Մատչելիության հղումներ

Մուշեղ Սաղաթելյանը վաղաժամկետ ազատ է արձակվում կալանավայրից


Մուշեղ Սաղաթելյանը վաղաժամկետ ազատ արձակվեց
please wait

No media source currently available

0:00 0:02:22 0:00

2008 թվականի փետրվարին կայացած նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը նոյեմբերի 24–ին վաղաժամկետ ազատ արձակվեց կալանավայրից։ Նա ձերբակալվել էր

2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ ազատազրկված ընդդիմադիր քաղաքական գործիչ Մուշեղ Սաղաթելյանը չորեքշաբթի օրը ժամանակից շուտ ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:

«Մուշեղ Սաղաթելյանը ազատ է արձակվել վաղաժամկետ-պայմանական ազատման միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը. - «Հանձնաժողովը մի քանի օր առաջ նիստ է հրավիրել, եւ քվեարկել է Սաղաթելյանին վաղաժամկետ ազատ արձակելու օգտին` պատժաժամկետի կեսը կրած լինելու պատճառաբանությամբ»:

Քրեակատարողական հիմնարկի մոտ նրան դիմավորեցին ընկերները` հիմնականում ընդդիմության ներկայացուցիչներ:

2008 թվականի փետրվարին կայացած նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ին: Նույն տարվա հոկտեմբերին նա դատապարտվեց 5 տարվա ազատազրկման եւ 900 հազար դրամ տուգանքի` մեղավոր ճանաչվելով սառը զենք կրելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն կիրառելու մեջ:

Մուշեղ Սաղաթելյանը իր դատավարության ողջ ընթացքում չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այսօր ազատ արձակումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդդիմադիր գործիչը կրկին պնդեց, որ իր մեղքը չի ընդունում եւ կարծիք հայտնեց, որ իրեն ազատ են արձակում «աշխարհի լավ մարդկանց պարտադրանքով»: Նա հավելեց, որ շարունակելու է իր պայքարը եւ որեւէ բանի համար չի ափսոսում:

Ազատ արձակվելուց հետո Մուշեղ Սաղաթելյանը ուղեւորվեց հայրենի Ձորակապ գյուղ` իր կալանավայրում մնացած ընդդիմադիր ընկերներին եւս ազատություն մաղթելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG