ՈՒրբաթ, Մայիս 24, 2013 Ժամանակը Երեւանում 08:26

Ռադիոծրագրեր / Մաքսլիբերթի

Քաղաքապետարանը կապամոնտաժի Մաշտոցի պուրակի կրպակները

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Տարոն Մարգարյանը այսօր որոշում է կայացրել ապամոնտաժել Մաշտոցի պուրակում տեղակայված կրպակները:

Loading
12:00:00 / -:--:--

Քաղաքապետն կկայացնի կրպակների ապամոնտաժման որոշումը

Տեքստի չափը - +
Այսօր ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե պարտադիր էր արդյոք երկրի նախագահի կամքը` խնդիրը լուծելու համար, քաղաքապետը պատասխանել էր. - «Մենք բազմիցս մեր հայտարարությունների մեջ ասել ենք, որ դրանք ժամանակավոր կրպակներ են, եւ ես էլ եմ դեմ հիմնական կրպակներին: Ժամանակավոր լուծում էինք տվել այդտեղ եւ մինչեւ երեք տարի ժամկետ ուներ, բայց դա կարող էր լինել ամեն օր եւ այսօր ապամոնտաժելու որոշումը մենք կկայացնենք», - հայտնեց քաղաքապետը:

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը քաքաղապետ Տարոն Մարգարյանի հետ այցելել է Մաշտոցի պուրակ ու հորդորել քաղաքապետին, որ լավ կլինի, եթե վերջինս կրպակներն ապամոնտաժելու ձեւը գտնի, քանի որ դրանք «աչք շոյող» չեն:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Լևոն , : Աբովյան
02.05.2012 22:39
+0 / -0
Ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը:
Զզվելի է ապրել այն երկրում, ուր օրենքի փոխարեն իշխում է չինովնիկը: Եվ նրա միանձնյա հրահանգով ապօրինությոն կարուսելը դեռ երկար է պտտվելու...

Ամենակարդացվողը