Շաբաթ, Փետրվար 04, 2012 Ժամանակը Երեւանում 18:54

Հայաստան

Ամերիկահայերը «հիասթափություն են ապրել»

Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգի` հիմնականում հայաբնակ Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանի փոխանցմամբ, ամերիկահայերը որոշակի հիասթափություն են ապրել ԱՄՆ-ի ղեկավարությունից, քանի որ արդեն երկրորդ տարին նախագահող Բարաք Օբաման չի կատարել իր նախընտրական խոստումը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը լրագրողներ հետ հանդիպմանը Երեւանում: 8-ը հուլիսի, 2010թ.

Մուլտիմեդիա

Աուդիո
Տեքստի չափը - +
«Հայերը նրանց [Օբամային ու իր թիմին] շատ զորակցեցին ընտրությունների ժամանակ, բայց հիմա, կարող եմ ասել, որ նեղված են, որ մինչեւ հիմա լավ բան չի արել Հայաստանի համար», - հինգշաբթի օրը Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Նաջարյանը:

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ նախագահ Օբաման չի կատարում Ցեղասպանությունը ճանաչելու խոստումը, Նաջարյանը պատասխանեց, թե պատճառը Թուրքիան է, որը բավական ուժեղ լոբբիստական գործունեություն է ծավալում Միացյալ Նահանգներում: Նրա կարծիքով, այդ հարցում Թուրքիային նաեւ հրեաներն են օգնել, սակայն «Գազայի շուրջ ծավալվող այս վերջին իրադարձություններից հետո թուրք-հրեական հարաբերությունները սրվել են», ինչը «հույս է ներշնչում, որ հրեաները այլեւս չեն աջակցի թուրքերին»:

«Հույս ունենք, որ պիտի շարունակենք այս Ցեղասպանության [ճանաչման մասին] բանաձեւը [դրա ընդունման ուղղությումբ աշխատանքը], եւ հույս ունեմ, որ հրեաները չեն սատարելու Թուրքիային: Ուստի հույս ունեմ, որ Ցեղասպանության հարցը պիտի անցնի», - հայտարարեց Գլենդեյլի քաղաքապետը:

Իսկ եթե Բարաք Օբաման մինչեւ իր պաշտոնավարության ավարտը չկատարի իր խոստումը եւ չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա, Նաջարյանի խոսքով, ամերիկահայերը հաջորդ ընտրություններում «թույլ չեն տա իրենց խաբել»:

Գլենդեյլի քաղաքապետը հիշեցրեց, որ իրենք հայ-թուրքական արձանագրությունների դեմ ցույցեր կազմակերպեցին, քանի որ կարծում են, որ «պատմաբանների հանձնաժողովի ստեղծելու գաղափարը սխալ է»:

Նաջարյանը շեշտեց, որ ամերիկայերը չեն ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին եւ հասկանում են, որ [հայ-թուրքական] սահմանի փակ լինելը ուղղակիորեն անդրադառնում է հայաստանցիների վրա, սակայն հայտարարեց. - «Ցեղասպանության հարցը բոլոր հայերի հարցն է»:

Գլենդեյլի քաղաքապետի փոխանցմամբ, հայերն այդ քաղաքում մեծ ազդեցություն ունեն. ամենաճանաչված իրավաբանները, բժիկները ազգությամբ հայերն են:

Նաջարյանն ու Օբաման, ի դեպ, դասընկերներ են եղել:

«Ինքը հանդարտ տղա էր, բայց ինքը շատ խելացի էր», - ասաց Նաջարյանը:

Այլ հրապարակումներ

Մոսկովյան հանրահավաքի արդյունքում բանաձեւ ընդունվեց

Ակցիային տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։

Աուդիո Փետրվարի 4-ի մամուլ

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանի լրագրողական հանրությանը հերթական մարտահրավերն է նետվել, բայց այս անգամ` առանձնակի ցինիկությամբ եւ անպատկառությամբ։ Այս անգամ ոչ թե ինչ-որ մեկը դատական հայց է ներկայացրել որեւէ լրագրողի եւ լրատվամիջոցի դեմ` փորձելով սնանկության հասցնել այդ լրատվամիջոցին, այլ պարզապես ձերբակալել են լրագրողի` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին։ Այս անգամ ոչ թե մամուլն են փորձում սնանկացնել, այլ ոստիկանությանն է պարտադրվում ի ցույց դնել իր սնանկությունը` Հայկին ձերբակալելով մի այնպիսի անհիմն ու անհեթեթ մեղադրանքով, որը եթե հանձնարարվեր մանկապարտեզի երեխաներին, ապա նրանք, անկասկած կհրաժարվեին նման անհեթեթ քայլով դառնալ զավեշտի առարկա»։

Ոստիկանության պարզաբանումները Հայկ Գեւորգյանի կալանավորման առնչությամբ

Ըստ հաղորդագրության` Հայկ Գեւորգյանը վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, եւ դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Վարդան Գեւորգյան , : Երեւան
09.07.2010 03:28
+0 / -0
դե խելացիության մասին, կարծում եմ, ոչ ոք կասկածներ չունի...
իսկ այ համադասարանցուն խոստումները հիշեցնելը չէր խանգարի
պարոն քաղաքագլուխ ...