Rambler's Top100

Հասարակություն

6 զինծառայող է զոհվել Ղարաբաղի Մարտունու շրջանում տեղի ունեցած միջադեպում

30.07.2010

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի զորամասերից մեկում հուլիսի 28-ին ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը հրազենով սպանել է 1 լեյտենանտի ու 1 սերժանտի, Այնուհետեւ նա նույն զենքով սպանել է դեպքի վայրին մոտեցած եւս 3 զինծառայողների ու ինքնասպան եղել։

«Ազատություն» ռադիոկայանի ունեցած տեղեկությունների համաձայն, Այվազյանը այս քայլին դիմել է, քանի որ սպանված սպաները իր ընկերոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ տարածած հաղորդագրության մեջ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին՝ նշելով, որ համապատասխան ծառայություններին խստագույնս ցուցումներ են տրվել դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար:

Նախարարությունը հրապարակել է զոհվածների անունները. ավագ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանը (Երեւանից), ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանը (Էջմիածնից), Անդրանիկ Սարգսյանը (Երեւանից), Ռոբերտ Հովհաննիսյանը (Վանաձորից), Արտյոմ Մանասյանը (Չարենցավանից) եւ Կարո Այվազյանը (Երեւանից):

Պաշտպանության նախարարությունից չեն հայտնում, թե որ զորամասում է տեղի ունեցել միջադեպը: Զոհվածներից Անդրանիկ Սարգսյանի հորեղբայրը` Խաչիկ Սարգսյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իր եղբորորդին ծառայում էր Մարտունու թիվ 2 զորամասում:

«Փամփուշտներով է սպանվել. երեք կրակոց: Բռնության ոչ մի հետք չի եղել», - հավելեց Խաչիկ Սարգսյանը:

«Ուղարկել ենք բանակ, որ գնա հայրենիքին ծառայի: Երեք ամսից պիտի հետ գար», - ասաց Անդրանիկի հայրը` Սարգիս Սարգսյանը` շարունակելով, թե պետք է անպայման բացահայտել իր որդու սպանության հանգամանքները եւ պատժել մեղավորներին, որպեսզի նման ողբերգություններն ապագայում չկրկնվեն:

Թեեւ ինքն անձամբ թերահավատ է. - «Ինձ հասկացրեցին, որ դա ակ շրջան է. վեց հոգի եղել են, վեցն էլ մահացել են: Ուրիշ մարդ չկա… Ես երեկ իրենց ասացի, որ չեմ էլ հավատում, որ այդ տղան է կրակել, որին ասում եք»:

Զոհվածներից 19-ամյա վանաձորցի Ռոբերտ Հովհաննիսյանի հարազատները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասացին, թե տղայի մարմնում 9 փամփուշտ է եղել:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց իր ունեցած տեղեկությունները: Ըստ այդմ` սպանությունը կատարել է ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը:

«Լեյտենանտը եւ սերժանտը այցելել են այդ պոստը եւ տեսել են, որ զինվորներից մեկը պոստում քնած է: Արթնացրել են ու վիրավորել, նվաստացուցրել, եւ այլն, իսկ մյուս զինվորը, որը քնած չի եղել, վերցրել է ավտոմատը, ոնց որ ի պաշտպանություն իր զինակցի, կրակել է լեյտենանտի ու սերժանտի վրա: Կրակոցի վրա եւս երեք զինվորներ են մուտք գործել պոստը: Այդ երեք զինվորներին էլ է ինքը սպանել: Դրանից հետո ինքնասպանություն է գործել», - պատմեց Սաքունցը:

Դեպքի մանրամասները ճշտվում են, սակայն, Սաքունցի խոսքով, մի բան հաստատ է` զորամասերում «սպաների կողմից անմարդկային վերաբերմունքը համատարած բնույթ է կրում»:

Այս միջադեպից ընդամենը 1 օր առաջ՝ հուլիսի 27-ին, Հայաստանի Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասի դիրքերում եւս մեկ միջադեպ էր տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել էր պայմանագրային զինծառայող, 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանը։ Դեպքի առնչությամբ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն «Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում հրաձգային դասակի հրամանատար, հենակետի ավագ, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված մարտական զենքից ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում»:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մարդու իրավունքների տարեկան զեկույցում նշված է, որ 2009 թվականի առաջին 11 ամիսներին Հայաստանի զինված ուժերում մահվան 42 դեպք է արձանագրվել, որոնցից 11–ը ինքնասպանություն է եղել։ 7 մահվան դեպք տեղի է ունեցել բռնությունների հետեւանքով:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
    Հաջորդը 
Մեկնաբանություններ էջ 3-ից
ARTUR , : USA
11.08.2010 01:19
es Karo Ayvazyanin chanachum em erkar tariner ink@ hastat tenc ban cher ani ink@ hpart heros a USA yum ink@ vax chuni isk asum er chi kara &arayi ink@ datvel er u hivandakan pachar uner bayc shat urax er ink@ hastat erbek tenc ban cher ani stex urish patmutyun ka sakunc@ asuma inch pahin giter grelen bayc es informaciyan chist chi

ARTUR , : USA
11.08.2010 01:16
lsum enq 8 hogy gorcic hanel en drancov patij chen stanum poxanak gorcic hanelov petqa dranc patjen Ohanayan@ et ira 8 hogy gorcic haneluc heto mi kani amis heto aveli lav pastona dnelu hayer@ petqa iranc achker@ bac pahen vor vaxkot banar chkrkrvi u petqa pahanjen vor naxarar@ hrajakakan ta amichapes

Արմեն , : Երևան
05.08.2010 16:08
Այս սարսափելի պատահարները խոսում են այն մասին, որ մեր բանակում շատ կան պատահական մարդիկ, հատկապես սպաներ, որոնք սովետական այլանդակ բանակի բարքերով են առաջնորդվում: Այն է` զիվորին պետք է մշտապես ճնշած պահել և տեղ են տալիս այն զինվորների որոնք ճնշում են մյուսների, ավելի խեղճերին կամ ավելի շուտ ավելի դատիարակված ու կրթված զիվորներին, որոնք չեն կարող լինել այնքան լկտի ու այլանդակ, ինչպիսին պետք են «սպա» կոչվածներին, որոնք իրանվունք չունեն կրելու սպայի բարձր կոչումը: Նման ծառայողական ոճն է հիմնական պատճառը նման ողբերգությունների:
Բանակի բարձրաստիճան հրամանատարությունն էլ, չնչին բացառություններով զբաղված է անձնական բիզնեսով, բանակը հարստահարելով ու զինվորների ծնողներին թալանելով: Սկսած զիվորական կոմիսարիատներից բոլորն էլ մեղավոր են ու հանցակից այս ողբերգական պատահարի համար:
Քանի դեռ բանակը չի մաքրվել, մեր բանակում ցավոք սրտի նման դեպքերի կրկնությունը բացառված չէ:
ԻՍԿ ՊԱՇՏՊԱՆՈԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ: Նա արդեն բավարար ժամանակ է ինչ գլխավորում է ՊՆ-ն ու պարտավոր էր բանակում հաստատել կարգ ու կանոն և ոչ թե թաքնվել նախկինում կատարծ ծառայությունների ու մեդալների հետևում:
Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ որպես իսկակական զիվորական ՊՆ նախարարը հրաժարական կտա ու կփրկի իր պատիվը:

DAVTASHENI BNAKICH , : DAVTASHEN
01.08.2010 17:26
es inqs carayel em Tavushi marzi Berdum gtnvox zoramasum,ays amen@ galis e nranic vor mer haayastani 80% spayakan kazm@ vor@ anmichakan shpvum en zinvoeneri het uxaki kariq chka asem te inch en... es inqs mi qani angam mec problemner em unecel spaneri het vor@ avartvec inc datelov, menq pashpanum enq mer hayreniq@,bayc chikareli votnaharel mer inqnasirutyun@, cavaqcum em zinvorneri harazatnerin

Թագուհի , : Երևան
01.08.2010 16:19
Երևանցի Անուշին- Ձեր կարծիքով, եթե ձեր տունը վաճառեք և կաշառելով նույն համակարգում աշխատողներին ձեր որդուն ազատեք բանակ գնալուց, վաղը աստված ոչ արասցե, պատերազմ լինի և մեր երիտասարդները զոհվեն` պաշտպանելով ձեզ, ձեր տղային և մեզ` բոլորիս, ինչ խղճով պիտի նայեք հայ մայրերի աչքերին, որոնցից ոչնչով առավել չեք....ԵԹԵ ԿԱՐԻՔ ԼԻՆԻ ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԻՄ ԱՂՋԻԿ ՀԱԼՈՎ ԳՆԱՄ ՈՒ ԿՌՎԵՄ ԻՄ ԵՐԿՐԻ ՈՒ ԻՄ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ>>>ՄԻԱՅՆ ԹԵ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՊՐԻ ԽԱՂԱՂ............

Usanwx , : Yrevan
01.08.2010 12:48
Hargeli gajane erek zinuG@ voch miajn asel e ajl hatuk uxedz e hkhel naxarar@

Авик , : Аштарак
01.08.2010 12:15
Все рукаводство Армии занято зарабатыванием денег и ждать другого не надо

Aram , : Yerevan
01.08.2010 11:57
Yes cavum em, Yes cavum em...
Bolorn el cavum en. Bayc da shat qich e.
5 hogu spanats zintsarayoghi barekamner@ konkret paster en asum, te inchu na chpetq e @ndhanrapes gnar banak(mi qani angam datvel e, hogekan xndirner e unecel yev bujvel e) yev hstak meghadranqner en ughum konkret mardkanc(masnavorapes arabkiri zinkomi pet Armen Hakobyanin).
Aydqan cavelu poxaren, aveli lav kliner gone mek angam azgovi hetevoghakan yev skzbunqayin linel u patjel meghavornerin. Hakarak depqum amen inch sharunakvelu e nuyn votchov.

Karen , : Yerevan
01.08.2010 02:19
katarvec ayn inch mi or petq e katarver. ev sa uni mi qani patchar. 1. ayn vor hayastan@ veraatcvel e bespridel vostikanakan erkri. vostikanneri u spaneri mi mas@ patrast en amen inchi hanun pokhi, kochman, u pashtoni. Tsarayum en voch te hayreniqin ayl irenc tererin/veradasin.2. bayc chpetq e miayn mekhadrel spayin, ekeq tesnenq te dproc@, @ntaniq@ u bak@ inchpes en dastiarakum apaga zinvorin. 3.ayn vor chinovnikneri u harustneri erexaneri mets mas@ kam chi tsarayum kam el tsarayum en taquk u papuk senyaknerum...um e hetaqrqrum te inch e katarvum dirqerum? ......

Գայանե , : Yerevan
01.08.2010 01:00
Էսօր հատուկ ուզում էի "Զինուժ"-ը նայեմ. Հետաքրքիր էր ասելու են էս դեպքի մասին, բաից ուշ միացրի; Էն ժամանակ, երբ բանակի գովքն էին անում, ինչպես միշտ; Լսող եղել է?; Ասել ե?ն էս մասին գոնե փոքրիկ ինֆորմացիայով;
    Հաջորդը 
Մեկնաբանություններ էջ 3-ից
Տեքստի չափը - +

Մուլտիմեդիա

Աուդիո

6 զինծառայող է զոհվել Ղարաբաղի Մարտունու շրջանում տեղի ունեցած միջադեպում

Օրվա տեսաշար

Օրվա տեսաշար, 9 սեպտեմբերի, 2010 Վիդեո

ՕՐՎԱ ԹԵՄԱՆԵՐԸ՝ Վլադիկավկազի շուկայի զոհերի թվում 4 հայ կա; Մինսկի խմբի համանախագահները Երեւանում են; Ընդդիմությանը կրկին մերժեցին; Հայաստանը մրցունակությամբ 98-րդ տեղում է։

Վերջին հոդվածները

Կայքէջի ծառայություններ.

PodcastRSS