Կիրակի, հոկտեմբերի 26, 2014 Ժամանակը Երեւանում 07:36

Հայաստան / Մարզեր

Ձորակապի բնակիչները պահանջում են նոր ընտրություններ

Ձորակապի ընտրությունները կռիվ են գցել գյուղումi
|| 0:00:00
...
 
🔇
X
11.09.2012
Շիրակի մարզի Ձորակապ գյուղում գործող գյուղապետ Զարզանդ Սահակյանի չորս ձայնի առավելությունը մրցակցի՝ Արամ Մարտիրոսյանի նկատմամբ, վերջինիս կողմնակիցներին հավատ չի ներշնչում: Նրանք սեպտեմբերի 11-ին հավաքվել եւ մարզկենտրոն էին եկել՝ իրենց ձայներին տեր կանգնելու:

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Ձորակապի բնակիչները պահանջում են նոր ընտրություններ

Ձորակապ գյուղի մի խումբ բնակիչներ այսօր բողոքելու էին եկել Շիրակի մարզպետարան` պահանջելով անվավեր ճանաչել անցած կիրակի կայացած քվեարկության արդյունքերը եւ անցկացնել համայնքապետի նոր ընտրություններ:

Խնդիրն այն է, որ այս գյուղում գործող գյուղապետ Զարզանդ Սահակյանը (ՀՀԿ) ընդամենը 4 ձայնի առավելությամբ է հաղթել իր մրցակցին` անկուսակցական Արամ Մարտիրոսյանին:

Վերջինիս համակիրներն էլ հենց պահանջում են նոր ընտրություններ` պնդելով, որ գործող գյուղապետը հաղթել է գյուղում գրանցված, բայց չբնակվող Վրաստանի հայազգի քաղաքացիների ձայների հաշվին:

«2008 թվի պատերազմի ժամանակ եկել-գրանցվել էին, որպեսզի Ռուսաստան գնան` աշխատելու: Այսօր եկել գյուղի ընտրություններին մասնակցել են, բնականաբար` ձայնը տվել են գործող գյուղապետին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց բողոքավորներից մեկը:

«Ոչ մի ժամ նրանք չեն բնակվել Ձորակապում: Այսօր եկել են, ընտրություն են անում, գյուղի բախտն են որոշում, թե ով պիտի լինի գյուղապետ: Պահանջում ենք իշխանություններից, որ չեղյալ հայտարարեն ընտրությունները, նոր ընտրություն դնեն», - հավելեց մեկ այլ ձորակապցի` հավելելով. - «Տարբերությունը 4 ձայն է, որից 18-ը ախալքալաքցիք են ընտրել»:

Մինչդեռ, թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ որեւէ դիմում-բողոք ձորակապցիներից չի ստացվել:

Բողոքավորներին ընդունեց փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, եւ այդ հանդիպման ժամանակ Ձորակապի բնակիչները վրդովված ասում էին, թե Մալարիկի ոստիկանության պետը ուղղորդել է ընտրողներին, թե ում օգտին պետք է քվեարկել. - «Իրավունք ունի՞»:

Ձորակապցիները հայտնեցին, որ պատրաստ են ընդհուպ փակել Երեւան – Գյումրի մայրուղին:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը