Շաբաթ, Մայիս 25, 2013 Ժամանակը Երեւանում 04:09

Սպորտ

Արսեն Ջուլֆալակյանը արծաթե մեդալ նվաճեց

Նույն օրը Հայաստանի թիմին Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ բերեց Հռիփսիմե Խուրշուդյանը։

Արսեն Ջուլֆալակյանը (աջից) ադրբեջանցի Էմին Ահմադովը հետ կիսաեզրափակիչ մրցամարտի ժամանակ, Լոնդոն, 5-ը օգոստոսի, 2012թ.
Արսեն Ջուլֆալակյանը (աջից) ադրբեջանցի Էմին Ահմադովը հետ կիսաեզրափակիչ մրցամարտի ժամանակ, Լոնդոն, 5-ը օգոստոսի, 2012թ.
Տեքստի չափը - +
Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի 74 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը այսօր արծաթե մեդալ նվաճեց։ Ջուլֆալակյանը եզրափակիչում պարտություն կրեց Ռուսաստանը ներկայացնող աշխարհի գործող չեմպիոն Ռոման Վլասովից։

Կիսաեզրափակիչում Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Էմին Ահմադովի նկատմամբ:

Այսօր ծանրամարտի կանանց 75+ կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հռիֆսիմե Խուրշուդյանը նվաճեց բրոնզե մեդալ, որը Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալն էր Լոնդոնի օլիմպիական խաղերում: 25 ամյա ծանրորդուհուն հաջողություն բերեց հրում վարժությունում երրորդ մոտեցումը, երբ
Հռիփսիմե Խուրշուդյանը մրցելույթից հետո, Լոնդոն, 5-ը օգոստոսի, 2012թ.Հռիփսիմե Խուրշուդյանը մրցելույթից հետո, Լոնդոն, 5-ը օգոստոսի, 2012թ.
x
Հռիփսիմե Խուրշուդյանը մրցելույթից հետո, Լոնդոն, 5-ը օգոստոսի, 2012թ.
Հռիփսիմե Խուրշուդյանը մրցելույթից հետո, Լոնդոն, 5-ը օգոստոսի, 2012թ.
գլխավերեւում պահեց 166 կգ կշռող ծանրաձողը: Երկամարտի արդյունքով հայ մարզուհին բարձրացրեց 294 կգ: Խուրշուդյանը այս օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող վերջին ծանրորդն էր, օլիմպիական թիմի մյուս հինգ ծանրամարտիկները դուրս են մնացել պայքարից:

Ավելի վաղ այսօր մրցապայքարից դուրս մնաց նաեւ Հայաստանի օլիմպիական թիմի ամենափորձառու մարզիկը` 42 ամյա հրաձիգ Նորայր Բախտամյանը: Այսպիսով, Հայաստանը ներկայացնող 25 մարզիկներից 16-ը արդեն ավարտել են մրցելույթները` 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ արդյունքով: Վաղը Լոնդոնում մրցասպարեզ դուրս կգա հայաստանցի միայն մեկ մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Յուրի Պատրիկեեւը:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
TIGRAN , : YEREVAN
07.08.2012 00:28
+0 / -0
SHNORHAVORUM EM,APREQ

HAY
06.08.2012 09:32
+0 / -0
HALAL E QEZ TGHA JAN !!! DU ISKAKAN QU AZGI ZAVAKN ES ... YES URAX EM QEZ HAMAR APRES !!! BALES !!!!

Ամենակարդացվողը