Չորեքշաբթի, Հունիս 19, 2013 Ժամանակը Երեւանում 08:44

Իրավունք

Ձերբակալվել է Կոտայքի փոխմարզպետը

Կոտայքի մարզպետարան, արխիվԿոտայքի մարզպետարան, արխիվ
x
Կոտայքի մարզպետարան, արխիվ
Կոտայքի մարզպետարան, արխիվ

Մուլտիմեդիա

Աուդիո
Տեքստի չափը - +
Այսօր ձերբակալվել է Կոտայքի մարզպետի տեղակալ Լեւոն Միքայելյանը: Այս լուրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը:

Կոտայքի փոխմարզպետը կասկածվում է կաշառք ստանալու մեջ: Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական տեղեկատվության համաձայն, փոխմարզպետը ձերբակալվել է դպրոցի տնօրենից 40 հազար դրամ կաշառք ստանալու պահին՝ ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Արծվին Բաղրամյանը հրաժարվեց մանրամասնել, թե որ դպրոցի տնօրենի մասին է խոսքը, հիմնավորելով, որ կատարվում է նախաքննություն եւ նախաքննության փուլում այդ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ:

Ձերբակալված Լեւոն Միքայելյանը իշխող Հանրապետական կուսակցության անդամ է, մասնագիտությամբ բժիշկ է, ըստ կառավարության պաշտոնական կայքի, Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից:

Ազգային անվտանգության ծառայությունը իր այսօր տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ ձերբակալված Լեւոն Միքայելյանը պաշտոնավարման ընթացքում մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջեւ ապօրինի պահանջ է դրել` պարբերաբար կաշառք վճարել դպրոցներում ստուգումներ չիրականացնելու դիմաց, սպառնալով հակառակ դեպքում խնդիրներ ստեղծել տնօրենների համար:

Փաստի առիթով ԱԱԾ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցված:

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «անսպասելի» որակեց տեղակալի ձերբակալությունը։

«Ես մանրամասնությունները չգիտեմ։ Ընդամենը՝ համարում եմ դա շատ արտառոց դեպք, ու ինձ համար շատ անսպասելի էր»,- նշեց նա:

Հարցին՝ արդյոք մարզպետը տեղյակ չի եղել, որ տեղակալը 40 հազար դրամ կաշառք է պահանջել դպրոցի տնօրենից, Կովալենկո Շահգալդյանը արձագանքեց. - «Նման հարց տալի՞ս են։ Ես ինչպե՞ս պիտի տեղյակ լինեի։ Կաշառքը թույլտվությամբ չեն վերցնում, նորից եմ ասում՝ ինձ համար լրիվ անսպասելի էր»:

Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության պնդմանը, որ ձերբակալված Լեւոն Միքայելյանը պաշտոնավարման ընթացքում մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջեւ պարբերաբար կաշառք վճարելու պահանջ է դրել, որպեսզի ստուգումներ չիրականացնի եւ նրանց համար խնդիրներ չստեղծի, Կովալենկո Շահգալդյանը ասաց, որ կոնկրետ ինքը մինչեւ նման որեւէ ահազանգ չի ստացել. - «Ինքը ստուգումներ իրականացնելու հետ որեւէ կապ չի ունեցել։ Չեմ կարծում, որ դա արժանահավատ է: Այս պահի դրությամբ ամեն ինչ էլ կարող են ասել։ Կարծում եմ՝ դրանք ենթադրություններ են»։

Հարցին, թե արդյոք մարզպետը տեղակալի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը նաեւ իր դեմ ուղղված սպառնալիք չի համարում, Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց՝ «ոչ, չեմ կարծում, որեւէ կապ չկա, իսկապես՝ չկա»:

Կրթության եւ գիտության նախարարությունը առայժմ պաշտոնապես չի արձագանքում կատարվածին՝ վկայակոչելով իրականացվող նախաքննությունը:

Loading
12:00:00 / -:--:--
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
hrant , : kotayk
16.07.2012 11:02
+0 / -0
kasharki pahin brnelek der asumek kaskatsvume mikishel vor antsni kasen tyurimatsutyuner,sar kotayki marzy giti MIKAYELYANI ANORINAKANUTYUNNERI MASIN,ete mi kish orenk ashxati shat baner kparzvi te inshere arel ,marzpeti anvan tak arants marzpeti imatsutyuan,shenk zarmanum vor paron hargarjan kotayki marzpety parzapes tsntsvatse,ete mi kani hogu aydpes brnen huys karadjana hayastanum aprelu ,tor yurakanshyur@ mi kish inshpes andranik zoravarner asum ev anum kneluts aradj mi kish ir azgi hamar mtatsi

Ամենակարդացվողը