Ուրբաթ, դեկտեմբերի 19, 2014 Ժամանակը Երեւանում 04:33

Հայաստան

Նախնական տվյալներով Սամվել Բալասանյանն ընտրվել է Գյումրիի քաղաքապետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյան

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Նախնական տվյալներով Սամվել Բալասանյանն ընտրվել է Գյումրիի քաղաքապետ

Գյումրիում կիրակի օրը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական տվյալներով Գյումրիի քաղաքապետ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը, ում սատարում էր նաեւ իշխող Հանրապետական կուսակցությունը։

Նախնական տվյալներով Սամվել Բալասանյանը հավաքել է շուրջ 27 հազար 500 քվե։ Երկրորդ տեղում դաշնակցական Հովսեփ Սիմոնյանն է, ով 10 հազար 281 ձայն է հավաքել։ Բալասանյանի մյուս երկու՝ անկուսակցական մրցակիցները անհամեմատ քիչ ձայներ են հավաքել․ Անդրանիկ Ավետիսյանի օգտին քվեարկել է մոտ 2458, Սպարտակ Պետրոսյանի օգտին՝ 2130 ընտրող։

Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն 5 օրից։

Սամվել Բալասանյանը քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 26-ին՝ այդ օրը լրանում է գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունների ժամկետը։ Ղուկասյանը քաղաքապետի պաշտոնը վարում է արդեն 13 տարի անընդմեջ։

Հայ Յեղափոխական Դաշնակցության թեկնածուն` Հովսեփ Սիմոնյանը, չի բողոքարկելու ընտրությունների արդյունքները, թեեւ` չի էլ շնորհավորի Սամվել Բալասանյանին, քանի որ վերջինս «ոչ թե ընտրվել է, այլ նշանակվել». - «Ցավոք սրտի, մեր Սահմանադրությունը խախտվեց, եւ մարդը նշանակվեց»:

Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նաեւ իր շնորհակալությունը հայտնեց իրեն ձայն տված մոտ 10 հազար ընտրողներին:

Նրա տպավորությամբ` սա «մինինախագահական» ընտրություններ էր. - «Այդ 27 հազար ձայնը, որ տարել է Սամվել Բալասանյանը… այս քաղաքում բոլոր ուժերը` Բարգավաճ, Հանրապետական, անհատներ, նախագահ, Գագիկ Ծառուկյան. բոլորը ձայներ ունեն, բացի իրենից»:

Նշեց, որ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց դրա նախագահ Էդուարդ Բաղրամյանը, քաղաքապետի թեկնածուներից որեւէ դիմում-բողոք չի ստացել:

Գյումրիում երեկ նաեւ անցկացվում էին ավագանու ընտրություններ։ Ավագանու 21 տեղերին հավակնում էին 71 թեկնածուներ։ Այս թեկնածուներից 7-ը այսօր դիմում-բողոք են ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:


Գյումրիի քաղաքապետարան, արխիվԳյումրիի քաղաքապետարան, արխիվ
x
Գյումրիի քաղաքապետարան, արխիվ
Գյումրիի քաղաքապետարան, արխիվ
Կիրակի օրը անցկացված ՏԻՄ ընտրություններում գրանցվել է քաղաքացիների մասնակցության բավականին ցածր ցուցանիշ՝ 2008 թվականի ՏԻՄ ընտրությունների համեմատ։ Նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է 45 հազար 727 ընտրող, կամ ընտրողների 36.5 տոկոսը։ Անվանվեր է ճանաչվել 3359 քվեաթերթիկ։

Գյումրիում ընտրությունների ժամանակ տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը, 16 դեպքի առթիվ նյութեր նախապատրաստվում։ Դեպքերից 12-ը վերաբերում է ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն՝ այդ թվում ընտրակաշառք տալու միջոցով, 2 դեպք ուրիշի փոխարեն քվեարկելու փաստով է, եւ եւս 2 դեպք վերաբերում է լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելուն։ Քրեական գործեր դեռ հարուցված չեն։

Նախնական տվյալներով Սամվել Բալասանյանն ընտրվել է Գյումրիի քաղաքապետi
|| 0:00:00
...    
🔇
X
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն