Շաբաթ, Մայիս 18, 2013 Ժամանակը Երեւանում 13:11

Միջազգային / Տարածաշրջան

ԵԽ-ն ուշադիր հետեւում է Դինքի սպանության գործով դատաքննությանը

Թուրքիա - Հրանտ Դինքի սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթը (կենտրոնում) ժանդարմերիայի աշխատակիցների ուղեկցությամբ դուրս է գալիս դատարանից, Ստամբուլ, հուլիս, 2008թ.Թուրքիա - Հրանտ Դինքի սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթը (կենտրոնում) ժանդարմերիայի աշխատակիցների ուղեկցությամբ դուրս է գալիս դատարանից, Ստամբուլ, հուլիս, 2008թ.
x
Թուրքիա - Հրանտ Դինքի սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթը (կենտրոնում) ժանդարմերիայի աշխատակիցների ուղեկցությամբ դուրս է գալիս դատարանից, Ստամբուլ, հուլիս, 2008թ.
Թուրքիա - Հրանտ Դինքի սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթը (կենտրոնում) ժանդարմերիայի աշխատակիցների ուղեկցությամբ դուրս է գալիս դատարանից, Ստամբուլ, հուլիս, 2008թ.
Տեքստի չափը - +
Եվրոպայի խորհուրդն ուշադրությամբ հետեւում է «Ակոս»-ի խմբագիր  Հրանտ Դինքի` 2007 թվականին կատարված  սպանության գործի դատաքննությանը: Այս մասին է նշված Եվրախորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Թոմաս Համարբերգի` երեքշաբթի օրը հրապարակած զեկույցում:

«Արդարադատության համակարգի գործունեությունն ու մարդու իրավունքները Թուրքիայում» վերնագրված շուրջ 40-էջանոց այս փաստաթղթում Դինքի գործով դատավարությունը հիշատակվում է մոտ 10 անգամ` հիմնականում քննադատական լույսի ներքո:

Համարբերգն իր զեկույցում ընդգծում է, որ վերջին տարիներին թուրքական արդարատության համակարգը մի շարք բարելավումներ է արձանագրել, ինչը, սակայն, Դինքի սպանության գործի քննության վրա գրեթե չի անդրադարձել:

«Եվրոպայի խորհրդի հանձնակատարը ողջունում է անպատժելիության դեմ պայքարում թուրքական կողմի արձանագրած հաջողությունները` նախեւառաջ մարդու իրավունքների խախտումների մասով: Դրա հետ մեկտեղ, մի շարք խնդիրներ մնում են չլուծված, որոնք, մասնավորաբար, ի հայտ եկան գրող եւ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի քննության ընթացքում»,  - նշում է Համարբերգն իր զեկույցում` հավելելով. - «Հարկ է, սակայն, նկատել, որ վերջին շրջանի աղմկահարույց դատավարությունների, այդ թվում Դինքի սպանության գործի դատաքննության ընթացքում արձանագրված խախտումները նպաստեցին
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս ՀամարբերգԵվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգ
x
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգ
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգ
այս թեմայի վերաբերյալ հանրային տեղեկացվածության աճին»:

Համարբերգի պնդմամբ` Դինքի գործում առկա գլխավոր թերություններից մեկը սպանության կազմակերպիչների մասով քննության անբավարար ընթացքն է:

Որպես ասվածի ապացույց` Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը մատնանշում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2010 թվականին կայացված վճիռը, որում հստակորեն նշված է, որ թուրքական պետությունը թերացել է Դինքի կյանքը պաշտպանելու հարցում: «Այս խնդրի շուրջ մի շարք վարչական հետաքննություններ են անցկացվել, որոնցում, սակայն, Դինքի ընտանիքն այդպես էլ չի ներգրավվել», - նշված է Եվրոպայի խորհրդի զեկույցում:

«Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատարը լրջորեն հետեւել է Դինքի գործի ընթացքին, որում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք խախտումներ է հայտնաբերել: Թուրքական իշխանությունները պարտավորվել են վերացնել այդ բացթողումները», - նշված է Թոմաս Համարբերգի զեկույցում:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը