Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 16:25

Հայաստան

Քլինթոնը այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Տեքստի չափը - +
Ներբեռնել

Երկուշաբթի առավոտյան Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլիթոնը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, պետքարտուղարը ծաղիկներ եւ ծաղկեպսակ է դրել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

«Պետքարտուղարը մասնավոր այցով եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` իր հարգանքի տուրքը մատուցելու 1.5 միլիոն հայերին, որ իրենց կյանքը կորցրեցին 1915 թվականին», - ասված է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:

Սա Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության առաջն փաստն է պատմության մեջ:

Այլ հրապարակումներ

IFC-ն կաջակցի ներդրումային միջավայրի բարեփոխումներին

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ IFC-ի տրամադրած գումարն օգտագործվելու է տեխնիկական աջակցության նպատակով:

Ուրիշի փոխարեն քվեարկողների հարցը` ԱԺ քննարկման առարկա

Քննարկումներից հետո որոշ պատգամավորներ շարունակեցին քվեարկել իրենց գործընկերների փոխարեն:

Եվրախորհրդարանի նախագահը Թուրքիային կոչ է անում ընդունել անցյալը

Շուլցը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին անդրադարձել է Բաղըշի հետ ասուլիսին։