Երկուշաբթի, Մայիս 20, 2013 Ժամանակը Երեւանում 22:22

Մաքսլիբերթի

Հայերեն Վիքիպեդիան զիջում է նույնիսկ աֆրիկյան երկրներին

Ընթերցողների առցանց հանհրագիտարան Վիքիպեդիան, որը ողջ աշխարհում կարեւոր օղակ է հանդիսանում սեփական գիտելիքները զարգացնելու համար, ցավոք, Հայաստանում դեռ այնքան զարգացած չէ, որքան նույնիսկ աֆրիկյան երկրներում:

x
Տեքստի չափը - +
Տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանում Վիքիմեդիայի կորդինատոր Սուսաննա Մկրտչյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ցավով նշում է, որ այսօր ցանկացած ինֆորմացիա Վիքիպեդիայում ավելի դյուրին է գտնել անգլերեն, ռուսերեն, քան հայերեն լեզուներով, նույնիսկ եթե խոսքը գնում է հայ գրողների, նկարիչների ու առհասարակ Հայաստանի մասին:

Չնայած, որ Վիքիպեդիայում հայկական հոդվածներն ավելացնելու շուրջ աշխատանքներ տարվում են դեռ 2005 թվականից, սակայն Մկրտչյանի հավաստմամբ, ակտիվություն նկատվում է հատկապես վեջին 3 տարիներին. այսօր հայկական Վիքիպեդիան ունի ակտիվ 200 խմբագիր, որից առավել ակտիվ 15-ը հանրագիտարանը պարբերաբար համալրում են նոր նյութերով:

Հայաստանում Վիքիպեդիայի պրոպագանդայով զբաղվող կազմակերպությունները, այդուհանդերձ, այսօր կանգնած են բազում խնդիրների առաջ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:

«Մենք խնդիր ունենք օրենքների հետ: Պատկերացրեք մենք մեր հուշարձանները չենք կարող նկարել եւ դնել Վիքիպեդիայում: Ուրեմն հեղինակի մահվանից 70 տարի հետո նոր կարող ենք ազատ դիտման դնել: Պատկերացրեք Կենտրոնական բանկի մասին ես հոդված եմ դնում, բայց դնում եմ ուրիշ բանկի նկար, գրքերն էլ նույնը, այսինքն` հեղինակային իրավունքի հարց է», - նշում է Մկրտչյանը:

Սակայն Հայաստանում Վիքիմեդիայի ադմինիստրատոր Մհեր Բեքարյանն ուրախությամբ է նշում, որ այսօր գոնե հայկական բոլոր հանրագիտարաններն ազատ են Վիքիպեդիայի համար. - «Մենք արդեն համաձայնություն ունենք, 70 000 հոդված կարող ենք տեղադրել Վիքիպեդիայում` մեծ հանրագիտարանը, մանկականը»:

Եթե 3 տարի առաջ հայկական հոդվածների թիվը 3000 էր, ապա այսօր դրանց թիվն անցնում է 25 000-ից:

Հարցին, թե թեմատիկ առումով, որ ոլորտներում ենք ավելի կաղում, Բեքարյանը պատասխանեց. - «Ավելի շատ տեխնիկական հոդվածների կարիք կա, մասնագիտական, իսկ ընդհանրապես ավելի շատ են անձանց մասին հոդվածները, արվեստի, պատմության, կինոյի մասին վերջերս ահագին աճ կա»:

Հայաստանում «վիքի ծրագրերը» զարգացնելու նպատակով առաջին կոնֆերասը նախատեսվում  է սեպտեմբերի 8-9-ին: Հայաստան կժամանեն Վիքիմեդիա հիմնադրամի ներկայացուցիչները. վիքիմեդիան աշխարհում վիքի նախագծերը գործարկող կազմակերպությունն է եւ ֆինանսավորել է նաեւ հայաստանյան կոնֆերանսը, կժամանեն վիքիմեդիայի ներկայացուցիչներ նաեւ Ռուսաստանից ու Վրաստանից:

Սակայն Մկրտչյանը հավաստիացնում է, որ ծրագրի զարգացման համար միանշանակ հարկավոր է պետական աջակցություն:

Loading
12:00:00 / -:--:--
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
vgratian
20.05.2012 13:42
+0 / -0
Հետաքրքիր է, որ նույնիսկ լրագրողները առանց թվերի հաշվարկներ են կատարում։ Շատ մակերեսային մոտեցում է գնահատական տալը հիմնվելով հոդվածների քանակի վրա, բայց նույնիսկ եթե այդպես անենք...

Գիտե՞ք, որ աֆրիկյան երկրներից մեծ մասում պաշտոնական լեզուն նախկին գաղութարարների լեզուն է (անգլերեն, պորտուգալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, արաբերեն)։ Եթե մի պահ զանց առնենք այդ լեզուները, ապա չկան կամ համարյա չկան աֆրիկյան լեզուներ, որոնք Վիքիպեդիայում հոդվածների թվով գերազանցի հայերենին...

Ասենք, աֆրիկանսը ունի 22.000 հոդված, սվահիլին (պաշտոնական լեզու է երեք երկրում՝ Տանզանիա, Քենյա, Ուգանդա)՝ 23.000 հոդված, ամհարիկ լեզուն (Եթովպիա)՝ 11.000, սոմալերենը՝ 2.400, շոնա լեզուն (Զիմբաբվե)՝ 892։ Էլ չեմ ասում այն աֆրիկյան լեզուների մասին, որոնցով ընդհամնեը մի քանի տասնյակ հոդված կա կամ ընդհանրապես Վիքիպեդիայում ընդգրկված չեն (Աֆրիկայում ընդհանուր առմամբ 2000-ից ավել լեզուներ են խոսվում)։

Միայն մալագազին՝ Մադագասկարի լեզուն է հայերենին գերազանցում հոդվածների թվով (36 հզ), բայց զիճում որակով ու խմբագրումների քանակով։

Ամենակարդացվողը