Ուրբաթ, հուլիսի 25, 2014 Ժամանակը Երեւանում 13:03

Քաղաքական

Հովհաննիսյանը հուսով է, որ ՍԴ-ն «ճշգրիտ որոշում կկայացնի»

Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանը Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ Սահմանադրական դատարանը ճշգրիտ որոշում կկայացնի:

x
«Ժառանգության» առաջնորդի խոսքով` քվեի բովանդակությունը պետք է մնա գաղտնի, բայց այն, որ քաղաքացին գնացել եւ մասնակցել է ընտրություններին, պետք է հրապարակվի:

«Մենք համաձայն ենք, համամիտ ենք այն պահանջի հետ, որը մեր գործընկերները ներկայացրել են Սահմանադրական դատարան, եւ հույս ունենք, որ Սահմանադրական դատարանը ինքը ճշգրիտ որոշում կկայացնի», - ասաց Հովհաննիսյանը:

Անցած շաբաթավերջին, հիշեցնենք, Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները դիմել են Սահմանադրական դատարան` պահանջելով հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները: Սահմանադրական դատարանը հայցը քննարկելու է մայիսի 5-ին:

Ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ քարոզարշավը «անհավասար պայմաններում» է ընթանում: Նրան, մասնավորապես, մտահոգում է այն, որ հանրային սեփականությունը` պետական շենքեր, գյուղապետարաններ, դպրոցներ, մշակութային դահլիճներ, օգտագործվում է կուսակցական նպատակների համար:

«Այդ պետական ռեսուրսի չարաշահումը դատապարտելի է, եւ ես կարծում եմ` մեծագույն խախտում: Երկրորդը, բարեգործությունը, որ պետք է լինի խոնարհ, անգովազդ, անկուսակցական առաջադրանք, օգտագործվում է նաեւ քաղաքական նպատակների համար: Եվ դա եւս մեզ համար մեծ մտահոգություն է», - ասաց նա:

Ու չնայած անհավասար պայմաններին` Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ շարքային հայ մարդը պատրաստ է գալ քվեարկության եւ հաղթահարելով բոլոր ճնշումները, քվեարկել խղճի մտոք. - «Մենք վստահ ենք, որ այն մարդը, այն քաղաքացին, որը հաղթահարի այդ հինգ հազարը կամ մուրաբան կամ տրակտորը ստանալու գայթակղությունը, մի տարի անց դրա տասնապատիկը կստանա, բայց այս անգամ` ոչ որպես ողորմություն, այլ որպես իր հասանելիք իրավունքը»:

Հովհաննիսյանը հուսով է, որ ՍԴ-ն «ճշգրիտ որոշում կկայացնի»i
|| 0:00:00
...
 
🔇
X
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը