Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 16:19

Հայաստան

Հիլարի Քլինթոնը ժամանեց Երեւան

Մուլտիմեդիա

Տեքստի չափը - +
Ներբեռնել

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կիրակի օրը երկօրյա այցով ժամանեց Երեւան:


«Զվարթնոց» օդանավակայանում պետքարտուղարին դիմավորեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Դիմավորողների թվում էին նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը եւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը:

Օդանավակայանից Հիլարի Քլինթոնը ուղղվեց դեպի նախագահական նստավայր, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Կիրակի ավելի ուշ կայանալու է ԱՄՆ-ի պետքարտուղարի եւ Հայաստանի արտգործնախարարի համատեղ ասուլիսը, որով կամփոփվեն Հիլարի Քլինթոնի պաշտոնական հանդիպումները Երեւանում:

Երկուշաբթի օրը պետքարտուղարը հանդիպելու է  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ քննարկելու է մարդու իրավունքների, ժողովրդավարացման, մամուլի ազատության հետ կապված հարցեր:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայ ազգային կոնգրեսից, ընդդիմադիր այս շարժման ներկայացուցիչների հետ Հիլարի Քլինթոնի հանդիպում նախատեսված չէ:

Հիլարի Քլինթոնը Երեւան ժամանեց Բաքվից եւ երկուշաբթի օրը մեկնելու է Թբիլիսի, որտեղ էլ ավարտելու է իր շրջագայությունը:

Այլ հրապարակումներ

IFC-ն կաջակցի ներդրումային միջավայրի բարեփոխումներին

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ IFC-ի տրամադրած գումարն օգտագործվելու է տեխնիկական աջակցության նպատակով:

Ուրիշի փոխարեն քվեարկողների հարցը` ԱԺ քննարկման առարկա

Քննարկումներից հետո որոշ պատգամավորներ շարունակեցին քվեարկել իրենց գործընկերների փոխարեն:

Եվրախորհրդարանի նախագահը Թուրքիային կոչ է անում ընդունել անցյալը

Շուլցը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին անդրադարձել է Բաղըշի հետ ասուլիսին։