Մատչելիության հղումներ

Ընտրության արդյունքից դժգոհ վանաձորցիները բողոքում են


«Չենք ճանաչում ընտրությունների արդյունքները», «Պահանջում ենք արդարություն» բովանդակությամբ ցուցապաստառներով այսօր Վանաձորում բողոքի ցույց էին անցկացնում փետրվարի 18-ի ընտրությունների նախնական արդյունքներից դժգոհ մի խումբ քաղաքացիներ:

«Խաղաղության երկխոսություն» կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փորձեց խմբավորել բողոքավորների պահանջները. - «Հավաքվել են քաղաքացիներ, որոնք հիմնականում զորակցություն են հայտնում իրենց համաքաղաքացիներին, Հայաստանի քաղաքացիներին, որոնք անտեսելով, հաշվի չառնելով ընտրակաշառքը, իրավախախտումները` իրենց քվեները տվել են այն մարդկանց, ում հարմար են գտել: Այդ մարդիկ պահանջում են, որ իրենց ձայները չփոշիացվեն»:

Մյուս խումբը, ըստ նրա, իրենց արձանագրած խախտումները եւս մեկ անգամ բարձրաձայնող դիտորդներն ու վստահված անձինքն են:

Բողոքավորների երրորդ խումբն այն քաղաքացիներն են, ում զայրացրել է Վանաձորի քաղաքապետ Դարբինյանի` այս շաբաթ ավելի վաղ լրատվամիջոցների մեկի հետ հարցազրույցում բարձրաձայնած հետեւյալ արտահայտությունը. - «Դա մեր առաջնորդի [Սերժ Սարգսյանի] պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր»:

Վանաձորում, հիշեցնենք, փետրվարի 18-ի քվեարկության արդյունքներով ընդդիմադիր «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ ձայն է ստացել, քան իշխող կուսակցության թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

«Պահանջում ենք պարոն Դարբինյանից ներողություն», - պարզաբանեց Էդգար Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG