Հինգշաբթի, Մայիս 23, 2013 Ժամանակը Երեւանում 03:39

Հայաստան

Սիրիահայ գործարար․ «Երեւի մենք Սիրիայի խելքով այստեղ չենք կարող գործ անել»

Հայաստան -- Դերձակուհիները տեքստիլ արտադրամասում, արխիվՀայաստան -- Դերձակուհիները տեքստիլ արտադրամասում, արխիվ
x
Հայաստան -- Դերձակուհիները տեքստիլ արտադրամասում, արխիվ
Հայաստան -- Դերձակուհիները տեքստիլ արտադրամասում, արխիվ
Տեքստի չափը - +
Մեկուկես ամիս առաջ Սիրիայից ընտանիքով Հայաստան տեղափոխված Համբիկ Շիմշիրյանն իր ընտանիքի ապագան Հայաստանի հետ է կապում․ Հայաստանի քաղաքացի է դարձել ու որոշել ապրել այստեղ:

Դամասկոսում մեծ տուն, երկու ֆաբրիկա, ռեստորան թողած սիրիահայն արդեն նոր ընկերություն է գրանցել ու որոշել նոր գործ սկսել:

Համբիկին նրա սիրիահայ ընկերոջը պատկանող ընկերությունը պատրաստվում է ներքնաշորերի արտադրություն բացել Երեւանում: Մեկուկես ամսից սիրիահայ գործարարը նախատեսում է սկսել արտադրությունը՝ իմանալով, սակայն, որ Հայաստանում բիզնես սկսելը հեշտ չէ:

Դամասկոսից Երեւան տեղափոխված գործարարն ապագա ֆաբրիկայի համար արդեն տարածք է գտել, այժմ նախապատրաստվում է հումքի ու սարքավորումների ներկրմանը:

Համբիկը հույս ունի, որ մեկ տարի հետո իր բիզնեսը դրական արդյունքներ կունենա: Նա ուսումնասիրել է շուկան ու հասկացել, որ Հայաստան ներկրվող ներքնաշորերի փոխարեն կարող է տեղի շուկայի համար առավել որակյալ ապրանք արտադրել:

«Եթե մենք արտադրենք այստեղ ու էժան գնով ծախենք, դա մարդկանց օգուտ չէ՞, կառավարությանը օգուտ չէ՞», ֊ հարցնում է սիրիահայ գործարարը:

Նոր գործ ձեռնարկելու՝ Համբիկի նախաձեռնությանն օժանդակել են ընկերները: Գործարարն ասում է՝ լսել է, որ այստեղ, ի տարբերություն Սիրիայի, բիզնես սկսելու համար արտոնություններ չեն տրամադրվում:

«Չգիտեմ: Երեւի մենք Սիրիայի խելքով այստեղ չենք կարող գործ անել: Պիտի մի քիչ մոռանանք Սիրիայի դյուրությունները, որ կառավարությունը տվել է», ֊ ասում նա՝ հավելելով, թե լավ կլիներ, որ կառավարությունը արտոնություններ տար արտադրության համար պահանջվող սարքավորումների ներկրման համար, ազատեր հարկերից եւ այլն: ֊ «Այսինքն, օգնություն չկա, եթե մեկը ներքին արտադրություն պիտի դնի եւ այսքան օգուտ պիտի տա եւ այսքան մարդ պիտի աշխատացնի»:

Մինչդեռ, Սիրիայում նոր բիզնես սկսելու համար իշխանությունները մի շարք արտոնություններ են տրամադրում, ասում է Համբիկը՝ 5-10 տարի ազատում հարկային վճարումներից, արտադրություն կազմակերպելու համար մեքենա֊սարքավորումների ներկրման հարկերից ազատում եւ այլն:

Չնայած տարբերություններին ու դժվարություններին, սիրիահայ գործարարը մեծ հույսեր է կապում իր նախաձեռնության հետ: Նրա ընտանիքն առայժմ վարձով է բնակվում: Մոտ ապագայում պատրաստվում են տուն գնել, շարունակել կյանքն այստեղ, բայց կապերը չխզելով Սիրիայի հետ:

Loading
12:00:00 / -:--:--
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
mila , : armenia
06.08.2012 03:36
+0 / -0
hayastanum nerkrox gortsararnern sert kapvats en ishxanutyan het.barekam,enkerner en.azniv chanaparhn dzernatu che.chhandznvek,dzayn bardzracrek bardzr..dzer hayrenikn e aynkan,inchkan irencn e.