Կիրակի, դեկտեմբերի 21, 2014 Ժամանակը Երեւանում 19:50

Քաղաքական

Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում է իր պատգամավորական մանդատից

Հայաստան -- ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում Կոնգրեսի հրավիրած հանրահավաքում, Երեւան, 8-ը մայիսի, 2012թ․
Հայաստան -- ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում Կոնգրեսի հրավիրած հանրահավաքում, Երեւան, 8-ը մայիսի, 2012թ․

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Տեր-Պետրոսյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից, սակայն շարունակելու է իր քաղաքական գործունեությունը։

Ընդդիմադիր կոնգրեսի 7 պատգամավորների շարքում Տեր-Պետրոսյանի փոխարեն խորհրդարան կմտնի դաշինքի համամասնական ցուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող Հրանտ Բագրատյանը։

«Ես իմ պատգամավորական մանդատը վայր եմ դնելու։ Իմ ներկայությունը խորհրդարանում իմաստ կունենար, եթե Հայ ազգային կոնգրեսն Ազգային Ժողովում միայնակ կամ այլ ընդդիմադիր ուժերի հետ միասին մեծամասնություն կազմեր, կամ էլ՝ եթե Հանրապետական կուսակցությունը կորցներ մեծամասնությունը»,- Ազատության հրապարակի ամբիոնից հայտարարեց Կոնգրեսի առաջնորդը Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ դիմելով ընդդիմության հրավիրած հանրահավաքի մասնակիցներին։ Նա իր որոշումը բացատրեց նաեւ «քաղաքակիրթ աշխարհում հաստատված ավանդույթով»,  որի համաձայն, նախկին նախագահներին խորհրդարանում տեղ զբաղեցնելը պատշաճ չէ։

«Պատգամավորական մանդատից հրաժարումը, սակայն, ամենեւին չի նշանակում, որ ես պատրաստվում եմ դադարեցնել իմ քաղաքական գործունեությունը»,- հավելեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, - «թեեւ, գուցե անհամեստաբար, ես համարում եմ, որ լիովին կատարել եմ իմ պարտքը ժողովրդի ու երկրի հանդեպ, սակայն անգամ դա ինձ իրավունք չի տալիս հեռանալ ասպարեզից, քանի դեռ Հայաստանը գտնվում է այսպիսի թշվառ վիճակում։ Եւ պայքարելու եմ այնքան ժամանակ, որքան կներեն իմ ֆիզիկական ուժերը եւ որքան իմ ծառայությունը պահանջված կլինի ժողովրդի կողմից»:

Ինչ վերաբերում է դաշինքի խորհրդարանական գործունեությանը՝ Տեր-Պետրոսյանը առաջնորդը հայտարարեց, որ թեկուզ փոքրիկ խմբակցությամբ, բայց Կոնգրեսը շարունակելու է պայքարն իր բոլոր հռչակած նպատակներին հասնելու համար։

«Ոչ մի ձախողում, ոչ մի անհաջողություն մեզ չի վհատեցնելու։ Եթե մեր պայքարին միանան այլ ուժեր, մենք սիրով կընդունենք նրանց։ Եթե չմիանան, ոչ ոքից չենք դժգոհի։ Եթե կլինեն մեզնից ավելի լավ պայքարողներ, մենք կհետեւենք նրանց։ Եթե մնանք մենակ, միեւնույն է, պայքարելու ենք մինչեւ վերջ»,- հայտարարեց ՀԱԿ առաջնորդը:

Կոնգրեսի շահած ձայները, ըստ Տեր-Պետրոսյանի, լավատեսներն ու բարի կամեցողները կարող են համարել հաջողություն, իսկ հոռետեսներն ու չարախնդացողները՝ ձախողում:

Ի դեպ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կամ այս ուժի հետ համագործակցության մասին ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ հանրահավաքում մյուս ելույթ ունեցողները ոչինչ չասացին։

Հայաստան -- Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Ազատության հրապարակում, Երեւան, 8-ը մայիսի, 2012թ․Հայաստան -- Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Ազատության հրապարակում, Երեւան, 8-ը մայիսի, 2012թ․
x
Հայաստան -- Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Ազատության հրապարակում, Երեւան, 8-ը մայիսի, 2012թ․
Հայաստան -- Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Ազատության հրապարակում, Երեւան, 8-ը մայիսի, 2012թ․
ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Նիկոլ Փաշինյանը խորհրդարանը բնորոշեց որպես հարթակ՝ քաղաքացիական հեղափոխության նպատակներին հասնելու համար։

«ՀԱԿ խմբակցությունն, այո՛, պետք է գնա խորհրդարան եւ խորհրդարանական պայքար մղի՝ քաղաքական իրավիճակի փոփոխության համար: Հեղափոխությունը՝ քաղաքացիական հեղափոխությունը, որ շարունակում է լինել մեր հիմնական նպատակը, նոր մոտեցումների ու հարթակների կարիք ունի, եւ խորհրդարանական հնարավորությունները պետք է ծառայեցվեն հեղափոխության նպատակներին»,- հայտարարեց Փաշինյանը։

Ընդդիմադիր գործիչը հավելեց, որ ՀԱԿ խմբակցությունը պետք է ՀՀ քաղաքացիներին ու ՀՀ Սահմանադրությունը պաշտպանի խորհրդարանում եւ «պիտի դառնա այն ոգեշնչման աղբյուրը, որ Հայաստանի 100 հազարավոր քաղաքացիների դուրս կբերի Ազատության հրապարակ»:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ խոսեց իշխանությունների դեմ բոլոր ճակատներում՝ փողոցներում, հրապարակներում, խորհրդարանում, կռվելու մասին։

«Այս վիճակում այս ճեղքումը բացում է ՀԱԿ-ի առաջ կարեւոր մի դուռ եւ հնարավորություն, որ պառլամենտում մենք ուղղակի ջարդենք նրանց. խորհրդարանում նրանք ուղղակի քուն ու դադար չեն ունենալու, իսկ երբ որ  պետք լինի՝ մենք նաեւ ձեր աջակցությունն ենք խնդրելու», - հայտարարեց Զուրաբյանը:

Խորհրդարանական ընտրությունները որակելով «ընտրությունների ծաղր», ուղեկցված համատարած ընտրախախտումներով, կրկնաքվեարկություններով ու  զանգվածային ընտրակաշառքով՝ ՀԱԿ-ը դիմելու է Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով:

Ի դեպ՝ հաջորդ հանրահավաքի օրը չհայտարարվեց. ՀՀՇ ղեկավար Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ այդ մասին կասեն լրացուցիչ՝ Սահմանադրական դատարան դիմելու հարցի հետ կապված «քաղաքական կոնսուլտացիաներից» հետո:

Հիշեցնենք, մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքներով Հայ ազգային կոնգրեսը համամասնական ընտրակարգով ստացել է քվեների 7.08 տոկոսը։ Կոնգրեսի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից որեւէ մեկին չի հաջողվել հաղթանակ տանել։


Տեր-Պետրոսյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
Տեր-Պետրոսյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցi
|| 0:00:00
...    
🔇
X
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ էջ 2-ից
    Հաջորդը 
Հրանտ , : Երևան
11.05.2012 09:51
+0 / -0
Իսկ ով է ԼՏՊ-ն? ներկայիս ընտրակեղծարարների, կոոպերատիվ գներալների, օլգարխիայի և իշխանության հետ սերտաճած կրիմնալի ու տարբեր չափսի բիրդան աղաների կնքահայրը: Միակ ճիշտ որոշումը ԼՏՊ-ի կողմից կլնի այն, որ ՀՀ քաղաքական դաշտում ընդհանրապես չերևա, և մոռամա քաղաքականության մասին: Իսկ կատարածների համար նա անպայման դեռ պատասխան է տալու:

NOR , : ARMAVIR
10.05.2012 17:24
+0 / -0
ANANUN DU IRAVUNK UNES KEZ CHAXEC BAICH VOCH IM ERKIK@.

NOR , : ARMAVIR
10.05.2012 16:28
+0 / -0
ANANUN AMOTANK TALIS EM NRA HAMAR. VOR HAJ EM VOR IM ACHKI ARAJ CHAXUM EN IM HAJRENIK@.EV SHAT EM CHAVUM VOR AZG@S HASEL E AJN ASTICHAN ERB AZG@ CHAXOIN ES MEXADRUM NRANK AJNKAN SHAT EN VOR ANAMOTABAR IRENCH ARDARACHNUM EN VOR AJDPES EL PETK ER LINER. MER AZG@ MEXK A.

NOR , : ARMAVIR
10.05.2012 16:01
+0 / -0
AI ANANUN INTERNETICH BOLORN EN OGTVUM DA CHI NSHANAKUM VOR POX UNEN KAM PARTAVOR EN AZG@ CHAXOXNERIN OGNEN.ISK AZG@ CHAXOXNER@ SPASEN HAJORD @NTRUTUNERIN VOR 5000 DRAM NORICH VERCNEN. ISK BRNAPETER@ 5-@ TARI VAELEN. ISK ES EV IM NMANER@ SOVACH KMNANK URISH ERKIR KGNANK KASHXATENK BAICH HASTAT CHENK CHAXVI .ISKAKAN HAJ@ AJSPES KANER.ES ASUM EM IM PORCHICH.

Անանուն
10.05.2012 15:38
+0 / -0
AJ ANANUN INTERNETICH BOLORN EN OGTVUM DA CHI NSHANAKUM VOR POX UNEN. KAM PARTAVOR EN AZGI DAVACHANERIN KASHARK VERCHNOXNERIN AZ@ CHAXOXNERIN OGNEN.ISK KASHARK VERCHNOX@ 5-@ TARI SPASEN VOR NOR @NTRUTUNER LINI VOR NORICH CHAXVEN 5000 DRAMOV. ISK BRNAPETER@ 5-@ TARI VAELEN..ISK INCH MNUM E INDZ U IM NMANERIN MENK CHENK KASHARVUM AJL URISH ERKRUM ASXATUM ENK ISK MER HARAZATNERIN EL AJSTEX INCHKAN HNARAVOR E PAHUM ENK.

Անանուն
09.05.2012 21:49
+0 / -0
Nor es te Norik? Amot@ qez hazar angam, vor pox unes, internet es miacnum ev karoxanum es ayspisi anpatasxanatu artahaytutyunner anel, vor dra poxaren karox es ognel ayn markanc, ovqer 5000 dram en vercnum, vor hac arnen: Amot@ kasharq tvoxnerin, u zhoxovrdi pay@ utoxnerin!!!

NOR , : ARMAVIR
09.05.2012 16:37
+0 / -0
IROK SHAT CHAVALI E ERB TESNUM ES KO ACHKI ARAJ 5000 DRAMOV CHAXUM EN KO ERKIR@ U DU VOCHINCH CHES KAROX ANEL.AMOT DZEZ KASHARK TVOXNER HAZAR AMOT DZEZ VERCNOXNER DUK ERKUSTEL AZGI DAVACHAN EK.STAFEK HAI MESAHADUSTNER MI OR MNALU EK ARANCH HAJRENIK MEXK@ DZER VIZ@.

Mher , : Echmiadzin
09.05.2012 09:46
+0 / -0
uxaki petqa tesneiq te gyuxerum voncein gyuxapeter@ gyuxacinerin <<hoti>> pes qshac berum @ntratexamaser. es inch ornes hasel hay azg. vonces du qez caxum nuynisk aranc gni...

gandzasar , : kraków
09.05.2012 00:14
+0 / -0
mijajn mi ban gitem sowacnery nstum en pasztoni czahanum harstanum ahkatneri haszwin hajastanum artarutjun czka mijajn gorern u huligannery karohanu en lew aprel

sicilia , : Yerevan
08.05.2012 21:26
+0 / -0
BRAVOOOOOOOOOOOOOOOOOOOOOOO,ARAJNORDI IRAKAN KERPAR!VOR@ APACUCVEC MANDAT@ HANDZNELU IR QAYLOV!
Մեկնաբանություններ էջ 2-ից
    Հաջորդը 

Ամենակարդացվողը