Շաբաթ, Մայիս 25, 2013 Ժամանակը Երեւանում 18:05

Միջազգային / Տարածաշրջան

Զեկույց․ Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը

x

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Զեկույց․ Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը սպառնում է Հայաստանի ինքիշխանությանը

Տեքստի չափը - +
Բրիտանական Chatham House հայտնի վերլուծական կենտրոնը զեկույց է հրապարակել Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում Ռուսաստանի թուլացող ազդեցության մասին, որում անդրադարձ կա նաեւ Հայաստանին։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը տնտեսապես արդեն հանձնվել է Ռուսաստանին, ինչը սպառնում է նաեւ Հայաստանի ինքնիշխանությանը։

«Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը այնքան մեծ է, որ Հայաստանի թիվ մեկ մտահոգությունը պետք է լինի իր ինքնիշխանությունը: Սակայն Հայաստանը այդպիսի մտահոգություն չի ցուցաբերում, համենայն դեպս՝ հրապարակայնորեն»,- շեշտադրված է զեկույցում:

Վերլուծաբանը նշում է, որ 2003 թվականին Ռուսաստանը տոտալ վերահսկողություն ձեռք բերեց Հայաստանի էներգետիկ շուկայի վրա:

«Ռոբերտ Քոչարյանը, 1998-2008 թվականներին Հայաստանի նախագահը, փաստացի վաճառեց Հայաստանը ռուսական միասնական էներգահամակարգին, Անատոլի Չուբայսին ու ռուսական այլ առեւտրային ու քաղաքական շահերին», - ասված է զեկույցում։

Chatham House-ի վերլուծաբանը նշում է, որ Քոչարյանի հաջորդ Սերժ Սարգսյանը ավելի քիչ ռուսամետ է թվում, սակայն 2008-ին, երբ նա ընտրվեց նախագահ, երկրի մեծ մասը արդեն վաճառված էր:


ԼՂ․ Ռուսաստանի դիրքորոշումը փոխվել է


Chatham House-ի զեկույցում առանձին բաժնով անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղին։ Զեկույցում ասվում է, որ հակամարտության առաջին տարիներին Ռուսաստանը աջակցում էր հայերին՝ ցանկանալով սահմանափակել Թուրքիայի ազդեցությունը եւ հակազդել ռուսատյացությանը, որը կար Ադրբեջանում այդ երկրի անկախության առաջին տարիներին։ Վերլուծաբանի կարծիքով, այս հարցում դեր է խաղացել նաեւ Ռուսաստանում հայկական մեծ համայնքի գործոնը եւ մշակութային երկարատեւ կապերը։

Վերլուծաբանը, սակայն, գտնում է, որ վերջին տարիներին Հայաստանին աջակցելու՝ Ռուսաստանի դիրքորոշումը փոխվել է։

«Իր նախագահության շրջանում Դմիտարի Մեդվեդեւը միջնորդական ավելի շատ ջանքեր թափեց, քան իր նախորդը, բայց ուժեր կան, որոնք շարունակվող լարվածությունից ու պահպանվող ստատուս քվոյից ֆինանսական եւ քաղաքական օգուտներ ունեն», - ասված է զեկույցում։ Մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի առաջին ընտանիքը մեծ շահեր ունի Ռուսաստանում:

Վերլուծաբանը գտնում է, որ Ռուսաստանը Ղարաբաղի հարցում իր միջնորդությունը դիտարկում է սեփական ազդեցության լծակները պահպանելու տեսակետից եւ չի կարող իրականում հետաքրքրված լինել հակամարտության կարգավորմամբ: Որպես ասվածի վկայություն, զեկույցի հեղինակը մատնանշում են այն փաստը, որ Ռուսաստանը առարկում է հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Փոխարենը Ռուսաստանը առաջարկում է տեղակայել սեփական ուժերը, որը կուժեղացնի նրա դիրքերը, բայց դժվար թե ընդունվի Ադրբեջանի կողմից:

«Սակայն հարց է, թե արդյո՞ք Ռուսաստանը ռազմական աջակցություն կցուցաբերի Հայաստանին, եթե Ադրբեջանը որոշի ուժի միջոցով վերադարձնել տարածքները», - ասված է զեկույցում, - «Հավանական է, որ նման անորոշությունը մինչեւ այժմ զսպում է Ադրբեջանին»։

Վերլուծաբանը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լայնամասշտաբ գործողությունների վերսկսումը կարող է սպառնալ Ռուսաստանի ազդեցությանը Ադրբեջանում, մասամբ նաեւ Թուրքիայում, հատկապես եթե Հայաստանը ռազմական օգնության խնդրանքով դիմի Ռուսաստանին։

«Դա ազդեցություն կունենա նաեւ էներգակիրների խողովակաշարերի անվտանգության վրա, եւ Ռուսաստանը առաջնահերթությունը կտա էներգետիկ անվտանգությանն ու ֆինանսական օգուտներին՝ գերադասելով զերծ մնալ հակամարտության մանիպուլյացիաներից», - նշված է զեկույցում։

Loading
12:00:00 / -:--:--
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
ivan , : белград
22.06.2012 13:30
+0 / -0
Իսկ այդ նույն Բրտանիան, որ տանում է հակահայ քաղաքականություն, զբաղվում հակահայ քարոզչությամբ չի մտածում, որ Ադրբեջանն ավելի կախված է արևմուտքից քան Հայաստանը, Վրաստանն էլ վարում է ամերիկայապաշտ քաքղաքականություն: Ադրբեջանի նավթային արդյունաբերությունում աշխատող ընկերություններից միայն մեկն է ադրբեջանական, իսկ մնացած առյուծի բաժինը BP-ինն են: Նույն Վրաստանի նախարարաներն ու պատգամավորները իրենց աշխատավարձերը ստանում են ամերիկացի բարերարներից: Իսկ մեծարգո բրիտանացիները թող քիթները չխոթեն ու ձևացնեն, թե մտածում են Հայաստանի ինքնիշխանության մասին: Երբ մենք ունեինք Բրիտանացիների կարիքը նրանց նավերը լեռներով չէին կարողանում անցնել: Հիմա էլ դեմոկրատիայի ու մարդասիրություն են խաղում:

Ներսես , : Երևան
21.06.2012 14:07
+0 / -0
Chatham House-ի վերլուծականը, որքանով ահնեթեթ է, այնքանվով էլ ապատեղատվական: Հայաստանը եղել է, կա և միշտ էլ լինելու է ինքնիշխան: Իսկ ռուսական կապտալի առկայությունը Հայաստանում ավելի շատ չէ, քան Արևմտյան կապիտալի առկայությունը ադրբեջանում: Նման վերլուծությանը վտահ եմ, որ Հայաստանի և ոչ մի քիչ ի շատ լուրջ քաղաքական ուժ բացարձակ բանի տեղ չի դնի: Իսկ Արցախում պատերազմ չի լինի, քանի որ մենք ունենք բանակ, արդեն իսկ էներգետիկ զգալի անվտանգություն և քաղաքական կայունություն ունեցող պետություն: Իզուր են կարծում, թե Ռուսաստանին միայն նավթն է հետաքրքրում, նավթը վերջացող ռեսուրս է, ադրբեջանի դեպքում` շուտով վերջացող ռեսուրս, իսկ ազգային շահը հավերժական է: Ի տարբերություն դեգրադացված Արևմուտքի, դա Ռուսաստանը լավ է հասկանում:

Ամենակարդացվողը