Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 00:52

Քաղաքական

ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստը ազատ է արձակվել

Այսօր ժամը 15:00-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Հայ ազգային կոնգրեսի 19-ամյա ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը:

ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը:
x
ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը:

Մուլտիմեդիա

Աուդիո
Տեքստի չափը - +
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր որոշել է անհապաղ կալանքից ազատ արձակել Քիրամիջյանին եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Քիրամիջյանը անազատության մեջ էր մայիսի 31-ից, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով` «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»: Հունիսի 3-ին նույն` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը` երկու ամիս ժամկետով:

Դավիթ Քիրամիջյանին առաջադրված մեղադրանքը, սակայն, չի վերացել: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայքնների դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի այսօրվա որոշմամբ Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի գործով դատաքննությունը նշանակվել է հուլիսի 14-ին։

Քիրամիջյանը կալանավայրից հեռանալուց հետո առաջին այցելության վայր ընտրեց Հայ ազգային կոնգրեսի գրասենյակը, որտեղ նրան դիմավորեցին ընկերները եւ Կոնգրեսի ավագ ներկայացուցիչները։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Դավիթն ասաց, որ դատարանի որոշումը անսպասելի էր իր համար: Որոշումն անսպասելի էր նաեւ ընդդիմադիր երիտասարդի հոր` Հայկազ Քիրամիջյանի համար, ով իր որդու նկատմամբ խափանման միջոցը փոխելը բացատրեց «ներքին եւ արտաքին ճնշումներով»:

Այլ հրապարակումներ

Աուդիո Հայաստանում է Ռուսաստանի առաջին փոխվարչապետը

Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովն ու Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հարցեր:

Աուդիո Հայաստանի բնակչությունը կազմում է շուրջ 2.9 միլիոն մարդ

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի առկա բնակչության թիվը նվազել է 130 հազարով:

Աուդիո Ավարտվեց վկաների հարցաքննությունը

Վկա Նիկողայոս Ղազարյանը ասաց, որ եղել է 2-3 ամիս, երբ վառելիք ավելի քիչ են ստացել, բայց շատ են ցույց տվել:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Գոհար , : Երևան
07.07.2010 13:03
+0 / -0
Շնորհավորում եմ սկզբունքային ու համարձակ երիտասարդին, ինչպես նաև նրա ծնողներին, ընկերներին և ՀԱԿ-ին` հերթական փորձությանը պատվով դիմակայելու համար: Շատերիս երազանքն է` ապրել օրենքների երկրում... ցավոք, այն հեշտությամբ չի տրվում... Դավիթ ջան, ապրիր անփորձանք...