Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 16:04

Հասարակություն

Թափուր մնացած տեղերը «ահազանգ են» ԵՊՀ ռեկտորի համար

Սեպտեմբերի 1-ին մեկնարկող նոր ուսումնական տարում Երեւանի պետական համալսարանի ուսանողների շարքերը կհամալրեն 3 հազար առաջինկուրսեցիներ: Մայր բուհի ռեկտորին, սակայն, մտահոգում է թափուր մնացած տեղերի մեծ թիվը:

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Թափուր մնացած տեղերը «ահազանգ են» ԵՊՀ ռեկտորի համար

Տեքստի չափը - +
Եթե պետպատվերով տեղերը, որ կազմում են ընդհանուր թվի 30 տոկոսը, ամբողջովին լրացված են, ապա վճարովի տեղերը չեն լրացվել բացմաթիվ ֆակուլտետներում:

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«Ամենացավալիներից մեկը` լրագրություն: 12 վճարովի տեղ թափուր է մնացել», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` հավելելով, որ թափուր տեղեր են մնացել նաեւ բնագիտական ֆակուլտետներում, որոնց հանդեպ դիմորդները տարեցտարի կորցնում են հետաքրքրությունը, եւ սա, նրա խոսքով, ահազանգ է:

Աշխարհում պահանջարկ վայելող ու հեղինակավոր մասնագիտություններով նույնպես մեր դիմորդները հետաքրքրված չեն. թափուր են մնում բնապահպանության, սոցիոլոգիայի, գենային ինֆորմատիկայի գծով տեղերը:

Արամ Սիմոնյանը այսօր ընդգծեց դպրոցի դերը. - «Բուհը չի կարող լավը լինել, եթե քո դպրոցը վատ վիճակում է: Մենք որտեղի՞ց ենք ստանում դիմորդներին: Դպրոցից»:

ԱՊՀ-ի հիմնախնդիրներից ռեկտորը առանձնացնեց ֆինանսավորումը եւ կադրային հարցը: Մասնավորապես, թոշակի տարիքն անցած դասախոսներին չեն կարողանում փոխարինել երիտասարդներով:

«Եթե անձը չի ուզում, դուք իրավունք չունեք նրան ուղարկել թոշակի: Ես այդ փորձը ունեմ: Քանի հոգի դատարան գնաց, վերականգնվեց», - փոխանցեց նա:

Արամ Սիմոնյանը ասաց, որ դասախոսների աշխատավարձի բարձրացում այս տարի չի լինի (դոցենտը մայր բուհում ստանում է միջինը 150 հազար, իսկ պրոֆեսորը` 180 հազար դրամ): Չեն բարձրանա նաեւ ուսման վարձավճարները: Ամենաբարձրը կրկին իրավագիտության ֆակուլտետում է` տարեկան 700 հազար դրամ, որտեղ, ի դեպ, բոլոր տեղերը լրացվել են, անգամ 24 հավելյալ տեղ է բացվել:
 

Այլ հրապարակումներ

Ուրիշի փոխարեն քվեարկողների հարցը` ԱԺ քննարկման առարկա

Քննարկումներից հետո որոշ պատգամավորներ շարունակեցին քվեարկել իրենց գործընկերների փոխարեն:

Եվրախորհրդարանի նախագահը Թուրքիային կոչ է անում ընդունել անցյալը

Շուլցը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին անդրադարձել է Բաղըշի հետ ասուլիսին։

Վրացական ընդդիմությունը փորձում է միավորել ուժերը

Իվանիշվիլին արդեն չի բացառում պայքարի փողոցային մեթոդները։

Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Արամ Ծատուրյան , : Երեւան
01.09.2010 17:35
+0 / -0
Ինչ կապ ունի ինչպիսին է դպրոցը, եթե ՎԱՏ Բուհ ասելով նկատի ենք ունենում առաջին հերթին հենց վատ, անորակ դասախոսներին եւ հնացած ուսումնական ծրագրերը

ՀԱՅԿ , : Հայաստան
31.08.2010 21:24
+0 / -0
"Բուհը չի կարող լավը լինել, եթե քո դպրոցը վատ վիճակում է" Ավելի ճիշտ կլինի ասել, որ Հատկապես ԵՊՀ-ն վատ վիճակում ա, որովհետև ռեկտորը Աոամ Սիմոնյանն ա, իսկ խորհրդի նախագահը` .................