Երկուշաբթի, Մայիս 20, 2013 Ժամանակը Երեւանում 09:41

Հայաստան

Վանաձորի քաղաքապետ է վերընտրվել Սամվել Դարբինյանը

x

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Վանաձորի քաղաքապետ է վերընտրվել Սամվել Դարբինյանը

Տեքստի չափը - +
Վանաձորում կիրակի օրը անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում վերընտրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Սամվել Դարբինյանը։

Նախնական տվյալներով՝ Դարբինյանի օգտին քվեարկել է  21 հազար 321 ընտրող։ Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Էդիկ Կարախանյանն է, ով ստացել է  13 հազար 091 ձայն։ Քաղաքապետի պաշտոնին հավակնող մյուս թեկնածուներից Կարեն Թումանյանը ստացել է 4 հազար 249, Տարոն Ապրեսյանը՝ 2421, Տիգրան Գրիգորյանը՝1287 քվե։

Ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է 44 հազար 540 ընտրող, ինչը կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 46.31 տոկոսը։

Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ միջադեպեր չեն արձանագրվել։

Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, մինչդեռ, բազմաթիվ խախտումներ էր արձանագրել :Սակայն Ոստիկանության Վանաձորի բաժնից  «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ թեեւ ահազանգեր ստացել են, բայց որեւէ գործ դատախազություն չի ուղարկվել:

Կարախանյանի ընտրական շտաբից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ ընտրատեղամասերում աշխատող իրենց վստահված անձինք ընտրությունների ընթացքում որեւէ արտառոց դեպք չեն արձանագրել՝ քվեարկողների անձնագրերում դրվող դրոշմակնիքների արագ օքսիդացումից բացի։ Մինչդեռ, թեկնածուներից Տարոն Ապրեսյանի ընտրական շտաբը ընտրությունների ամբողջ ընթացքում ահազանգում էր բազմաթիվ խախտումների մասին։

Loading
12:00:00 / -:--:--
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Armine , : Vanadzor
10.09.2012 13:40
+0 / -0
Ays amen@ sxal texekutun e. Vanadzorum chen @ntrum ayl irenq iren <<zobayutyan>> shnorkov en haxtanaki hasnum. Konkret xosq@ gnum e gorcox qaxaqapetin. Mardkanc meqenanerov berum ein ev nranc asvac er vor @ntrein Samvel Darbinyanin. Inchi masin e gnum xosq@. Isk inch verabervum e @ntrataracqayin @ntrakan hancnajoxovi naxagah Tigran Papanyanin, inch ek karcum karox e anercaq@, aysinqn Tigran Papanyan@ ir knoj exbor Samvel Darbinyani @ntrutyunneri het kapvac aser texi e unenum @ntrakexciqnner, voronq irenq en kazmakerpum. Sireli <<Azatutyun>> radiokayan mite karcum enk, vortex mardik zrkvac en xosqi, karcik artahaytelu iravunqic asein katarvum e Vanadzorum @ntrakexciqnner. Mecamasamb @ntrataracqnneri naxaganner@ kam haraztnnern ein, kam canotnner@ kam el <<vznerin>> drac ein vor petq e ancni mer cankacac teknacun. inch ek karcum yuraqanchyur qaxaqi xekavar nerkayacnum e ir qaxaq@ isk mez mot ayn nerkayacvac e shnshumnnerov, viravoranqnnerov. Knereq ays xosqeris hamar, sakayn es amachum em vor es aprum em Vanadzorum aysinqn kriminal mi qaxaqum.

Ամենակարդացվողը