Չորեքշաբթի, Մայիս 22, 2013 Ժամանակը Երեւանում 00:25

Միջազգային / Ղարաբաղյան խնդիր

ԼՂ կառավարությունը հաստատեց Կաշենի հանքավայրի շահագործման ծրագիրը

Ստեփանակերտ, արխիվՍտեփանակերտ, արխիվ
x
Ստեփանակերտ, արխիվ
Ստեփանակերտ, արխիվ

Մուլտիմեդիա

Աուդիո
  • ԼՂ կառավարությունը հաստատեց Կաշենի հանքավայրի շահագործման ծրագիրը

Տեքստի չափը - +
Լեռնային Ղարաբաղի կառավարությունը շաբաթավերջին հաստատեց Կաշենի հանքավայրի շահագործման ծրագիրը:

Հիշեցնենք, «Բեյզ Մեթալս» ընկերության եւ ԼՂ կառավարության միջեւ մարտ ամսին ստորագրվել էր համաձայնագիր Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայրը շահագործելու վերաբերյալ: Ստեղծվել էր միջգերատեսչական խումբ, որում ընդգրկված էին մասնագետներ տարբեր ոլորտներից, ԼՂ Ազգային ժողովից, կառավարությունից, որոնք էլ «Վալեքս» ընկերության հետ նախապատրաստեցին համապատասխան ծրագիրը։

ԼՂ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը այդ ծրագիրը ներկայացրեց լրագրողներին։ Տարածքը, որտեղ պետք է իրականացվի արդյունահանումը, ընդգրկում է Մարտակերտի շրջանի Վարդաձոր, Ճանկաթաղ եւ Ներքին Հոռաթաղ գյուղերը: Հանքաքարը նախատեսվում է շահագործել բաց եղանակով, ինչը մի շարք բնապահպանական վտանգներ է պարունակում: Ըստ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանի, հանքավայրի այսպես կոչված՝ «սանիտարական գոտու» հատվածում գտնվում են ութ բնակարաններ, որոնք էլ կտեղափոխվեն:

Կարեն Եսայանը նաեւ հավաստիացրեց, որ մասնագետները հնարավոր են համարում բնակչության բնականոն կենսագործունեության եւ հանքավայրի շահագործման համատեղումը՝ տեղադրելով համապատասխան սարքավորումներ, որոնք նվազեցնում են փոշու եւ արդյունաբերական գործունեության այլ հետեւանքների ազդեցությունը։

«Մենք այս փուլում ունեցած ինֆորմացիայի եւ եզրակացությունների հիման վրա ընդունեցինք բնապահպանների առաջարկությունը՝ ընտրել այս ճանապարհը։ Եվ դա է պատճառը, որ հնարավոր դարձավ այս հանքավայրում ունենալ առաջին հայացքից բավական փոքր՝ 500 մետրանոց սանիտարական պաշտպանական գոտի եւ համատեղել այդ աշխատանքը», - նշեց ԼՂ տնտեսական զարգացման նախարարը։

Վերջին տարիներին հանքարդյունաբերությունը դարձել է ԼՂ տնտեսական ցուցանիշներ ապահովող հիմնական ուղղությունը: 2011 թվականին այդ ոլորտն ապահովեց արդյունաբերական արտադրանքի ավելի քան 40 տոկոսը եւ արտահանման մոտ 70 տոկոսը:

Նախատեսվում է, որ Կաշենի ապագա կոմբինատը տարեկան կմշակի մոտ 1 միլիոն 600 հազար տոննա հանքաքար այն դեպքում, երբ Դրմբոնի կոմբինատը մշակում էր 350 հազար տոննա հանքաքար:

Այս ծրագիրը իրագործելու նպատակով «Վալեքս» ընկերությունը ներդրել է 80 միլիոն ամերիկյան դոլար: Հանքավայրի շահագործումը նախատեսվում է սկսել մինչեւ 2015 թվականը:

Loading
12:00:00 / -:--:--
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Արմեն Գրիգորյան , : Ստեփանակերտ
27.06.2012 18:22
+0 / -0
Ինչ թաքցնել 10-րդ տարին է Ղարաբաղի կառավարությունը տանջում ա իր ժողովրդին "Ղարաբաղ Տելեկոմի" մոնոպոլիայով, սա էլ հերթական մի առիթ է զզվանք ապրել նման կառավարության հանդեպ: Մի տեղ որ քաղաքացիական հասարակություն չլինի,պարզ է, որ այսպես է լինելու... Ոչինչ,պտուղները ժողովուրդ հետո ենք քաղելու, հո հիմար չեն, որ էնքան պայքարում են Թեղուտի համար...

Մալխաս , : Ստեփանակերտ
27.06.2012 18:01
+0 / -0
Ինչո՟ւ զարմանալ, մի երբ ԼՂ կառավարությունն իր մայրաքաղաքի միակ կանաչ այգին տվել է «Վալեքս»-ին եւ նա ցանկապատել է արդեն, ինչու զարմանալ...

Հայաստանի դեպքում եթե հան ակտիվ բնապահպանական կազմակերպություններ, ԼՂ դեպքում նման բան չկա: Բնական է, որ ԼՂ կառավարությունն ու Վալեքսն անելու են այն ինչ ցանկանում են...

Արդեն Facebook-ում մարդիկ գրում են, որ Մարտակերտում հայ զինվորները զոհվել են, որ Վալեքսը բարիքները լցնի իր գրպանն, իսկ մեզ թողնի պոչամբարներ...