Երեքշաբթի, Մայիս 21, 2013 Ժամանակը Երեւանում 17:29

Միջազգային / Ղարաբաղյան խնդիր

Քլինթոնը գոհունակություն է հայտնում հայաստանյան ընտրությունների վերաբերյալ

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Քլինթոնը գոհունակություն է հայտնում հայաստանյան ընտրությունների վերաբերյալ

Տեքստի չափը - +
Երկուշաբթի երեկոյան Երեւանում` նախագահական նստավայրում, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլսի ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր գոհունակությունը հայտնեց մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ` մանրամասնելով, որ դրանք եղել են մրցակցային ու բաց:

«Մենք ուրախ ենք տեսնելու, որ Հայաստանը շարունակում է աշխատել` ամրապնդելու իր ժողովրդավարական ինստիտուտները, առաջ տանելու համար թափանցիկությունը, ազատ մամուլի իրավունքները, վերացնելու կոռուպցիան, հարգելու համամարդկային իրավունքները եւ ազատությունները», - ասաց Քլինթոնը։ 

«Շատ ուրախ էի, որ անցած ամիս Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների զեկույցները [վկայում էին, որ այդ ընտրությունները] հիմնականում մրցակցային էին ու բաց, եւ թեկնածուները հիմնականում կարող էին տանել իրենց քարոզարշավները` առանց խոչընդոտների: Կային ընտրական որոշակի խնդիրներ, որոնք հստակեցվել են, եւ մենք հույս ունենք, որ Հայաստանը կաշխատի ԵԱՀԿ-ի ու այլոց հետ` երաշխավորելու, որ հաջորդ ընտրություններն է՛լ ավելի լավը կլինեն»:

ԱՄՆ-ի պետքարտուղարը դրական գնահատականներ հնչեցրեց նաեւ հայաստանյան տնտեսական դաշտի բարելավման ուղղությամբ ձեռնարկված քայլերի կապակցությամբ:

«Մասնավոր ներդրողները փնտրում են բաց բիզնես դաշտ` կանխատեսելի կանոններով, անկախ դատական համակարգով եւ [բիզնես դաշտի] թափանցիկ կարգավորումներով, հարկերով ու մաքսերով: Եվ մենք ուրախ ենք` տեսնելու այն առաջընթացը, որ Հայաստանն արձանագրել է», - նշեց ԱՄՆ-ի պետքարտուղարը։

Հիլարի Քլինթոնն անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հակամարտությանը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժի կիրառմամբ:

Հիշեցնենք՝ հունիսի 4-ին հայ - ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողության հետեւանքով զոհվել են Հայաստանի Զինված ուժերի 3 զինծառայողներ, կան վիրավորներ:

Խոսելով միջադեպի մասին, Քլինթոնը, մասնավորապես, ասաց․ - «Անշուշտ, [Հայաստանի] նախագահը եւ ես լրջորեն քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի խնդիրը` ներառյալ սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը, որի մասին ես հենց նոր իմացա: Շատ մտահոգված եմ լարվածության վտանգավոր աճի եւ անմեղ քաղաքացիների ու երիտասարդ զինվորների անիմաստ մահվան կապակցությամբ»։

ԱՄՆ-ի պետքարտուղարը հավելեց, որ ուժի կիրառումը չի լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ հակամարտության կողմերին կոչ արեց զերծ մնալ ուժի կիրառումից։

«Ես նաեւ վստահեցրեցի [Հայաստանի] նախագահին, որ ես այս մասին կասեմ նաեւ Բաքվում, ուր ես կլինեմ վաղը չէ մյուս օրը», - նաեւ ասաց Հիլարի Քլինթոնը՝ հավելելով․ - «Այս միջադեպերը ընդգծում են [ղարաբաղյան հակամարտության] խաղաղ կարգավորման գործընթացն առաջ տանելու կարեւորությունը: Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ` Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել բոլոր կողմերի հետ` առաջ տանող ճանապարհ գտնելու համար»:

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսեց նաեւ հայ - թուրքական հարաբերություններից` վերահաստատելով պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման գործում «գնդակը այժմ գտնվում է Թուրքիայի դաշտում»:

«Մենք վճռականորեն սատարում ենք հայ - թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված քայլերը։ Մենք կոչ ենք արել առանց նախապայմանների վավերացնել երկու երկրների հարաբերությունները նորմալացմանը միտված արձանագրությունները: Եվ ինչպես ես Երեւանում ասել եմ երկու տարի առաջ, գնդակը այժմ գտնվում է Թուրքիայի դաշտում», - նշեց Հիլարի Քլինթոնը՝ ընդգծելով․ - «Ինչ վերաբերում է Հայաստան - Ադրբեջան հարաբերություններին, ապա որեւէ կապ չկա [հայ - թուրքական] արձանագրությունների վավերացման գործընթացի եւ ղարաբաղյան բանակցությունների միջեւ` սրանք առանձին են։ Սակայն մենք հավասարապես փորձում ենք խաղաղ լուծում գտնել ղարաբաղյան հակամարտության համար»:

Loading
12:00:00 / -:--:--
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Անանուն
05.06.2012 18:26
+0 / -0
Հիլարի Քլինթոնն իր գոհունակությունը հայտնեց մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ` մանրամասնելով, որ դրանք եղել են մրցակցային ու բաց:
Смешно.

Կայտ , : Զեյթուն
05.06.2012 13:48
+0 / -0
Մայիսի 21-ին Մշակութային բազմազանության օրվան նվիրված ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ կապված Ավանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի փոխտնօրեն, ՀՀԿ երիտթևի Ավանի հանձնախմբի ղեկավար Էդմոն Պետրոսյանը lragir.am և 1in.am և կայքերի լրագրող Սիրանույշ Պապյանին սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, երբ վերջինս փորձել է պարզել, թե ինչու են քաշքշում ու հայհոյում մի երիտասարդի: Կասեք անդաստիարակ լ…տ է, չէ՞: Սակայն զավեշտը այն է, որ լրագրողին կանչել են ոստիկանություն և այդ երիտասարդը այնտեղ կիսաձայն ներողություն է խնդրել, որից հետո հարցը փակել են, քանի որ ոստիկանությունում գտել են, որ Է. Պետրոսյանի արարքում բացակայում են ՀՀ ՔՐ.օր 258 հոդվածի հանցակազմի հատկանիշները.....?????:
Իրոք որ սա ոչ թե պետություն է, այլ ամենաիսկական թյուրիմացություն՝ փողոցում սեռական բնույթի հայհոյանքներ տեղալ մարդու հասցեին ու ....

Հովսեփ , : Օման-Հայաստան
05.06.2012 10:58
+0 / -0
Քլինթոններն ու այլոք չեն փոխելու Հայաստանի ներքաղաքական տխուր ու ուղորմելի վիճակը: Եթե ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը համարում ա, որ մայիսի 6-ի ընտրությունները թափանցիկ ու նորմալ էին, սա մենակ մի բանի մասին կարա վկայի` էն, որ ԱՄՆ-ն ինչ-ինչ աշխարհաքաղաքական շահեր ա հետապնդում, որի առանցքային բաղադրիչներից մեկն էլ հենց Հայաստանն ա դարձել: Մի կողմից լավ, որ Հայաստանի կարևորությունը գերտերության համար մեծացել է, իսկ մյուս կողմից էլ լաց ա, որ էտ դերակատարության մեծացման հետևանքով միջազգային հանրությունը պատրաստ ա աչք փակել Հայաստանում աղաղակող մարդու իրավունքների խախտումների վրա: Վերջ ի վերջո, մեր իշխանությունները դա որպես դրական նշան են ընդունում իրանց ասպատակումները շարունակելու գործում: Իսկ մենք, շարքային քաղաքացիներս պետք ա մի բան հասկանանք, որ մեր հարցերը մենք պտի լուծենք. ոչ մի քլինթոններ, օբամաներ ու պուտիններ չեն լուծելու մեր խնդիրները` քաղաքական, տնտեսական, թե սոցիալական:

Ամենակարդացվողը