Շաբաթ, Փետրվար 04, 2012 Ժամանակը Երեւանում 18:07

Միջազգային / Տարածաշրջան

Արարատի սառցաշերտը վերջին 34 տարում մեկ երրորդով կրճատվել է

Արարատի գագաթի սառցաշերտը 1976 թվականից ի վեր մեկ երրորդով կրճատվել է: Այս մասին գիտնականների ուսումնասիրությունն է ներկայացնում թուրքական Hurriyet Daily News պարբերականը:

x
Տեքստի չափը - +
30 տարվա ընթացքում հալչել է սառաշերտի 30 տոկոսը, պնդում է Ակիֆ Սարիկայան, ով վերջերս ավարտել է Արարատ լեռան սառցաշերտի ուսումնասիրությունը Նեբրասկայի համալսարանում:

Hurriyet Daily News-ի թղթակցին Սարիկայան ասել է, որ իրենք համադրել են Արարատ լեռան արբանյակային նկարահանումները եւ պարզել, որ եթե 1976 թվականին ուսումնասիրված սառցաշերտը կազմում էր 8 կիլոմետր, ապա 2008-ին այն արդեն 5.6 կիլոմետր է եղել:

Գիտնականը հավելում է, որ հավերժական սառույցների հալչելու հավանական պատճառը տարեկան 0.03 աստիճանով գլոբալ ջերմացումն է եւ անձրեւների սակավությունը:

Սարիկայան հաշվարկել է, որ Արարատի գագաթի սառցաշերտը կրճատվում է տարեկան 70 մետրով, եւ չնայած այդ երեւույթի հետեւանքներն այստեղ ավելի քիչ կլինեն, քան, օրինակ, Հիմալայներում, սակայն լեռան շրջակա բնակավայրերը նույնպես կարող են տուժել, քանի որ հալչած սառույցը կարող է սողանքներ առաջացնել: Գիտնականը հիշեցնում է, որ 1840 թվականի երկրաշարժի հետեւանքով առաջացած սողանքը քշել տարել էր Արարատի ստորոտին գտնվող բնակավայրերը:

Թուրքիայի լեռնային ֆեդերացիայի ղեկավար Ալաթին Կարաչան նույնպես զգուշացնում է երկրի իշխանություններին հալչող սառցաշերտի վտանգների մասին: Հայտնելով, որ օգոստոսի 30-ին տեղանք է այցելել, նա հաստատում է Սարիկայայի դիտարկումները եւ հավելում, թե Արարատի գագաթի սառույցների մի մասը վերածվում է սառցախառը գետերի` կլիմայի փոփոխության ազդեցությամբ:

Առավել արագ հալչում են 4500 մետրից մինչեւ 5137 մետր բարձրության վրա գտնվող սառույցները:

Գիտնականն ասում է, թե սառույցների հալչելը միայն մի դրական հետեւանքի կարող է հանգեցնել` կարող է պատասխան տրվել հարցին` արդյո՞ք բիբլիական Նոյյան տապանը Արարատ լեռան վրա է հանգրվանել:

«Լեռն ունի պատմական նշանակություն, քանի որ, ինչպես ենթադրում են, Նոյի տապանն է այնտեղ գտնվում: Երբ սառույցը հալչի, ամեն ինչ պարզ կդառնա», - Hurriyet Daily News-ին ասել է Կարաչան:

Շրջակա միջավայրի պաշտպաններն ընդգծում են, որ գլոբալ ջերմացման եւ կլիմայի փոփոխության գործընթացը զսպելու համար մարդիկ պետք է ավելի քիչ ջերմոցային գազեր արտանետեն, ինչի համար պետք է փոխեն իրենց կենսակերպը: Հենց ջերմոցային գազերն են նպաստում գլոբալ ջերմացմանը եւ, մասնավորապես, Արարատ լեռան սառույցների հալչելուն:

Այլ հրապարակումներ

Մոսկովյան հանրահավաքի արդյունքում բանաձեւ ընդունվեց

Ակցիային տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։

Աուդիո Փետրվարի 4-ի մամուլ

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանի լրագրողական հանրությանը հերթական մարտահրավերն է նետվել, բայց այս անգամ` առանձնակի ցինիկությամբ եւ անպատկառությամբ։ Այս անգամ ոչ թե ինչ-որ մեկը դատական հայց է ներկայացրել որեւէ լրագրողի եւ լրատվամիջոցի դեմ` փորձելով սնանկության հասցնել այդ լրատվամիջոցին, այլ պարզապես ձերբակալել են լրագրողի` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին։ Այս անգամ ոչ թե մամուլն են փորձում սնանկացնել, այլ ոստիկանությանն է պարտադրվում ի ցույց դնել իր սնանկությունը` Հայկին ձերբակալելով մի այնպիսի անհիմն ու անհեթեթ մեղադրանքով, որը եթե հանձնարարվեր մանկապարտեզի երեխաներին, ապա նրանք, անկասկած կհրաժարվեին նման անհեթեթ քայլով դառնալ զավեշտի առարկա»։

Ոստիկանության պարզաբանումները Հայկ Գեւորգյանի կալանավորման առնչությամբ

Ըստ հաղորդագրության` Հայկ Գեւորգյանը վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, եւ դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն