Հինգշաբթի, Մայիս 23, 2013 Ժամանակը Երեւանում 19:17

Հայաստան

Հայաստանից վեց ամսից ավելի բացակայողներին կտուգանեն

Աշխատանքային միգրանտները օդանավակայանում, արխիվային լուսանկար
Աշխատանքային միգրանտները օդանավակայանում, արխիվային լուսանկար
Տեքստի չափը - +
Հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենքի հոդվածներից մեկով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում (սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն 3000 դրամ):

Սա նշանակում է, որ այլ երկրում վեց ամսից ավելի գտնվող յուրաքանչյուր միգրանտ Հայաստան վերադառնալիս տուգանվելու է` թեկուզ սիմվոլիկ 3000 դրամի չափով: 

Փաստաբան Թամարա Յայլոյանը կարծում է, որ այս օրենքը ավելի է մեկուսացնում Հայաստանը արտաքին աշխարհից, ինչպես նաեւ դրանով խախտվում է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը:

«Ամբողջ աշխարհը գնում է նրան, որ սահմանները վերացվեն, որ մարդու տեղաշարժը աշխարհում հնարավորինս լինի ազատ եւ առանց որեւիցե խոչընդոտների, իսկ մենք Հայաստանը մեկուսացնում ենք աշխարհից, նորից դնում ենք սահմաններ: Եթե նպատակ ունեն արտագաղթը կանխելու, ապա [ասեմ, որ] մարդիկ գնում են, որովհետեւ ուզում են գումար աշխատել, աշխատանք գտնել, որովհետեւ տեղում չկա այդ աշխատանքը: Այդպես արտագաղթ երբեք չեն կանխի», - ասում է փաստաբանը:

Գյումրեցիներից շատերը արդեն տեղյակ են այս օրենքից: Նրանցից շատերը կարծում են, որ սա պարզապես բյուջեն «լցնելու» նպատակ ունի:

Նշենք, որ արտագաղթի ցուցանիշը Գյումրիում բավականին բարձր է: Ըստ որոշ ուսումնասիրությունների, Գյումրիում գրեթե ամեն ընտանիքում մեկ, երբեմն էլ երկու կամ երեք բացակայող կա: Վերջին տարիներին նաեւ կտրուկ աճել է ընտանիքներով հեռացողների թիվը:

Loading
12:00:00 / -:--:--
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ էջ 2-ից
    Հաջորդը 
Армен , : Москва
04.09.2012 17:25
+0 / -0
Հերթական ապուշ որոշումը․․․

NORIK , : ESPAÑA
18.08.2012 02:01
+0 / -0
ete menq partavor enq irazerk pahel despanatan@ mer gtnvelu vayr@, apa despanatunn el partavor e patasxanel mer zangerin, zangel me 5 jam an@ndmej yev misht zbaxvac e cuyc talis, yev heto et heqiatnern @ntrutyunneri het kapvac shat enq lsel, meka merac harevans qvearkelua.... hayastanum erbeq xelq@ glux orenqner chen lini, yev aynpes en anum vor gnacoxnern zzven u het chgan.

Hovik , : Paris
14.08.2012 14:47
+0 / -0
de es kardaluc heto porceci kapnvel hyupatosaran (Parisum); enpisi bri patasxan staca vor el nuinisk Hayastan gnals el chi galis, ur mnac el hashvarvel...porceq inqnert . isk hashvarvele arji 19 euro-chgites inchi hamar, u nerkaianaln el anhrajeshtutyun e nuinisk ete shat heru es bnakvum despanatnic: ete AGN ic kardacox ka tox mtaci sra shurj-hashvarume petutyan hetaqrqrutyan mej e sakain arhestakan bardutyunner en arajacnum: eli karces urish texov en mtacel tradicoiai hamacain

Անանուն
14.08.2012 12:13
+0 / -0
амот кез им еркир

seyran , : erevan
14.08.2012 11:37
+0 / -0
mardik 7 amsov gnum en artagna asxatanqi hima mi amsva hamar piti kam gan kam el mucven isk byujeyi masov tox mi qich qich salyut tan en artagna ashxatanqi gnacoxner@ en 30 000 hamar en gnum ete et ela achqrnerin avel erevum tox tanen inch ka vor

Артур , : Абовян
14.08.2012 03:48
+0 / -0
Феерический долбоебизм.Других слов по этому поводу тупо не подобрать!

Վահագն , : Մնացականյան
14.08.2012 02:21
+0 / -0
Բավականին «օպերատիվ» հոդված է, եթե հաշվի չառնենք, որ հոդվածը հրատարակվել է սթ օգոստոսի 13-ին, իսկ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ է 31.10.2002 թվականից. (հոդվածում նշված «ՎԻՎՕ»-ի փոփոխությունն էլ ուժի մեջ է սթ հունիսի 1-ից):
Այսպես.
Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը դեռ 2002 թվականից սահմանում է. «Հոդված 7. Ռեգիստրին տեղեկացնելու պարտականությունը
2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին»:
Նույն օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է. «Հոդված 10. Օրենքի խախտման համար պատասխանատվությունը
Սույն օրենքը խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով»:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ՀՕ-132-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 09.07.2005) դեռ 2005 թվականին է սահմանվել պատասխանատվություն: Վերոհիշյալ օրենքով օրենսգրքում ավելացել է 195.1 հոդվածը, որը սահմանում էր.
«Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացու մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին չտեղեկացնելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև նվազագույն աշխատավարձի չափով»:
Իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ՀՕ-289-Ն օրենքով (ընդունվել է 30.11.2011թ. ուժի մեջ է մտել 01.06.2012թ.) խմբագրվեց 2005 թվականին պատասխանատվություն նախատեսող հոդվածի վերնագիրը և փոխվեց պատասխանատվության չափը (500-1000 ՀՀ դրամից դարձավ 3000 ՀՀ դրամ): Փոփոխությամբ, ՀՀ քաղաքացիների համար բովանդակային առումով բնակության վայրի տեղեկացման վերաբերյալ նոր որևէ պարտավորություն չի սահմանել, ինչպես արդեն նշեցի այդ պարտավորությունը սահմանվել էր դեռ 2002 թվականին:
Վերոնշյալում կարելի է համոզվել համապատասխան օրենքները ուսումնասիրելիս, որոնց հղումները նշված են ստորև.
http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=1228
http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=1822
http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73089

Կարծում եմ աղմկահարույց վերնագիր մտածելու փոխարեն ավելի ճիշտ կլիներ, որ հոդվածի հեղինակը մի քիչ ջանք թափեր և ուսումնասիրեր «սենսացիայի» նյութը. այդ ժամանակ գուցե հայտնաբերեր, որ պարտականությունը սահմանվել է դեռ 2002 թվականին, իսկ պատասխանատվությունը դեռ 2005 թվականին և մարդկանց մոտ խուճապ ու զարույթ առաջացնող ապատեղեկատվություն տարածելու փոխարեն պատշաճ բացատրեր կատարված փոփոխությունը, քաղաքացիներին իրազեկեր իրենց իրավունքները ու պարտականությունները՝ դրանով նպաստելով մարդկանց իրավագիտակցության բարձրացմանը:
Իսկ արտերկրում գտնվող մեր քաղաքացիները ճիշտ կանեին, որ այդ պետության օրենքները հարգելու և դրանց ենթարկվելու հետ միաժամանակ կատարեին նաև ՀՀ քաղաքացու իրենց պարտականությունները: Ակտիվ քննադատում ենք, երբ ուրիշները չեն կատարում իրենց պարտականությունները, բայց երբ մեզ է վերաբերում տրտնջում ենք, թերանում ու հազար ու մի անհեթեթ պատճառ հորինում մեր անպարտաճանաչ վարքագիծը արդարացնելու համար: Մինչդեռ երկրի որակը ստեղծում են ոչ միայն իշխանությունները, այլև հասարակ քաղաքացին: Օրինապաշտ, իրենց իրավունքներից ու պարտականություններից տեղյակ քաղաքացիների համախումբ է դառնում քաղաքացիական հասարակություն, իսկ առանց դրա լավ երկրի մասին երազելն անգամ ավելորդ է:
Հ.Գ. Ի դեպ, պետբյուջեն լցվում է (այդ տրամաբանության դեպքում 3000-ի փոխարեն 300 000 կլիներ) այլ մեթոդներով, իսկ որ արտերկրում ստացած եկամուտների համար ՀՀ քաղաքացին պարտավոր է ՀՀ-ին հարկ վճարել վաղուց է նախատեսված «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով:

Վանուշ
14.08.2012 01:08
+0 / -0
Простите за русский, но статья 195.1 данного закона в силе с 20 мая 2005 года, а не с 1 июня 2012. поправка 1 июня 2012 всего лишь заменяет "предупреждение или штраф" на "штраф". Я с 2005 года 8 раз пересекал границу (1 раз после вступления закона в силу) и никто с меня никаких штрафов не требовал. Закон идиотский, но статья тоже, простите, неадекватна... А жаль.

Ektich.

hay , : otarerkria
14.08.2012 01:00
+0 / -0
shat cavum em espisi taxtkali "orenqner" steghcoghneri mtacelakerpi bacakaiutian hamar...
1. togh mtacen inchpes anel, vor artagaxte kangnecnel
2. voch te gnacoghneri het gale anhnarin sarqen... voch cankali
3. espisov mer hay azge kbnajnjvi, qani vor otar erkrnerum aprogh hayere den kshprten haykakan andznagire, vore iranc djvaracnelua irenc isk hayreniq veradarnal/aicelel. ev apa hetzhete tarineri entacqum enqan ksarchi haraberutiunnere hayastani het vor ughaki el mard chi uzena veradarnal erbeq!

amot! shat shat amot ais orenqi endunman hamar!!! 1000 amot!

Բաաա... , : վեցամսիցավելդուրս
14.08.2012 00:31
+0 / -0
Հավատանք որ փոխենք...
Մեկնաբանություններ էջ 2-ից
    Հաջորդը 

Ամենակարդացվողը