Երկուշաբթի, Մայիս 20, 2013 Ժամանակը Երեւանում 11:46

Հասարակություն

«Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված բժիշկը մահացել է

«Հարսնաքար» համալիրը, որտեղ դաժան ծեծի են ենթարկել բժիշկ Վահե Ավետյանին «Հարսնաքար» համալիրը, որտեղ դաժան ծեծի են ենթարկել բժիշկ Վահե Ավետյանին
x
«Հարսնաքար» համալիրը, որտեղ դաժան ծեծի են ենթարկել բժիշկ Վահե Ավետյանին
«Հարսնաքար» համալիրը, որտեղ դաժան ծեծի են ենթարկել բժիշկ Վահե Ավետյանին
Տեքստի չափը - +
«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի հետեւանքով ծայրահեղ ծանր վիճակով վերակենդանացման բաժանմունք տեղափոխված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի «Քիթ, կոկորդ, ականջ» բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը մահացել է։

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հոսպիտալի վերակենդանացման բաժնի պետ, բուժծառայության փոխգնդապետ Հայկ Անտոնյանը։

Հայտնի գործարար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել զինվորական երեք բժիշկներ․ նրանցից հատկապես ծանր վնասվածքներ էր ստացել 35-ամյա Վահե Ավետյանը։

Միջադեպից հետո Ավետյանը անգիտակից վիճակում էր։ Նա 2 անգամ գլխուղեղի վիրահատության էր ենթարկվել՝ ուղեղի այտուցումը կանխելու համար։ Բժիշկներն ամեն ինչ անում էին նրա կյանքը փրկելու համար, սակայն ծեծի ենթարկվելուց 12 օր հետո երիտասարդ զինվորական բժիշկը մահացավ։

Ոստիկանությունը հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորել է «Հարսնաքար»-ի 6 աշխատակիցների, որոնց մի մասը ռեստորանի անվտանգության աշխատակիցներ են:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Lilit , : Erevan
30.06.2012 13:23
+0 / -0
<<ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ>> հասարակական կազմակերպությունն այսօր ցավով ու խոր վշտով տեղեկացավ, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» համալիրում անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ 35-ամյա Վահե Ավետյանն այսօր ժամը 18:15-ի սահմաններում մահացել է՝ 12 օր անգիտակից վիճակում գտնվելուց հետո:
"ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ" հասարակական կազմակերպությունն իր խորին ցավակցություններն է հայտնում Վահեի ընտանիքին և բոլոր հարազատներին և պահանջում արժանի պատիժ ոճրագործներ համար:



<<ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ>> հասարակական կազմակերպություն.

Գաբրիել , : Երևան
29.06.2012 22:06
+0 / -0
Մի խնդրանք Ազատությանը: Էդ նկարը հանեք, գոնե Վահե Ավետյանի նկարը դրեք: Իսկ Էդ որջը փակել ա պետք, տիրոջն էլ հետը:

Ամենակարդացվողը