Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 00:58

Քաղաքական

Լեւոն Զուրաբյան. «Որոշումը ընդունվել է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից»

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Լեւոն Զուրաբյան. - «Որոշումը ընդունվել է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից»

Տեքստի չափը - +
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի համոզմամբ, Երեւանի քաղաքապետարանի` սեպտեմբերի 17-ին Ազատություն հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկումը մերժելու որոշումը ընդունել է անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը:

Զուրաբյանի համոզմամբ, քաղաքապետարանի որոշումն ընդունվել է «օրենքի կոպիտ խախտմամբ», քանի որ «Հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքում հստակ սահմանված է, որ «զանգվածային միջոցառումը կարող է արգելվել, եթե նշված օրը, ժամին եւ վայրում անցկացվելու է մեկ այլ զանգվածային կամ ոչ զանգվածային միջոցառում, որի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տրվել է իրազեկում»: Իսկ քաղաքապետարանը, ըստ Զուրաբյանի, չի իրազեկել, որ պատրաստվում է անցկացնել «Էրեբունի - Երեւան» տոնակատարության նախապատրաստական աշխատանքներ, ուստի «չի կարող արգելել ընդդիմության հանրահավաքի անցկացումը»:

«Սույն օրենքը տարածվում է բոլորի վրա, այդ թվում` նաեւ Երեւանի քաղաքապետարանի վրա: Երեւանի քաղաքապետարանը չունի արտոնություն անցկացնելու որեւէ միջոցառում, որը չի կարգավորվում այս օրենքով: Մեզ համար ամեն ինչ ակնհայտ է. իշխանությունները սարսափած են, որ ընդդիմությունը կարող է նորից հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, եւ ամենածիծաղելի առիթներով ամեն ինչ անում են, որ Ազատության հրապարակում որեւէ հրապարակային միջոցառում չկայանա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հինգշաբթի օրը ասաց Զուրաբյանը` շարունակելով. - «Բնականաբար, որոշումը ընդունվել է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից, եւ դա իր հրահանգով քաղաքապետարանը կատարել է: Դա բռնապետի մենթալիտետ է, երբ ցանկացած զիջում նա ընկալում է որպես սեփական իշխանության վերջ: Այսինքն` նրանք պատրաստ չեն որեւէ զիջման գնալ եւ սրանով փորձում են իրենց վախեցած իշխանությունը ամրապնդել»:

Կոնգրեսի համակարգողը չբացառեց, որ, անկախ ամեն ինչից, հանրահավաքը անցկացվի հենց Ազատության հրապարակում: Նրա փոխանցմամբ, հարցը քննարվելու է այսօր գումարվելիք շտաբի նիստում:

Հարկ է հավելել, որ Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է քաղաքապետարանի որոշումը բողոքարկել դատական բոլոր ատյաններում:
 

Այլ հրապարակումներ

Աուդիո Հայաստանում է Ռուսաստանի առաջին փոխվարչապետը

Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովն ու Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հարցեր:

Աուդիո Հայաստանի բնակչությունը կազմում է շուրջ 2.9 միլիոն մարդ

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի առկա բնակչության թիվը նվազել է 130 հազարով:

Աուդիո Ավարտվեց վկաների հարցաքննությունը

Վկա Նիկողայոս Ղազարյանը ասաց, որ եղել է 2-3 ամիս, երբ վառելիք ավելի քիչ են ստացել, բայց շատ են ցույց տվել:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
KAren , : Martuni
05.09.2010 16:42
+0 / -0
Ishxanutyunn@ aynqan xuchapi mej e, vor nuynisk tuyl chi ta qaxaqic durs hanrahavaq anckacnen. Cankacac herustaaliq naelis, ashxarhi masin klses amen ban, kimanas te orinak Vladimir Putin@ shabat@ qani angama gnum dzuk vorsalu, ba laaaaaaaav meronq incher en anum. Serj Sargsyan@ vor@ jarangec Qocharyani koxmic lriv qaosi veracvac Hayastan@ arden chi karoxanum verahskel voch miayn erkri nerqaxaqakan vichak@ ayl naev sovorutyun es sarqel entarkvel artaqin qaxaqakan amenorya chnshumnerin. El chem uzum xosem mer qaxaqapeti masin...

Վաղո
03.09.2010 15:06
+0 / -0
Հենա ամբողջ իմաստը դա է, որ մթամ չթողեն հանրահավաք անցկացնել ու ընդդիմությունը չմեռնի: Արհեստական ձևով ռեյտինգ են բարձրացնում:

Արմեն , : Երևան
03.09.2010 09:44
+0 / -0
Ողջունում եմ Երևանի քաղաքպետարանի որոշումը: Չլինելով քաղաքապետի համակիր և այդ պաշտոնում նրան համարելով պատահական մարդ, այնուամենայնիվ նախկին իշխանությունների, (այն Է` ՀՀՇ և նրանց դուստր կազմակերպություններ), ներկայացոիցիչներին, որոնք այսօր «ընդիմություն» են խաղում, պետք է զրկել որևէ աջակցությունից:

Ճիշտն ասած զարմացաց եմ, որ քաղաքպետարանը մերժել է հայցը: Չէ որ ավելի մեծ նվեր ներկայիս իշախությունների համար քան ՀԱԿ-ՀՀՇ-ն ՉԿԱ:
Իսկ Ազատության հրապարակը սուրբ տեղ է ողջ հայության համար:

Անանուն
03.09.2010 00:54
+0 / -0
Lav tesnes Ed ishxanutjan mej mi xeloq mard chka?? Asa toxeq tox gnan operajum anen irenc hanrahavaqy! Dranic inch e poxvelu?? Vochmi ban! Hakn el en chi!!! El en joxovrakanutjuny chuni! Mardkanc hognecrel e ir kexts patcharabanutjunnerov! Ishxanutjunn u ynddimutjunn Irar arjani en! Tesnes ea erkri verjy vonc petq e lini!