Շաբաթ, Մայիս 25, 2013 Ժամանակը Երեւանում 17:29

Քաղաքական

Մարուքյանին որեւէ ուժ չի սատարել

Թիվ 30 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Էդմոն ՄարուքյանԹիվ 30 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյան
x
Թիվ 30 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյան
Թիվ 30 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյան
Տեքստի չափը - +
Թիվ 30 ընտրատարածքից ընտրված անկուսակցական պատգամավոր, փաստաբան Էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ ընտրությունների ժամանակ իրեն որեւէ ուժ չի սատարել։

Թիվ 30 ընտրատարածքն ընդգրկում է Վանաձոր քաղաքն ու հարակից Գուգարք, Շահումյան գյուղերը։

Առաջին անգամ պատգամավոր դարձած Մարուքյանն ասում է, որ իր հաղթանակով որեւէ հրաշք տեղի չի ունեցել, պարզապես ընտրողները նախապատվություն տվեցին իրենց ներկայացված այլընտրանքին։

«Ուղղակի հասկանում ենք, որ կոտրվել է այն կարծրատիպը, որ Հայաստանում անհնար է նման կերպով հաղթել ընտրություններում։ Ես հասկանում եմ, որ որոշ մարդկանց ձեռնտու չէ, որ այդ կարծրատիպը կոտրվի, բայց ունենք այն ինչ որ ունենք», - «Ազատություն» TV-ի եթերում պատասխանելով Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին՝ հայտարարեց Մարուքյանը։

Նա հաղթել է Վանաձորում չորս անգամ անընդմեջ պատգամավոր ընտրված, եւ մինչեւ վերջերս անկախ համարվող պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին, ով այս տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ անդամագրվեց իշխող Հանրապետական կուսակցությանը։

Երիտասարդ պատգամավոր Մարուքյանը չորս մրցակից ուներ՝ Հանրապետական, «Ժառանգություն», Դաշնակցություն կուսակցություններից ու Հայ ազգային կոնգրեսից։

Ֆեյսբուքի օգտատերերից մեկի այն դիտարկմանը, թե Մարուքյանը հաղթեց, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը ըստ արժանվույն չսատարեց Դալլաքյանին, քանի որ վերջինս ժամանակին հանդես էր գալիս Սերժ Սարգսյանի հասցեին քննադատությամբ, Մարուքյանը չհամաձայնեց․ - «Դա թյուր կարծիք է։ Հանրապետական կուսակցությունը իր ամբողջ ռեսուրսը եւ ներուժը ներդրել է Լոռու մարզում, որպեսզի իրենց կողմից պաշտպանվող բոլոր թեկնածուներն ընտրվեն։ Ուղղակի տեղի է ունեցել մի բան, որ մյուս թեկնածուներն ընտրվել են, բայց Վիկտոր Դալլաքյանը չի ընտրվել»։

Մարուքյանը կարծիք հայտնեց, որ տարիներ շարունակ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Դալլաքյանը դարձել էր իշխանության մաս, ինչն էլ հիասթափություն առաջացրեց ընտրողների շրջանում։ Դալլաքյանի պարտության գործոններից մեկն էլ, ըստ Մարուքյանի, իր առաջադրումն էր որպես անկուսակցական, երիտասարդ սերնդի ներկայացուցիչ թեկնածու։

Ֆեյսբուքի օգտատերերից մեկի այն հարցին, թե եթե իր հետ առաջադրվեր, օրինակ, Գագիկ Ծառուկյանը, այդ դեպքում հաղթելու հնարավորություն կունենա՞ր, Մարուքյանը պատասխանեց, որ այդ պարագայում իր հնարավորություններն ավելի քիչ կլինեին։

«Գործոններից մեկն այն էր, որ նման մարդ չկար առաջադրված թիվ 30 ընտրատարածքում եւ դա դարձել էր դասական ընտրատարածք, որտեղ ներկայացված էին քաղաքական բոլոր ուժերը եւ քաղաքացիական հասարակությունը՝ ի դեմս ինձ։ Այս առումով ես պետք է նշեմ, որ չեմ կարող ասել, որ ես չէի հաղթի, բայց շանսերը հնարավորինս քիչ կլինեին։ Ես չեմ ասում, որ հեշտ հաղթանակ ենք մենք ունեցել, բայց գիտեք՝ ֆինանսական մեծ ռեսուրսներ ունեցող մարդու հետ պայքարելը ավելի բարդ է», - նշեց Մարուքյանը։

Օգտատերերից մեկի այն հարցին, թե հետագայում որեւէ կուսակցության անդամագրվելը հնարավո՞ր է համարում, Մարուքյանը բացասական պատասխան տվեց։ Նա նշեց, որ խորհրդարանում կհամագործակցի բոլոր քաղաքական ուժերի հետ, բայց երբեք որեւէ ուժի չի անդամակցի։

Վանաձորցի պատգամավորն ասում է, որ այժմ մտածում է նոր աշխատատեղում իր աշխատանքային պայմանների, կոլեկտիվի մասին։ Նա օրենսդրական շատ նախաձեռնություններ ունի ու զբաղվելու է պրոֆեսիոնալ  աշխատանքով։

Loading
12:00:00 / -:--:--
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Անժելա , : Երևան
27.05.2012 22:47
+0 / -0
Մարուքյանին սատարել են` ԲՀԿ-ն և Վահրամ Բաղդասարյանի թիմը: Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Տեսել եմ անձամբ...

Արտակ Խաչատրյան , : Վանաձոր
19.05.2012 15:09
+0 / -0
Ի պատասխան Վանաձորցու մեկնաբանության ստիպված եմ նշել, որ Ձեր կողմից ներկայացվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, քանի որ նախ որևէ քաղաքական ուժ Էդմոնին չէր աջակցում և երկրորդ Էդմոն Մարուքյանը երբևէ ավագանու ընտրություններին կամ մեկ այլ ընտրության չի մասնակցել: Եթե ինչ որ բան եք ուզում հայտնել գոնե մի քիչ ճշմարտանման բաներ գրեք, որ կարդացողը հավատա: Դժվար չէ մտնել ԿԸՀ կայքը և տեսնել թե ով երբ ինչ ընտրությունների է մասնակցել:

Վանաձորցի , : Վանաձոր
19.05.2012 12:02
+0 / -0
Ես Վանաձորցի եմ և բնակվում եմ թիվ 30 ընտրատարածքն ընդգրկող թաղամասերից մեկում, նախ ուզում եմ շնորհավորել Մարուքյանին պատգամավոր ընտրվելու առթիվ, բայց համաձայն չեմ նրա հետ, որ իրեն ոչ մի քաղաքական ուժ չի սատարել, ԲՀԿ-ի մեծ թվով կարկառուն ներկայացուցիչներ մեր քաղաքից շատ մեծ օժանադակություն են ցուցաբերել Մարուքյանին, ինչպես հայտնի է Դալլաքյանի չընտրվելը ամանաշատը ցանկանում էին հենց ԲՀԿ վերնախավում, գումարած դրան Դալլաքյանի հանրապետականացումը և նրա կողմից վերջին շրջանում արված ցինիկ արտահայտությունները ժողովրդի մոտ բացասական տրամադրություններ ստեղծեց և քանի որ մնացած թեկնածուներն էլ կուսակցական էին մեր ընտրողները նախապատվությունը տվեցին Էդմոնին, էնպես որ ոչ մի արտառոց երևույթ պետք չէ փնտրել 30-ում, ուղղակի կուզեի նշել, որ այս ամենը շատ նպաստավոր պայմաններ ստեղծեցին Էդմոնի համար, ով Վանաձոր քաղաքի վերջին ՏԻՄ ընտրություններին անգամ ավագանու անդամ չկարողացավ ընտրվել..........................

Ամենակարդացվողը