Երեքշաբթի, Հուլիս 29, 2014 Ժամանակը Երեւանում 20:47

Հասարակություն

Դպրոց-կենտրոնները «կնպաստեն կրթության բովանդակության բարելավմանը»

Այս տարվա օգոստոսի մեկից գործում է «Դպրոց-կենտրոնների միություն»-ը, որը ստեղծվել է Համաշխարհային բանկի վարկային ծրագրի միջոցով: Այսօր կայացավ միության աշխատանքների պաշտոնական մեկնարկը:

x

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Նորաստեղծ դպրոց կենտրոնները կնպաստեն կրթության բովանդակության բարելավմանը

Դպրոց-կենտրոնների մեջ ներառված են 52 դպրոցներ, որոնք ծրագրի շրջանակներում պետք է նախագծեր, նորարար գաղափարներ, մեթոդներ մշակեն եւ դրանք կիրառեն ոչ միայն իրենց, այլեւ տարածաշրջանում գործող դպրոցներում:

«Միության աշխատանքը կնպաստի հատկապես կրթության բովանդակության բարելավմանը», - նշում է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: 

52 դպրոցների թվում է Երեւանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը: Դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը նշում է, որ իրենք արդեն իսկ վերապատրաստել են տարբերի դպրոցների ուսուցիչների:

«Աշխատանքներ առավել արդյունավետ կազմակերպելու համար ձեռք ենք բերել համապատասխան գույք, լաբորատոր սարքավորումներ եւ պատրաստ ենք աջակցել  բոլոր ցանկացողներին»,  - ասաց տնօրենը:

Նավասարդյանը վստահ  է, որ կառույցն ու դրա հետ կապված աշխատանքները կիրառելի են եւ թղթի վրա չեն մնա:

Երեւանի թիվ 78 դպրոցում արդեն երկար տարիներ ներառական կրթություն է իրականացվում: Դպրոցի տնօրեն Ազնիվ Միրզոյանը նշում է, որ պատրաստ են կիսել իրենց տարիների կուտակած փորձը, թե ինչպես պետք է աշխատել հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ծնողների հետ, ինչպես անել, որ ծնողները չխուսափեն իրենց երեխաներին տանել սովորական դպրոցներ, ինչպես կազմակերպել նրանց ուսումնական գործընթացը:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը