Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 01:02

Միջազգային / Ղարաբաղյան խնդիր

Էդվարդ Նալբանդյան. «Առանց Արցախի անհնար է համաձայնության գալ»

Հուլիսի 3-ին Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները Երեւանում հանդիպումներ են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

x
Տեքստի չափը - +
Նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ «քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր, այդ թվում` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան բանակցությունների ընթացքում ներկայացված Մադրիդյան սկզբունքների վերջին տարբերակը»:

Հայաստանի արտգործնախարարության տեղեկացմամբ, համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրել են նախօրեին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ունեցած իրենց հանդիպումները:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի «լիակատար մասնակցությունը խաղաղ կարգավորման բանակցություններին անհրաժեշտություն է եւ գործընթացի արդյունավետության երաշխիք, քանի որ առանց Արցախի անհնար է համաձայնության գալ»:



Հանդիպման ընթացքում քննարկվել են Սանկտ-Պետերբուրգում կայացած նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում արձանագրված արդյունքների հիման վրա բանակցությունների շարունակումը:

Օրակարգում էր նաեւ հուլիսի կեսերին Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում նախարարական մակարդակով հնարավոր հանդիպման կազմակերպումը:

Հարկ է նշել, որ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանն այսօր չէր մասնակցում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, իսկ ուրբաթ օրը Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ  բանակցություններին եւ նույն երեկոյան արդեն Երեւանում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը ներկա չէր ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:

Այլ հրապարակումներ

Աուդիո Հայաստանում է Ռուսաստանի առաջին փոխվարչապետը

Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովն ու Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հարցեր:

Աուդիո Հայաստանի բնակչությունը կազմում է շուրջ 2.9 միլիոն մարդ

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի առկա բնակչության թիվը նվազել է 130 հազարով:

Աուդիո Ավարտվեց վկաների հարցաքննությունը

Վկա Նիկողայոս Ղազարյանը ասաց, որ եղել է 2-3 ամիս, երբ վառելիք ավելի քիչ են ստացել, բայց շատ են ցույց տվել: