Երկուշաբթի, Մայիս 20, 2013 Ժամանակը Երեւանում 16:39

Միջազգային / Ղարաբաղյան խնդիր

Սերժ Սարգսյանին ուղերձ է հղել Նիկոլա Սարկոզին

Նիկոլա Սարկոզին ողջունում է Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում, Փարիզ, 10-ը մարտի, 2010թ.Նիկոլա Սարկոզին ողջունում է Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում, Փարիզ, 10-ը մարտի, 2010թ.
x
Նիկոլա Սարկոզին ողջունում է Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում, Փարիզ, 10-ը մարտի, 2010թ.
Նիկոլա Սարկոզին ողջունում է Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում, Փարիզ, 10-ը մարտի, 2010թ.
Տեքստի չափը - +
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Կազանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի ունենալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման նախօրեին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` «Նախագահ Սարկոզին նշել է, որ ի շարունակություն մայիսի վերջին Նախագահ Օբամայի, Նախագահ Մեդվեդեւի եւ իր կողմից Դովիլում արված հայտարարության, ցանկանում է համոզմունք հայտնել, որ եկել է պահը ամրագրելու այն սկզբունքները, որոնց հիման վրա կարող են այնուհետեւ ծավալվել կարգավորման բուն բանակցությունները»:

Ֆրանսիայի նախագահի խոսքով, «պատմության ընթացքում լինում են պահեր, երբ պետության ղեկավարներն իրենց ժողովրդին պետք է ցույց տան խիզախության, իմաստնության ու խաղաղության ճանապարհը»: Նիկոլա Սարկոզիի համոզմամբ՝ եկել է այդ պահը:

«Իմացեք, որ բոլոր դեպքերում ես՝ որպես բարեկամ եւ ինձ հետ է Ֆրանսիան, որն իրեն համարում է քույրը Հայաստանի, հղում ենք Ձեզ այս վճռորոշ հանդիպման հաջողության ամենաանկեղծ մաղթանքներ: Իմ երկիրը ջանք չի խնայի սատարելու Ձեզ այդ ճանապարհին», - Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձում ասել է Նիկոլա Սարկոզին:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Լևոն , : Աբովյան
24.06.2011 22:10
+0 / -0
Արաբական հեղափոխությունների կոնտեքստում բազմիցս շոշափվել է Սարկոզիի անունը, մասնավորապես հիշել են նրա եղբայրա-քույրական սրտառուչ ուղերձները այս կամ այն երկրի ժողովրդին ու այսօր արդեն դիկտատոր հորջորջվող գահընկեց կամ դիմադրող ղեկավարներին:
Նման ուղերձներ դիվանագիտական ի՞նչ արժեք ունեն:

Իրեն , : Կիրովական
24.06.2011 17:01
+0 / -0
Հետաքրքիր է` «Սերժ Սարգսյանին ուղերձ է հղել Նիկոլա Սարկոզին», թե՞ Նիկոլա Սարկոզին ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին:
Ուռճացնում եք, պարոնայք, հայրենի աթոռակիրների դերն ու նշանակությունը:
Ի պատասխան

Վարող
24.06.2011 22:13
+0 / -0
Այդ երկու ձեւակերպումների միջեւ տարբերությունը մեծ չէ: Ուռճացման որեւէ խնդիր չենք ունեցել, պարզապես նախորդած իրադարձությունների համատեքստում առավել նպատակահարմար ենք համարել տվյալ ձեւակերպումը, ինչի համար, հուսով ենք, ունենք բավականաչափ խմբագրական ազատություն:

Armen
24.06.2011 15:59
+0 / -0
Փշիմ Փշիմ են անում: Ֆրանսիայի նախագահի խոսքով, «պատմության ընթացքում լինում են պահեր, երբ պետության ղեկավարներն իրենց ժողովրդին պետք է ցույց տան խիզախության, իմաստնության ու խաղաղության ճանապարհը» և հանձնի հայի արյունով ազատագրված հայրենիքը, Բաղրամյան 1-ում ևս 5 տարի նստելու համար, նշել է Նիկոլա Սարկոզին

Ժակ , : Մարսել
24.06.2011 15:10
+0 / -0
Այդ երկերեսանի քաղաքական գործիչը հավանաբար նույն բանը ասել է Ադրբեջանին, հավաստիացնելով ազերիների հետ Ֆրանսիայի դարավոր բարեկամությունը...

Ամենակարդացվողը