ՈՒրբաթ, Մայիս 24, 2013 Ժամանակը Երեւանում 03:53

Քաղաքական

Քաղաքապետարանը կրկին արգելել է ընդդիմությանը հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում

Երեւանի քաղաքապետարանը հինգշաբթի օրը ընդունած որոշմամբ արգելել է Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Քաղաքապետարանը կրկին արգելել է ընդդիմությանը հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում

Տեքստի չափը - +

Հոկտեմբերի 15-ի համապետական հանրահավաքի համար քաղաքապետարանը առաջարկել է Մատենադարանին հարող տարածքը: Հանրահավաքի ավարտին անցկացվելիք երթի մասին իրազեկումը ընդունվել է ի գիտություն:

Այս անգամ Ազատության հրապարակում հանրահավաքն արգելելու պատճառը այստեղ տեղադրված կարուսելներն ու ատրակցիոններն են: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Մելքումյանը տեղեկացրեց, որ այդ ատրակցիոնների գործունեության պայմանագիրը ուժի մեջ է հունիսի 10-ից:

Վկայակոչելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 13-րդ հոդվածը` քաղաքապետարանը արձանագրում է, որ «երեխաների հանգիստն ու ժամանցն ապահովող միջոցառումը բացառում է միաժամանակ նույն տարածքում հանրահավաքի անցկացումը»:

ՀԱԿ-ին անդամակցող ՀՀՇ կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի հարցին, թե մինչեւ երբ է ուժի մեջ նշված պայմանագիրը, Մելքումյանը արձագանքեց. - «Ուժի մեջ է պայմանագիրը դեռ բավականին ժամանակ: Եթե ցանկություն կա ծանոթանալու, կդիմեն, մենք, իհարկե, կտրամադրենք»:

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը նման հիմնավորումներով հանրահավաքի արգելումը «ճղճիմ» որակեց:

«Ոչ մի պատահական բան չեմ տեսնում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շարունակեց Կոնգրեսի համակարգողը. - «Այդտեղ շատ խորհրդանշանական իմաստ են դնում իշխանությունները: Մարտիմեկյան ջարդից հետո` Սերժ Սարգսյանի ինաուգուրացիայի օրը ռազմական մի շքերթ անցկացրեցին, մի աբսուրդ… Դրանով ուզում էին ընդգծել բռնի գործողությունների հաղթանակը ժողովրդի նկատմամբ»:

Զուրաբյանի խոսքով, իրենք շարունակելու են Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը. չնայած վերջին շաբաթներին այդտեղ հանրահավաքների իրազեկման 10-ից ավելի դիմումներ են մերժվել, բայց իրենք շարունակելու են դիմել, մերժումները բողոքարկելու են դատական ու միջազգային ատյաններում. - «Կհասունացնենք իրավիճակը, ցույց կտանք արդեն բոլորի համար պարզ ձեւով, որ սա իշխանությունների ապօրինի քինախնդրությունն է: Դրանից հետո, մենք արդեն որոշումը ունենք, կնշանակենք օր եւ այդ օրը կմտնենք Ազատության հրապարակ, ժողովուրդը կմտնի Ազատության հրապարակ: Անցկացնելու ենք հանրահավաք` անկախ նրանից, թե որն է լինելու իրենց որոշումը»:

Ազատության հրապարակում ընդդիմությանը հանրահավաք անցկացնելու թույլտվություն չի տրվել 2008 թվականի գարնանից ի վեր:
 

Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
MENQ
01.10.2010 17:30
+0 / -0
Hovik Afyan jan, ba inchi, exbayr, uzum eir paterazmi, shrjapakman mech gtnvox erkrum unenal kataryal harust iravichak ev 2010 tvaknai zargacvacutyan chapi AMN-i pes erkir? ??? shat hesht eq mtacum ha, baaaaaaaaycc!

Karen , : Erevan
01.10.2010 12:24
+0 / -0
Afyan Hovik Levon Zurabyan@ cankacac pahi karoxe mtnel Azatutyan hraparak yev zbosnel, menak te ir erexaneri het, es nuynpes. xosq@ azat havaqner yev cuycer anckacnelu masine. mi qich ushadir karta kam lsi. isk xavarn u curt@ Afyan Hovik, voncvor shaternen bnoroshum paterazmi tarine@, tvec mez haxtanak u Xarabaxi azatagrum. mi qich stamiqxic u barekecutyunic ayn koxmel nayeq.

Hovik Afyan , : Yerevan
30.09.2010 19:03
+0 / -0
Զուրաբյան Լևոն ջան, մենք ասելով, ամենևին նկատի չունենաս ժողովուրդը. ժողովուրդը` ես, իմ ընկերները, իմ հարազատները, նրանց ընտանիքները, մտել, մտնում և կմտնենք Ազատության հրամարակ: Երեկ օրինակ, ես այնտեղ զբոսնում էի` քրոջս երեխաների հետ...Ժողովուրդը մենք էլ ենք, Զուրաբյան Լևոն, այն նույն սերունդը, որը 90-ականներին` դասերը սովորում էր` խավար, ցուրտ սենյակներում:

Ամենակարդացվողը