Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 00:58

Մշակույթ

Դսեղում բացվեց տիկնիկային թատրոնների 5-րդ միջազգային փառատոնը

Հովհաննես Թումանյանի ծննդավայրում` Դսեղում, կիրակի օրը բացվեց տիկնիկային թատրոնների 5-րդ միջազգային փառատոնը` «Թումանյանական հեքիաթի օր» խորագրի ներքո: Փառատոնի բացմանը եկել էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` կնոջ եւ որդիների հետ:

x

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Դսեղում բացվեց տիկնիկային թատրոնների 5-րդ միջազգային փառատոնը

Տեքստի չափը - +
Հայաստանի Տիկնիկային գործիչների միության նախաձեռնությամբ անցկացվող փառատոնին այս տարի մասնակցում են 22 տիկնիկային թատրոններ 10 երկրներից` Վրաստանից, Բելգիայից, Ֆրանսիայից, Չեխիայից, Բուլղարիայից, Դանիայից եւ այլն: Մասնակիցների թվում են նաեւ տիկնիկային թատերախմբեր Արցախից եւ Ջավախքից:

Միության նախագահ Արմեն Սաֆարյանի խոսքով, փառատոնը նաեւ խթանում է հայաստանյան տիկնիկային թատերախմբերին. - «Ամեն տարի նոր ներկայացումներ են բեմադրում: Ես նկատի ունեմ հատկապես շրջանների թատրոնները»:

Բացի այդ, փառատոնի շնորհիվ նոր թատերախմբեր են ստեղծվել. - «Դսեղում արդեն մենք ունենք «Կաթիլ» դպրոցական տիկնիկային թատերախումբը, որն ամեն տարի նոր ներկայացում է պատրաստում»:

Փառատոնը Դսեղում կշարունակվի մինչեւ շաբաթավերջ: Իսկ սեպտեմբերի 18-ին Երեւանում կանցկացվի տոնական հանդիսություն-շքերթը, որը ավանդաբար կմեկնարկի Հովհաննես Թումանյանի թանգարանից:

Այլ հրապարակումներ

Աուդիո Հայաստանում է Ռուսաստանի առաջին փոխվարչապետը

Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովն ու Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հարցեր:

Աուդիո Հայաստանի բնակչությունը կազմում է շուրջ 2.9 միլիոն մարդ

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի առկա բնակչության թիվը նվազել է 130 հազարով:

Աուդիո Ավարտվեց վկաների հարցաքննությունը

Վկա Նիկողայոս Ղազարյանը ասաց, որ եղել է 2-3 ամիս, երբ վառելիք ավելի քիչ են ստացել, բայց շատ են ցույց տվել: