Չորեքշաբթի, Հունիս 19, 2013 Ժամանակը Երեւանում 21:19

Քաղաքական

Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից

Ռուբեն ՀայրապետյանՌուբեն Հայրապետյան
x
Ռուբեն Հայրապետյան
Ռուբեն Հայրապետյան
Տեքստի չափը - +
Հանրապետական պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

Նախքան հայտարարություն տարածելը Հայրապետյանը այսօր երեկոյան հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:

«Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար: Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է ապրեմ: Ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց: Ասում են ամեն ինչ օրենքով պիտի լինի. վստահ եմ օրենքով կլինի, 100 մեղավոր կլինի 100 պատիժ կլինի: Բայց հարցը միայն օրենքը չի: Հարցը շատ ավելի բարդ է: Ու ես դա շատ լավ եմ հասկանում: Հիմա շատերն են մեղադրում ինձ, նույնիսկ բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ հորինված են. երեւի իրավունք ունեն: Բայց իմ առաջին մեղադրողը հենց ես եմ: Ես պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել: Չպետք է իմ եւ իմ ընտանիքի հետ առնչություն ունեցող միջավայրում նման իրադարձություն հնարավոր լիներ: Ես ինձ չեմ ներում, ու չգիտեմ ոնց պիտի ներում հայցեմ: Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում եւ վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը: Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից, որ չեմ կարողանա արդարացնել իրենց սպասելիքները, բայց վստահ եմ, որ ուղղակի պարտավոր եմ այս քայլն անելու: Ուզում եմ հավատալ, որ ավանցիներն ինձ ճիշտ կհասկանան: Հույս ունեմ, որ մի օր էլ կկարողանամ ներում ստանալ Վահեենց ընտանիքում. համենայն դեպս ամեն ինչ կանեմ դրա համար: Սգում եմ բոլոր հարազատների հետ միասին», - ասված է Հայրապետյանի հայտարարությունում:

Հիշեցնենք, հունիսի 17-ին Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել երեք զինվորական բժիշկներ, որոնցից 33-ամյա Վահե Ավետյանը, 12 օր գիտակցության չգալով, մահացավ գլխուղեղի լուրջ վնասվածքների հետեւանքով: Ավետյանի դաժան ծեծը եւ մահը հարուցել էր հասարակության բուռն զայրույթը. մարդիկ արդեն մի քանի օր շարունակ բողոքի տարբեր ակցիաներով Հայրապետյանից պահանջում էին հրաժարվել պատգամավորի մանդատից եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
nona , : los anjeles
04.07.2012 21:15
+0 / -0
apos vor hay hayi het ayspes e varvum ev shat apsos vor ashxarum giten vor hayern inch en arel shat apsosali er eritasardi mahn petkutyun chkar aytpes varvelu qezi asel en vor cecel en hima mexa es galis mexk en bolorin vor hayastanin mej kapren sirts vorpes hay kcava dazhanutyuner heto el turkin kasek 100tari arj hayerun kotorac en ba incu irenk kanen mexk hazar mexk im hay zhoghovurd

ARARIK , : UKRAINA
04.07.2012 19:28
+0 / -0
Parq Astcu !!! Mpoqr devakan qayl arecin. ete chaneyin banak@ kkorcneyin!!!

ARMINE , : YEREVAN-ARM
04.07.2012 19:23
+0 / -0
Մենք հայտարարել ենք և նորից ենք կրկնում, որ ժողովուրդը վաղ թե ուշ թոթափելու է օլիգարխ` պլուտոկրատների լուծը, և այն ժամանակ նրանք հանրության առջև պատասխան են տալու իրենց արարքների համար: Իսկ այսօր օլիգարխ` պլուտոկրատները և նրանց մանկլավիկները դեռ չեն զգում իրենց պատասխանատվությունը գործող արարքների համար:

vae avetyn , : harsnakar
03.07.2012 23:53
+0 / -0
spasum em ekexecu arajin demki ardzagankin harsnakari kapakcutymb

Ամենակարդացվողը