Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 16:09

Մշակույթ

Շարունակվում են Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգնողական աշխատանքները

Իտալացի մասնագետների օգնությամբ շարունակվում է հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգնումը:

Արման Ավետիսյանը (ձ) լրագրողների հետ հանդիպմանը: 1-ը սեպտեմբերի, 2010թ.

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Շարունակվում են Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգնողական աշխատանքները

Տեքստի չափը - +
Անցյալ տարի Հայաստանի կառավարության հատկացրած միջոցներով վերականգնվել ու այսօր Մինասի ծննդավայրում` Ջաջուռի թանգարանում է գտնվում «Թորոս Ռոսլինի» ծնունդը որմնանկարը: Աշխատանքները շարունակելու համար Կառավարությունը այս տարի հատկացրել է 20 միլիոն դրամ:

Վերականգնման աշխատանքները ղեկավարում է իտալացի մասնագետ Ֆաբրիցիո Յակոբինին: Նա այսօր երեկոյան կժամանի Հայաստան, իսկ մինչեւ գալիք աշնան վերջը արդեն վերականգնված «Խաչքարի մոտ» եւ «Հանդիպում» որմնանկարները կհանգրվանեն Երեւանում` Կառավարության թիվ մեկ շենքում:

Նշված որմնանկարները այժմ Գյումրիում են` գործարաններից մեկի ճաշարանի մասնաշենքում:

Նկարչի որդին` Արման Ավետիսյանը, ով ղեկավարում է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը եւ Ջաջուռի թանգարանը, լրագրողների հետ հանդիպմանը չորեքշաբթի օրը ասաց, որ Գյումրիում 12 որմնանկարները ստեղծվել են նկարչի կյանքի վերջին տարիներին:

Արմեն Ավետիսյանի խոսքով, դրանցից յուրաքանչյուրի վերականգնման համար առնվազն 15 միլիոն դրամ է անհրաժեշտ: Նաեւ` 1988-ի երկրաշարժից հետո դրանք կանգնած են ոչնչացման վտանգի առջեւ եւ հարկավոր է աշխատանքները սկսել առաջիկա մեկ տարվա ընթացքում, այլապես անհնար կլինի փրկել Մինասի այդ աշխատանքները:

Արման Ավետիսյանը նաեւ ասաց, թե Գյումիրում Մինասի որմնանկարները փրկվել են հենց այն պատճառով, որ գտնվել են գործարանների ճաշարանների պատերին, քանի որ երկրաշարժից հետո, երբ քաղաքում շատ էին օգնության եկած օտարերկրացիները, ռուս բարձրաստիճան մի զինվորական հայտարարել էր, թե բոլոր գործարանները ռազմական են եւ ենթակա են ոչնչացման, որպեսզի «թշնամու լրտեսները չկարողանան բացահայտել դրանց գաղտնիքները»:

Որմնանկարները հաջողվել է փրկել Մշակույթի նախարարության կազմած փաստաթղթի շնորհիվ, որով այդ որմնանկարները հայտարարվել են մշակութային հուշարձաններ:

Այլ հրապարակումներ

Ուրիշի փոխարեն քվեարկողների հարցը` ԱԺ քննարկման առարկա

Քննարկումներից հետո որոշ պատգամավորներ շարունակեցին քվեարկել իրենց գործընկերների փոխարեն:

Եվրախորհրդարանի նախագահը Թուրքիային կոչ է անում ընդունել անցյալը

Շուլցը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին անդրադարձել է Բաղըշի հետ ասուլիսին։

Վրացական ընդդիմությունը փորձում է միավորել ուժերը

Իվանիշվիլին արդեն չի բացառում պայքարի փողոցային մեթոդները։