Չորեքշաբթի, Մայիս 22, 2013 Ժամանակը Երեւանում 13:15

Մշակույթ

«Տառերի պուրակի» հարեւանությամբ տեղադրվում է 33 մետր բարձրությամբ խաչ

Loading
12:00:00 / -:--:--
Տեքստի չափը - +
Երեւանից Ապարան տանող ճանապարհին` «Տառերի պուրակի» մոտ գտնվող բլրի վրա տեղադրվում է 33 մետր բարձրությամբ մետաղական խաչ:

Խաչը բաղկացած է 1712 մեծ ու փոքր խաչերից, որոնք խորհրդանշում են Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո անցած տարիները, եւ դրանց թիվը ամեն տարի կավելանա եւս մեկով: Խորհրդանշական է նաեւ խաչի համար որպես պատվանդան ծառայող քարակերտ մատուռի բարձրությունը` 301 սմ. այդ թվականին է քրիստոնեությունը Հայաստանում հռչակվել որպես պետական կրոն: Վերջապես խորհրդանշական է նաեւ խաչի բարձրությունը` 33 մետր. Հիսուս Քրիստոսը խաչվեց հենց այդ տարիքում:

Բլրի ստորոտում կառուցվում է ծիսական արարողությունների, նաեւ հոգեւոր երաժշտության համերգների համար նախատեսվող բաց խորան:

Աշխատանքները, ըստ շինարարների, կավարտվեն մինչեւ Անկախության տոնը` սեպտեմբեր 21-ը:

Նախագծի հեղինակներից ճարտարապետ Անդրանիկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ «Նիգ Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ իրականացվող աշխատանքները սկսվել են մեկ տարի առաջ:

Կոթողի տեղադրման համար ընտրված բլրից տեսանելի են Արարատը, Արագածը եւ Արա լեռը:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Սմբատ, մանկավարժ , : Վանաձոր
15.09.2012 16:05
+0 / -0
Հրաշալի նախձեռնություն է, բայց ուզում եմ գրել էլ ավելի կարևոր մի խնդրի մասին:
Սեպտեմբերի 1-ին թոռնիկս դպրոց գնաց: Վանաձորի թիվ 15 դպրոցը: ՏՈն էր մեծ էր ու գեղեցիկ:
Բայց... դպրոց տանող 40-50 մետրանոց ճանապարհն հիշեցնում էր ամեն ինչ, բացի ճանապարհից. ասֆալտը գրեթե չկա: Անձրևի դեպքում, որը միակ առատ բանն է Վանաձորում, պատկերացրեք թե ինչ է կատարվելու: Նույն վիճակում էր նաև դպրոցի բակը: Մինչդեռ մի կես կիլոմետրի վրա հիմնանորոգվում էր Իսահայան նրբանցքը: Հետաքրքիր է, այս վիճակին ծանո՞թ չի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, որի եղբայրը ասֆալտի գործարանի տնօրենն է: Հարգելի խմբագրություն, Ձեր օգնությամբ բարձրաձայնելով խնդրի մասին, հուսով եմ, որ պատկան մարմինները արագ կարձագանքեն ու դպրոցի ճամփան կդարձնեն «միշտ կարճ ու սիրուն, ձմեռ թե գարուն»:

Ամենակարդացվողը