Շաբաթ, Մայիս 25, 2013 Ժամանակը Երեւանում 09:31

Մաքսլիբերթի

Նունե Եսայան. Իմ խիղճը հանգիստ է, ինչ ուզում են, թող գրեն

Նունե Եսայանի՝ Ստամբուլում կայացած մենահամերգից հետո հայկական մամուլը մեղադրում է նրան հայերի անունից ցեղասպանության թեմայով խոսելու համար:

Նունե ԵսայանՆունե Եսայան
x
Նունե Եսայան
Նունե Եսայան
Տեքստի չափը - +
«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ ամեն ինչ սկիզբ է առել մեկ լրատվամիջոցից, մյուսները պարզապես շարունակել են թեման նույն բովանդակությամբ շրջանառության մեջ դնել: Մամուլում ու սոցիալական ցանցերում շրջանառվում են Նունե Եսայանի հետեւյալ խոսքերը. - «Սահմանը քաղաքական նկատառումներով փակ է, բայց մեր սրտերն են բաց: Հայերը ցեղասպանությունից մնացած մեծ սպիներ ունեն, սակայն դա մեզ չի խանգարում նայել ապագային»:

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականի նույն այդ հոդվածում կարդում ենք նաեւ, որ վերը նշված տողերից հետո Նունե Եսայանը ասել է, որ  ինքը չի կարծում, թե երաժշտության մեջ սահմաններ կան: 

«Ես իմ եւ կոլեգաներիս անունից եմ խոսել: Չեմ կարծում, որ կոլեգաներս դեմ են: Արվեստը չի ճանաչում սահմաններ: Ես գիտեմ ինչ եմ խոսել, ես այդքան անխելք չեմ, որ Թուրքիա գնալուց առաջ տասն անգամ չմտածեմ, թե ինչ պետք է ասեմ: Շատ լավ գիտեմ, որ դա թուրքական լրատվամիջոց է, լավ էլ գիտեի, որ այդ աղջիկը հայ է ու չի կարող որեւէ բան գրել թուրքերի դեմ: Իմ սիրտը հանգիստ է, ինչ ուզում են, թող գրեն», - «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց Եսայանը:

Երգչուհու «Հյուրիեթ» պարբերականին տված հարցազրույցն անգլերեն լեզվով կարող եք կարդալ այստեղ:
 
Loading
12:00:00 / -:--:--
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Արման
21.05.2012 01:57
+0 / -0
Էտ երգերը որ երգում էս ունեն իրենց պատմություները այսինքն առանց ազգի մշակույթ գոյություն չունի: Նույնիսկ երգահաները իրենց երգերը գրում են իրնենց շրջապատից սնուցվելով: Անգրագիտությունը տիրում է ամենուր, բայց մշակույթում դա պետք է որ քիչ լիներ ինչը որ չի: Մյուս անքամ որ թուրքիայում հանդես գաս, երևում է որ շատ է ձքում քեզ այնտեղ ապա գոնեմ բերանդ փակ պահիր:

Սքո , : Կոնդ
19.05.2012 14:39
+0 / -0
Սաղ երգերը երգեցինք, մնաց էս ա.....ե՞ն...

AZROB , : ARMAVIR
19.05.2012 08:01
+0 / -0
NUNE ESAYANN shatel chishte varvel.Es u im voxch shrchapatn NUNEI koxmicenk.Ev irok eragshtutiunn sahmanner chi chanachum=AXSIOMA!!! NAXANC u KEXC hairenasernern etakrkire inch kgren im harevani masin ov aistex aci pox chuner,mikanitarie gnacel Istambul, ashxatume ev henc erek ir axchka 17 amiaki kapakcutyamb MERSEDES BENZ (verchin modeli) nvirec=Tox gan tesnen,mer shenki dem kangnac e.

Ամենակարդացվողը