Շաբաթ, Մայիս 18, 2013 Ժամանակը Երեւանում 19:58

Մաքսլիբերթի

«Վերջին զանգի» օրը ոստիկանները կաշխատեն ողջ կազմով

2 օր հետո, հանրապետության ողջ տարածքում հնչելու է «Վերջին զանգը»:

x
Տեքստի չափը - +
Այդ օրը անվտանգ երթեւեկությունը ապահովելու համար մայիսի 25-ից հունիսի 3-ը, ոստիկանապետի հանձնարարականով, կանցկացվի «Զգուշացեք` երեխաներ են» խորագրով երթեւեկության անվտանգության տասնօրյակ:

«Խնդրում եւ պահանջում եմ ծնողներից, որ այդ օրը ղեկը չհանձնեն անչափահաս երեխաներին: Իսկ վարորդներին կոչ եմ անում լինել առավել զգոն, խուսափել շտապողականությունից, երեխաներ տեսնելիս կանգնել եւ ճանապարհը զիջել նրանց», - ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը:

Սարգսյանը հավելեց, որ այդ օրերին ոչ ոք չի մնա անպատիժ, եւ ոչ մի միջադեպ չի վրիպի Ճանապարհային ոստիկանության տեսադաշտից. - «Ավտոմեքենաների պատուհաններից կախված երթեւեկելու դեպքում վարչական տուգանք սահմանված չէ, ոստիկաններ միայն կզգուշացնեն վարորդին: Անպատժ չեն մնա անչափահաս վարորդները»:

Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը նշեց, որ «Վերջին զանգի» օրը անվտանգության պայմաններն ապահովելու համար ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով ինքը եւ բաժնի աշխատակիցնեը այցելում են Երեւանի եւ մարզերի դպրոցներ:

Բանախոսները վստահեցրեցին, որ Ճանապարհային ոստիկանությունն ամեն ինչ անելու է, որ վերջին զանգի օրը միջադեպեր եւ դժբախտ պատահարների չլինեն:

Loading
12:00:00 / -:--:--
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը