Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 00:44

Միջազգային / Տարածաշրջան

Վլադիկավկազի շուկայում պայթյունի զոհերի թվում 4 հայ կա

(Ուշադրություն, տեսանյութում արյունալի տեսարաններ կան)

Տեքստի չափը - +
(Ուշադրություն, տեսանյութում արյունալի կադրեր կան)

Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի կենտրոնական շուկայում հինգշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թվում կա 4 հայ, այդ թվում՝ Հայաստանի 1 քաղաքացի։ Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսությունից «Ազատություն» ռադիոկայանին այդ մասին հայտնեց Արտակ Ավետիսյանը։

Առայժմ հաջողվել է ճշտել նրանցից 3-ի անունները՝ Գրիգորյան Սերգեյ Գրիգորի, Գասպարյան Իրինա Գասպարի (1964), Էլբակյան Արսեն Մելսիկի (1986)։ Զոհվածների եւ տուժածների ամբողջական ցուցակներ դեռեւս չեն հրապարակվել:

Հինգշաբթի օրը Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի կենտրոնական շուկայում պայթյունի հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել է 16 մարդ, այդ թվում` մեկ երեխա, կան 100-ից ավելի վիրավորներ:

Արտակ Ավետիսյանի տվյալներով, վիրավորների թվում նույնպես հայեր կան։

Ուժգին պայթյունը որոտացել է ժամը 11:30-ի սահմաններում` շուկայի կենտրոնական մուտքի մոտ, որը միշտ մարդաշատ է: Այստեղ տեղակայված են նաեւ աշխատանքային բորսան ու քաղաքի դպրոցներից մեկը:

Նախնական տվյալներով` պայթել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենա, պայթյունը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

Իրավապահ մարմինները չեն բացառում, որ նախատեսված էին մի քանի ահաբեկչական ակտեր, եւ տարհանել են մարդկանց: Քաղաքում չկա բջջային կապ` հնարավոր երկրորդ պայթյունը կանխելու նկատառումներով: Արդեն հարուցվել է քրեական գործ` ահաբեկչության հոդվածով: Պայթյունի համար պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:

Դեպքի վայր է ժամանել հանրապետության ղեկավարությունը, այդ թվում` Հյուսիսային Օսիայի ղեկավար Թեյմուրազ Մամսուրովը: 

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հյուսիսային Կովկասում իր ներկայացուցիչ Ալեքսանդր Խլոպոնինին հանձնարարել է շտապ մեկնել դեպքի վայր:

Սեպտեմբերի 10-ը Հյուսիսային Օսիայում սգո օր է հայտարարվել:

Վերջին անգամ ահաբեկչական գործողություններ Հյուսիսային Օսիայում գրանցվել էին օգոստոսի 17-ին, երբ զոհվել էր մեկ ոստիկան, եւս երկուսը վիրավորվել էին:

11 տարի առաջ` 1999 թվականի օգոստոսի 19-ին Վլադիկավկազի կենտրոնական շուկայի տարածքում, ի դեպ` նույն ժամին, տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 52 մարդ զոհվել եւ շուրջ 160-ը վիրավորվել էին:

Այլ հրապարակումներ

Աուդիո Հայաստանում է Ռուսաստանի առաջին փոխվարչապետը

Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովն ու Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հարցեր:

Աուդիո Հայաստանի բնակչությունը կազմում է շուրջ 2.9 միլիոն մարդ

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի առկա բնակչության թիվը նվազել է 130 հազարով:

Աուդիո Ավարտվեց վկաների հարցաքննությունը

Վկա Նիկողայոս Ղազարյանը ասաց, որ եղել է 2-3 ամիս, երբ վառելիք ավելի քիչ են ստացել, բայց շատ են ցույց տվել:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն