Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 00:37

Միջազգային / Ղարաբաղյան խնդիր

Ղարաբաղյան պատերազմի վետերանները պահանջում են աշխարհազոր ստեղծել

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության մի քանի տասնյակ անդամներ, միության երիտասարդական թեւի ներկայացուցիչներ այսօր Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց ակցիա էին կազմակերպել` աշխարհազորի ստեղծման եւ ոչ մի թիզ հող Ադրբեջանին չզիջելու պահանջով:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության անդամների ակցիան Նախագահի նստավայրի մոտ: 3-ը հուլիսի, 2010թ.
x
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության անդամների ակցիան Նախագահի նստավայրի մոտ: 3-ը հուլիսի, 2010թ.

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Ղարաբաղյան պատերազմի վետերանները պահանջում են աշխարհազոր ստեղծել

Տեքստի չափը - +
«Եկել ենք, որ ստեղծվի աշխարհազոր: Եկել ենք, որ ոչ մի թիզ հող չհանձնվի, ու մեր ընկերների թափած արյունը զուր չլինի», - ասաց ցույցի կազմակերպիչներից մեկը:

Ղարաբաղյան պատերազմի վետերանները վերջին իրադարձություններից հետո պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ են համարում:

«Մենք պահանջում ենք, որ ստեղծվի աշխարհազոր, ամբողջ ազգը միավորվի պաշտպանության գաղափարի շուրջ, ստեղծվեն համապատասխան կառույցներ, ազգի պաշտպանողականությունը բարձր լինի, որ հակառակորդը գայթակղություններ չունենա», - հայտարարեց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի առաջին զորահրամանատար Արկադի Կարապետյանը`Ագոն:

«Մենք կարող ենք օրինակ ծառայել, հիմք հանդիսանալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կարապետյանը` շարունակելով. - «Մենք ընկերներ ունենք կորցրած, մարդիկ զոհվեցին, իրենց արյունը թափեցին այս գործի համար: Մենք թույլ չպիտի տանք, որ գեթ մի թիզ հող հանձնվի»:

Ի պատասխան դիտարկմանը, թե Հայաստանի Հանրապետությունն ունի բանակ, ուժային այլ կառույցներ, որոնց գործառույթը երկրի անվտանգությունն ապահովելն է, եւ այդ պարագայում ո՞րն է աշխարհազոր ստեղծելու անհրաժեշտությունը` Արկադի Կարապետյանն արձագանքեց. - «Մենք ժողովրդով հաղթեցինք, ոչ միայն բանակով: Բանակն ունի իր տեղը, իսկ պատրաստ պիտի լինի, պիտի պաշտպանի ամբողջ ժողովուրդը: Բանակին վստահում ենք, բայց մենք հեծանիվ չեն հորինում, նման կառույցներ արդյունավետորեն գործում են մի շարք եվրոպական երկրներում»:

2009 թվականի դեկտեմբերին ստեղծված Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, որ այս պահի դրությամբ ունի շուրջ 1000 անդամ, այդ թվում` մի քանի կին ազատամարտիկներ, Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ նմանատիպ բողոքի ակցիա էր կազմակերպել նաեւ հունիսի 21-ին՝ հանդիպում պահանջելով Սերժ Սարգսյանի հետ, ով այդ օրերին պաշտոնական այցով գտնվում էր Գերմանիայում։

Այսօր եւս նախագահի հանդիպումը միության անդամների հետ տեղի չունեցավ: Ինչպես նախագահի աշխատակազմի հետ հանդիպումից հետո հայտնեց Արկադի Կարապետյանը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում նախագահ Սերժ Սարգսյանը կընդունի Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահին:

Հավելենք, որ տարածքում գտնվող մի քանի տասնյակ ոստիկանները որեւէ կերպ չխոչընդոտեցին այսօրվա ակցիայի իրականացումը, ավելին`մի պահ դադարեցնելով այդ հատվածի երթեւեկությունը ապահովեցին ակցիայի մասնակիցներին անցումը նախագահի նստավայրի մայթ:

Այլ հրապարակումներ

Աուդիո Հայաստանում է Ռուսաստանի առաջին փոխվարչապետը

Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովն ու Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հարցեր:

Աուդիո Հայաստանի բնակչությունը կազմում է շուրջ 2.9 միլիոն մարդ

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի առկա բնակչության թիվը նվազել է 130 հազարով:

Աուդիո Ավարտվեց վկաների հարցաքննությունը

Վկա Նիկողայոս Ղազարյանը ասաց, որ եղել է 2-3 ամիս, երբ վառելիք ավելի քիչ են ստացել, բայց շատ են ցույց տվել: