Երկուշաբթի, Մայիս 20, 2013 Ժամանակը Երեւանում 20:33

Մշակույթ

Մեկնարկել է 9-րդ «Ոսկե Ծիրան»-ը

x
Տեքստի չափը - +
Կիրակի երեկոյան Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվեց «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը:

Այս տարի տարբեր մրցութային ծրագրերում կցուցադրվեն 90-ից ավելի ֆիլմեր, որոնք ընտրվել են ներկայացված 1200 հայտերից:

Փառատոնը մեկնարկեց անցած դարի 20-ական թվականներին Համո Բեկնազարյանի նկարահանած «Շոր եւ Շորշոր» ֆիլմով` նոր երաժշտական ձեւավորմամբ, եւ կեզրափակվի Կաննի փառատոնի այս տարվա գլխավոր մրցանակին արժանացած Միքայել Հաննեկեի «Սեր» ֆիլմի մեկ բացառիկ ցուցադրությամբ:

Ավանդաբար բացման արարողության ժամանակ փառատոնի բարձրագույն պարգեւը` «Փարաջանովյան թալեր» են հանձնում պատվավոր հյուրերից ու մասնակիցներից ոմանց` համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի վաստակի համար: Այս տարի այդ բարձրագույն պարգեւին արժանացան իսպանացի անվանի կինոռեժիսոր Վիկտոր Էրիսեն ու վրացի հանրահայտ կինոռեժիսոր Էլդար Շենգալայան:

Էրիսեն այս տարվա խաղարկային միջազգային մրցութային հանձնաժողովի նախագահն է: Իսկ Շենգալայան փառատոնին մասնակցելու է եկել հայազգի ռեժիսոր Ռոման Բալայանի հրավերով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Շենգալայան ասաց, որ երեկ մրցանակը ստանալիս, ցավոք, չի հիշատակել Սերգեյ Փարաջանովի անունը. - «Ես շատ էի ցանկանում, բայց նրա մասին ոչինչ երեկ չասացի: Իսկ հետո մտատանջվում էի, թե ինչու այդպես ստացվեց: Ես նրան շատ էի սիրում, մենք հրաշալի ընկերներ էինք: Անհիշելի ժամանակներից էինք ընկերություն անում, միասին ուղեւորությունների էինք մեկնում: Ես շատ ուրախ եմ, որ Երեւանում եմ, շատ եմ սիրում հայ ժողովրդին»:

Արձագանքելով հարցին, թե ինչու է առաջին անգամ մասնակցում «Ոսկե Ծիրան»-ին` վրացի ռեժիսորն ակնարկեց, թե չէին հրավիրում, իսկ հիմա եկել է, որովհետեւ հրավերի նախաձեռնությունն իր վրա էր վերցրել Ռոման Բալայանը:

Վերջինս «Ազատություն» ռադիոկայանին հպարտությամբ ասաց. - «Համոզեցի` եկավ: Ինձ համար մեծ ուրախություն է, որ նա եկել է: Կարծում եմ, հայ հանդիսատեսը մեծ հաճույքով կդիտի Շենգալայայի 4 ֆիլմերը, որոնք ցուցադրվելու են այս փառատոնի ընթացքում»:

Loading
12:00:00 / -:--:--
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Վարդան Դաւթեան , : Թեհրան
09.07.2012 20:37
+0 / -0
Ինչքան գիտեմ, Էլբրուսեան լեռնաշղթան Իրանում է եւ դրա գագաթը կոչւում է՝ Դամաւանդ
Ի պատասխան

Վարող
09.07.2012 20:45
+0 / -0
Հարգելի Վարդան, կարծում ենք՝ այստեղ կգտնեք Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը. http://en.wikipedia.org/wiki/Mount_Elbrus

Ամենակարդացվողը