Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 16:22

Միջազգային / Տարածաշրջան

Ամերիկահայերը դատի են տալիս Թուրքիայի կառավարությանը եւ խոշորագույն բանկերին

Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչները Թուրքիայի կառավարության եւ երկու խոշորագույն բանկերի դեմ հայցով դիմել են դատարան՝ պահանջելով Հայոց ցեղասպանության զոհ դարձած իրենց նախնիների կրած վնասի փոխհատուցում:

Ստամբուլ, Թուրքիա
Տեքստի չափը - +
Հայցվոր կողմը Լոս Անջելեսի բնակիչ Գերբիս Դավույանը եւ Նյու Յորքից Հրայր Թուրաբյանն են։ Նրանց շահերը ներկայացնող փաստաբաններից Մարկ Գերագոսը, «Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ սա առաջին դեպքն է, երբ դատական հայցն անմիջականորեն ուղղված է Թուրքիայի Հանրապետության կառավարության դեմ։

Փաստաբանները փորձում են խմբային հայցի կարգավիճակ ստանալ այս գործով։ Նրանց գնահատմամբ՝ դատական գործընթացը կարող է առնվազն երեք տարի տեւել: Նրանց համոզմամբ, 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում սպանված կամ վտարված հայերի ժառանգները իրավունք ունեն պահանջել իրենց նախնիներից զավթված միլիարդավոր դոլարների ունեցվածքը։

Հայցադիմումում ասվում է, որ զավթված սեփականությունը ներառում է ձեռնարկություններ, բանկերում ներդրված ավանդներ, հսկայական քանակությամբ հողատարածքներ։

Ամերիկահայերը փոխհատուցում են պահանջում Թուրքիայի կենտրոնական բանկից եւ T.C. Ziraat Bankasi բանկից, որոնք Թուրքիայի խոշորագույն եւ ամենահին բանկերն են եւ գործում են 1860-ական թվականներից։

Հայցադիմումում ասվում է, որ գաղթի ճանապարհներին, համակենտրոնացման ճամբարներում, ավելի քան 1 միլիոն հայեր են սպանվել թուրք պաշտոնյաների եւ թուրքական զինված ուժերի «օժանդակությամբ եւ թողտվությամբ»։

Հայցադիմումում նաեւ նշվում է, որ Թուրքիայի այն ժամանակվա կառավարությունը համաձայնել էր կառավարել հայերից առգրավված ունեցվածքը մինչեւ այն կվերադարձվեր սեփականատերերին։ Փոխարենը՝ թուրքական կառավարությունը յուրացրել է այդ ունեցվածքը եւ դրանից ստացված եկամուտները։

Հայցվոր կողմը Թուրքիային պատասխանատու է համարում մարդու իրավունքների խախտումների եւ ունեցվածքի ապօրինի յուրացման համար:

«Գործում ընդգրկված բոլոր փաստաբաններս Հայոց ցեղասպանության զոհ կամ գաղթական դարձած նախնիներ ունենք, ինչը մեծ ցավ է մեզ համար», - «Ասոշիեյթեդ փրես»-ին ասել է փաստաբան Մարկ Գերագոսը:

Այլ հրապարակումներ

IFC-ն կաջակցի ներդրումային միջավայրի բարեփոխումներին

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ IFC-ի տրամադրած գումարն օգտագործվելու է տեխնիկական աջակցության նպատակով:

Ուրիշի փոխարեն քվեարկողների հարցը` ԱԺ քննարկման առարկա

Քննարկումներից հետո որոշ պատգամավորներ շարունակեցին քվեարկել իրենց գործընկերների փոխարեն:

Եվրախորհրդարանի նախագահը Թուրքիային կոչ է անում ընդունել անցյալը

Շուլցը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին անդրադարձել է Բաղըշի հետ ասուլիսին։

Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
LIGIA , : HAYASTAN ASHTARAK
02.08.2010 15:04
+0 / -0
SHAT EL CHISHT EN ANUM AMERIKAHAYER@ ,TE CHEIM @NTANIQ@ MISHT KORCNOX E EXEL :EXERNI TARINERIN TATIKS KORCREL E HOR@ TUN U TEX@ , VOXG UNECVACQ@: SOVETNERI GALUC EL PAPIKS E KORCREL MI VOXG KAROXUTYUN RASTOVUM:

Aram , : Moskva
30.07.2010 23:55
+0 / -0
Im papi hayr@, Pogosyan Alo, Mushi Teghut gyughiz, zrkvel e ir bolor unezvazqiz u mi kerp sovahar 3 zavakneri het mi kerp hasel e Hayastan. Na unezel e 14 zavak. Myus 11-i goyutyan masinin na hetagayum vochinch chi lsel.