Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 00:50

Մշակույթ

Հունգարացի հայտնի կոմպոզիտորի ստեղծագործությունները կկատարեն հայ երաժիշտները

Սեպտեմբերի 8-ին Երեւանի կամերային երաժշտության տանը կհնչեն հունգարացի ժամանակակից հանրահայտ կոմպոզիտոր Դյորդ Կուրտագի ստեղծագործությունները:

Դյորդ Կուրտագ
x
Դյորդ Կուրտագ

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Հունգարացի հայտնի կոմպոզիտորի ստեղծագործությունները կկատարեն հայ երաժիշտները

Տեքստի չափը - +
Դրանք կկատարեն բացառապես հայ երիտասարդ երաժիշտները` դաշնակահարներ Հայկ Մելիքյանը, Արմեն Մանասյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը` իր ղեկավարած լարային քառյակով, երգչուհիներ Նարինե Անանիկյանը, Դիանա Հարությունյանը եւ Սոֆյա Սայադյանը:

Համերգի կազմակերպչի` Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժշտագետ Սվետլանա Սարգսյանի խոսքով, շատ մեծ է 84-ամյա Դյորդ Կուրտագի ստեղծագործության ազդեցությունը համաշխարհային երաժշտության զարգացման վրա:

Ուշագրավ է, որ Կուրտագը ստեղծագործություններ է գրել ոչ միայն բանաստեղծությունների (Եսենինի, Ախմատովայի, Մանդելշտամի եւ այլոց), այլեւ, օրինակ Կաֆկայի արձակի հիման վրա:

«Երկու ստեղծագործություն ունի Ֆրանց Կաֆկայի խոսքերով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սվետլանա Սարգսյանը` շարունակելով. - «Այդ կոմպոզիտորը շատ քիչ է ծանոթ հայաստանցիներին: Մոտ 25 տարի առաջ իմ շնորհիվ այստեղ կատարվել է «Հիշվող աղմուկը» վոկալ շարքը: Եվ շատ մեծ իրադարձություն էր, երբ երկու տարի առաջ Մովսես Պողոսյանը ամերիկացի երգչուհի Թոնի Առնոլդի հետ կատարեց «Հատվածներ Կաֆկայից» ծավալուն ստեղծագործությունը»:

Այլ հրապարակումներ

Աուդիո Հայաստանում է Ռուսաստանի առաջին փոխվարչապետը

Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովն ու Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հարցեր:

Աուդիո Հայաստանի բնակչությունը կազմում է շուրջ 2.9 միլիոն մարդ

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի առկա բնակչության թիվը նվազել է 130 հազարով:

Աուդիո Ավարտվեց վկաների հարցաքննությունը

Վկա Նիկողայոս Ղազարյանը ասաց, որ եղել է 2-3 ամիս, երբ վառելիք ավելի քիչ են ստացել, բայց շատ են ցույց տվել: