Երեքշաբթի, սեպտեմբերի 30, 2014 Ժամանակը Երեւանում 09:56

Հայաստան

Ամերիկացի կոնգրեսականները հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհերին

Ամերիկացի կոնգրեսականները հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհերինi
|| 0:00:00
...
 
🔇
X
24.04.2014
«Մենք Հայաստանում ենք մեր տուրքը մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին», - այսօր այս մասին ասաց ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ով 1,5 միլիոն Հայերի ցեղասպանությունն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։
«Մենք Հայաստանում ենք մեր տուրքը մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին», - այսօր այս մասին ասաց ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ով 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։
 
«Հիտլերը դարի 2-րդ ցեղասպանությունը պլանավորելիս ասել է, իսկ ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը։ Մենք այստեղ ենք՝ խոսելու հայերի բնաջնջման մասին, այստեղ ենք՝ հայտնելու մեր համերաշխությունը և ասելու, որ մենք կանգնում ենք Հայաստանի կողքին և հավատում ենք, որ կարևոր է բարձրաձայնելը», - ասաց կոնգրեսականը:

Ներկայացուցիչների պալատի 4 կոնգրեսականներ այսօր այցելեցին Ցեղասպանության թանգարան, ծառ տնկեցին զոհերի հիշողության պուրակում, ապա ծաղիկներ դրեցին զոհերի հուշահամալիրին։
 
Հանձնաժողովի ազդեցիկ անդամ Էլիոթ Էնգելը ավելացրեց, որ շատ է կարևորում, որպեսզի ողջ աշխարհը ճանաչի ցեղասպանությունը և կոչ անի Թուրքիային անմիջապես ճանաչել ու ներողություն խնդրել հայերից։
 
Կոնգրեսի մեկ այլ անդամ՝ Դեյվիդ Սիսիլին ասաց. - «Այստեղ եմ՝ կոչ անելու Թուրքիային ընդունել պատմական փաստերը, ինչից հետո միայն կարող ենք սկսել խոսել փոխհատուցման մասին»։
 
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը պատասխանեց նաև «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների՝ ապրիլի 15-ին Թուրքիայում հնչեցրած հայտարարությունը, թե հավանական չի համարում, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը ներգրավվի Հայոց ցեղասպանության հարցերում, և Թուրքիան անհանգստանալու պատճառ չունի:
 
«Ես Կալիֆորնիայից եմ: Երբ սենատոր էի, ընդունեցինք առաջին բանաձևը Ցեղասպանության ճանաչման մասին։ Մեր դպրոցականները սովորում են հայերի ցեղասպանության մասին՝ դա ներառված է մեր դասագրքերում, մենք ճանաչում ենք տեղի ունեցածը։ Ես այսօր էլ հիշում եմ մեր նախագահ Ռոնալդ Ռեյգանի խոսքերը Ցեղասպանության մասին, հենց այդ պատճառով էլ մենք այսօր այստեղ ենք՝ ճանաչելու Ցեղասպանությունը և հայերին մեր համերաշխությունը հայտնելու», - արձագանքեց կոնգրեսականը:
 
Հարցին, թե հավանական համարո՞ւմ է, որ մինչև հաջորդ տարվա ապրիլի 24-ը Ներկայացուցիչների պալատը Ցեղասպանության մասին բանաձև ընդունի, կոնգեսական Էդ Ռոյսը պատասխանեց հակիրճ. - «Ինչպես գիտեք Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մենք ընդունել ենք բանաձևեր»:
 
Ռոյսն ավելացրեց, որ Ամերիկայի ժողովուրդը հասկանում է Հայոց ցեղասպանության նշանակությունը և հավասարապես գիտակցում է նաև այսօր Հայաստանին աջակցելու կարևորությունը։
 
Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց բացի, այսօր Հայաստանում ենք՝ քննարկելու հավանական քայլեր, որոնք կօգնեն ԱՄՆ-ից ներդրումներ բերել այս երկիր, պետք է օգնենք՝ Հայաստանը հայտնվի աշխարհի բիզնես քարտեզի վրա։
 
Ռոյսը շարունակեց, որ փորձում են հասնել ճամփորդական վիզայի ռեժիմի դյուրացման, որպեսզի գործարարները կարողանան հեշտությամբ ճամփորդել։
 
«Մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել տնտեսապես ավելի հզոր երկիր», - ասաց նա։
 
Կոնգրեսականը նաև նշեց, որ մյուս տարի Հայաստան են գալու շատ ավելի մեծ կազմով։
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը