Շաբաթ, Փետրվար 04, 2012 Ժամանակը Երեւանում 18:08

Միջազգային / Տարածաշրջան

Տասնյակ զոհեր եւ վիրավորներ` Վլադիկավկազի շուկայում պայթյունի հետեւանքով

Հինգշաբթի օրը Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի կենտրոնական շուկայում պայթյունի հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել է 16 մարդ, այդ թվում` մեկ երեխա, կան 100-ից ավելի վիրավորներ: ԼՐԱՑՎԱԾ

Ներբեռնել

Վլադիկավկազ, 9-ը սեպտեմբերի, 2010թ.

Տեքստի չափը - +
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` ծանր վնասվածքներ ստացած երեխան մահացել է վիրահատության ընթացքում:

Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի առողջապահական համակարգի աղբյուրը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ճշտված տվյալներ էր փոխանցել, ըստ որոնց` տուժել են 114 մարդ, նրանցից 99-ը հոսպիտալացվել են, ավելի ուշ 4-ը ուղարկվել են տուն: Տուժածներից 5-ը երեխաներ են: Նույն աղբյուրը հայտնել էր, որ վիրավորներից 10-ը, այդ թվում` 2 երեխաներ, ծանր վիճակում են:

Ուժգին պայթյունը որոտացել է ժամը 11:30-ի սահմաններում` շուկայի կենտրոնական մուտքի մոտ, որը միշտ մարդաշատ է: Այստեղ տեղակայված են նաեւ աշխատանքային բորսան ու քաղաքի դպրոցներից մեկը:

Նախնական տվյալներով` պայթել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենա, պայթյունը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

Իրավապահ մարմինները չեն բացառում, որ նախատեսված էին մի քանի ահաբեկչական ակտեր, եւ տարհանել են մարդկանց: Քաղաքում չկա բջջային կապ` հնարավոր երկրորդ պայթյունը կանխելու նկատառումներով:

Դեպքի վայր է ժամանել հանրապետության ղեկավարությունը, այդ թվում` Հյուսիսային Օսիայի ղեկավար Թեյմուրազ Մամսուրովը:

Արդեն հարուցվել է քրեական գործ` ահաբեկչության հոդվածով: Պայթյունի համար պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հյուսիսային Կովկասում իր ներկայացուցիչ Ալեքսանդր Խլոպոնինին հանձնարարել է շտապ մեկնել դեպքի վայր:

Զոհվածների եւ տուժածների ցուցակներ դեռեւս չեն հրապարակվել:

Սեպտեմբերի 10-ը Հյուսիսային Օսիայում սգո օր է հայտարարվել:

Վերջին անգամ ահաբեկչական գործողություններ Հյուսիսային Օսիայում գրանցվել էին օգոստոսի 17-ին, երբ զոհվել էր մեկ ոստիկան, եւս երկուսը վիրավորվել էին:

11 տարի առաջ` 1999 թվականի օգոստոսի 19-ին Վլադիկավկազի կենտրոնական շուկայի տարածքում, ի դեպ` նույն ժամին, տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 52 մարդ զոհվել եւ շուրջ 160-ը վիրավորվել էին:

Այլ հրապարակումներ

Մոսկովյան հանրահավաքի արդյունքում բանաձեւ ընդունվեց

Ակցիային տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։

Աուդիո Փետրվարի 4-ի մամուլ

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանի լրագրողական հանրությանը հերթական մարտահրավերն է նետվել, բայց այս անգամ` առանձնակի ցինիկությամբ եւ անպատկառությամբ։ Այս անգամ ոչ թե ինչ-որ մեկը դատական հայց է ներկայացրել որեւէ լրագրողի եւ լրատվամիջոցի դեմ` փորձելով սնանկության հասցնել այդ լրատվամիջոցին, այլ պարզապես ձերբակալել են լրագրողի` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին։ Այս անգամ ոչ թե մամուլն են փորձում սնանկացնել, այլ ոստիկանությանն է պարտադրվում ի ցույց դնել իր սնանկությունը` Հայկին ձերբակալելով մի այնպիսի անհիմն ու անհեթեթ մեղադրանքով, որը եթե հանձնարարվեր մանկապարտեզի երեխաներին, ապա նրանք, անկասկած կհրաժարվեին նման անհեթեթ քայլով դառնալ զավեշտի առարկա»։

Ոստիկանության պարզաբանումները Հայկ Գեւորգյանի կալանավորման առնչությամբ

Ըստ հաղորդագրության` Հայկ Գեւորգյանը վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, եւ դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն