Մատչելիության հղումներ

«Զայրացած» մոսկվացիները դուրս են եկել քաղաքական զբոսանքի

Մոսկվայում հազարավոր «զայրացած» մտավորականներ այսօր բողոքի խաղաղ երթ անցկացրեցին անցյալի երկու հանրահայտ ընդդիմադիր մտավորականների՝ երկու Ալեքսանդր Սերգեեւիչների արձանների միջեւ։

Կիրակի օրը՝ մայիսի 13-ին, մոսկվացի ցուցարարները քաղաքական զբոսանք կատարեցին Մոսկվայի կենտրոնով՝ անցնելով Պուշկինի արձանից մինչեւ Գրիբոեդովի արձանը։

Քաղաքական զբոսանքի գաղափարը որպես բողոք արտահայտելու միջոց առաջ է քաշել հայտնի ռուսաստանցի գրող Բորիս Ակունինը (Գրիգորի Չխարտիշվիլի)։ Այսօրվա միջոցառման աջակիցների եւ նախաձեռնողների շարքում են հայտնի երաժիշտ Անդրեյ Մակարեւիչը, լրագրողներ Քսենիա Սոբչակը, Մարիաննա Մակսիմովսկայան եւ Տատյանա Լազարեւան, գրող Լյուդմիլա Ուլիցկայան, «Արդար Ռուսաստան» ֆրակցիայի պատգամավոր Գենադի Գուդկովը եւ ուրիշներ։

Երթին հետեւում էին համեմատաբար փոքր թվով ոստիկաններ, որոնք հարգալից էին ցուցարարների նկատմամբ եւ անգամ կանգնեցրեցին ավտոմեքենաների երթեւեկությունը՝ ցուցարարներին թույլ տալով անցնել առանց խոչընդոտների։

Նշենք, որ ոստիկանության գնահատմամբ քաղաքական զբոսանքի մասնակիցների թիվը հասնում էր 2 հազարի, մինչդեռ կազմակերպիչները պնդում են, որ բողոքի ակցիային 10-ից 20 հազար մարդ էր մասնակցում։

Երթի մասնակիցները քաղաքականությունից քիչ էին խոսում, քաղաքական կոչեր ու պահանջներ չէին հնչեցնում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընտրյալ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության նախօրեին տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ բողոքի ցույցեր անցկացրեցին, որոնք մայիսի 6-ին հանգեցրեցին Մոսկվայում ոստիկանության հետ լուրջ բախումների։ Դրան հակառակ՝ այսօրվա հավաքը անցավ առանց միջադեպերի, չկար անգամ օդերեւութաբանների կանխագուշակած անձրեւը, եւ ցուցարարները ընդդիմության խորհրդանիշը համարվող սպիտակ ժապավեններ էին կապել իրենց փակ անձրեւանոցների վրա։

Մոսկվայում մտավորականները բողոքի երթ անցկացրեցին

1/9
Մոսկվայում հազարավոր ընդդիմադիրներ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ուղղված բողոքի խաղաղ երթ անցկացրեցին։ Միջոցառման կազմակերպիչները հիմնականում ռուսաստանցի հայտնի մտավորականներ էին։ Երթի մասնակիցները քաղաքական կոչեր ու պահանջներ չեն հնչեցրել։ Ոստիկանության գնահատմամբ, ցուցարարների թիվը հասնում էր 2 հազարի, մինչդեռ կազմակերպիչները պնդում են, որ բողոքի ակցիային 10-ից 20 հազար մարդ էր մասնակցում։ (Ֆոտոռեպորտաժը՝ Ազա Բաբայանի)
2/9

3/9

4/9

5/9

6/9

7/9

8/9

9/9

Previous slide
Next slide
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG