Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 01:07

Մշակույթ

Վարդան Պետրոսյան. «Երեխան պետք է մեծանա ազգային կրթությամբ»

Վարդան Պետրոսյան
x
Վարդան Պետրոսյան
Տեքստի չափը - +
«Երեխան պետք է մեծանա ազգային կրթությամբ, օտար լեզվով դաստիարակված երեխան մեծանում է հոգեկան վնասվածքներով», - երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց դերասան Վարդան Պետրոսյանը, ով դեմ է «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում կառավարության առաջարկած փոփոխություններին, որոնք Ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Առավելապես Հայաստանի կրթական համակարգի թերություններին դերասանը թատերական արվեստի լեզվով կանդրադառնա աշնանը` իր նոր «Վարք Հայաստանի» մոնոներկայացմամբ:

«Ներկայացում, որտեղ մեր վարքը բնութագրվում է որպես մեր վերքերի արդյունք», - ասաց Պետրոսյանը:

Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի»-ից ոգեշնչված այս ներկայացումը, դերասանի խոսքով, «սուր քաղաքական ներկայացում է, որն իր տեսակով ավելի նմանվելու թատերական ակցիայի», քանի որ թատրոնի բեմ այն չի բարձրանալու:

«Ես այն խաղալու եմ սեպտեմբերից ուսանողների առջեւ, ուսանողական շրջապատում: Պատճառն այն է, որ այս ներկայացումը չափից դուրս միգուցե հանդուգն է, եւ բեմը պատրաստ չէ այդպիսի ներկայացումների», - փոխանցեց նա:

Օտար լեզվի ուսուցումը դպրոցներում ամրապնդելուն կողմ, բայց օտարալեզու դպրոցների վերաբացմանը դեմ արվեստագետը ասում է, որ ներկայացումը կարմիր թելի պես ուղեկցելու է հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը, ում մեծ գործը հասարակության թյուրըմբռնման արդյունքում հիշվում է ցարական Ռուսաստանը գովերգող «Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը մեր լիս աշխարհը մտավ» արտահայտությամբ:

Մինչդեռ նույն Աբովյանը, ինչպես հիշեցրեց Վարդան Պետրոսյանը, նաեւ ասում էր. - «Ռսին շատ չվստահեք ու էդպես թշվառ ու անտեր մնաք»:

Այլ հրապարակումներ

Աուդիո Հայաստանում է Ռուսաստանի առաջին փոխվարչապետը

Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովն ու Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հարցեր:

Աուդիո Հայաստանի բնակչությունը կազմում է շուրջ 2.9 միլիոն մարդ

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի առկա բնակչության թիվը նվազել է 130 հազարով:

Աուդիո Ավարտվեց վկաների հարցաքննությունը

Վկա Նիկողայոս Ղազարյանը ասաց, որ եղել է 2-3 ամիս, երբ վառելիք ավելի քիչ են ստացել, բայց շատ են ցույց տվել:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն