Մատչելիության հղումներ

Վլադիմիր Գասպարյան․ «Մենք տեսնում ենք մեր թերությունները»


ՀՀ ոստիկանապետ. Ոստիկանության գործողություններն իրավաչափ են
please wait

No media source currently available

0:00 0:01:28 0:00
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պնդում է, թե երեքշաբթի օրը Երևանի Մաշտոցի պուրակում ոստիկանների և քաղաքացիական ակտիվիստների միջև տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանությունը ուժ չի կիրառել, այլ եղել է բավականին ադեկվատ:

Հիշեցնենք՝ միջադեպը տեղի է ունեցել Մաշտոցի պուրակը Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անունով անվանակոչելու օրը, երբ մի խումբ ակտիվիստներ գնացել էին այգի՝ պահանջելով երևանյան մեկ այլ այգի անվանակոչել Մանուշյանի անունով իսկ Մաշտոցի այգին թողնել որպես քաղաքացիական պայքարի խորհրդանիշ:

«Ոստիկանությունը ուժ չի կիրառել, ոստիկանությունը եղել է բավականին ադեկվատ այն գործողություններին, որ եղել են մեր քաղաքացիների կողմից, այնպես որ ամեն ինչ օրինական դաշտի մեջ է և ակտիվիստներից մեկը նույնիսկ դիմադրություն է ցույց տվել: Դիմադրությունն էլ դրսևորվել է հագուստ պատռելով և այլն երևույթներով, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել», - նշեց ոստիկանապետը:

Մինչդեռ ակտիվիստներից մեկը՝ Գևորգ Սաֆարյանը, երեկ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել: Բժիշկները ախտորոշել են ոտքի սալջարդ: Սաֆարյանը պատմել էր, որ բռնությունները սկսվել են դեռ այգում, երբ մարդաշատ հարվածից իրենց մեկուսացնելով ոստիկանները սկսել են հարվածներ հասցնել: Այսօր մեզ հետ զրույցում ոստիկանապետը առաջարկեց չօգտագործել «ոստիկանության նկատմամբ անվստահություն տերմինը», երբ հարցրեցինք, թե ի՞նչ է արվում հասարակության շրջանում վստահությունը բարձրացնելու համար:

«Որովհետև ոստիկանության վստահության խնդիր չկա․ ոստիկանությունը իր ամենօրյա աշխատանքով ցույց է իր դիրքորոշումը: Եթե խոսքը գնում է որոշակի թերությունների մասին, այդ թերությունները կան բոլոր տեղերում: Խնդիրը չի կայանում այդ թերությունների լինել-չլինելու մեջ: Խնդիրը կայանում է նրանում՝ մենք տեսնո՞ւմ ենք այդ թերությունները, թե՞ չենք տեսնում: Տեսնելուց վերացնո՞ւմ ենք, թե՞ չենք վերացնում: Այնպես որ այդ հարցերով խաղաղություն ձեզ: Մենք տեսնում ենք մեր թերությունները ու չենք վախենում դրանից խոսելուց: Եթե ինչ-որ տեղ մենք սխալ ենք լինում, անպայման այդ սխալը հետապնդվում է որոշակի ուժերով», - մեր հարցին պատասխանեց Վլադիմիր Գասպարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG