Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 01:05

Հասարակություն

Յակունին. «Ելնում ենք նրանից, որ վաղ թե ուշ քաղաքական խնդիրները կկարգավորվեն»

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը այսօր Երեւանում հայտնեց, որ ընկերության դուստր ձեռնարկությունը` «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը ռազմավարական ծրագրերում չի բացառում Աջարիայի միջոցով Հայաստանի եւ Թուրքիայի երկաթուղային համակարգերի միակցումը:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը (ձ) եւ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը Երեւանի երկաթուղային կայանարում: 1-ը հուլիսի, 2010

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Յակունին. «Ելնում ենք նրանից, որ վաղ թե ուշ քաղաքական խնդիրները կկարգավորվեն»

Տեքստի չափը - +
«Խնդիրն այն է, որ միջպետական հարաբերությունների հարցերը չեն գտնվում «Ռուսական երկաթուղիներ»-ի կամ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի իրավասությունների ներքո», - Երեւանի երկաթուղային կայարանում ասաց նա: - «Բնականաբար, մեր ռազմավարությունում մենք ելնում ենք նրանից, որ վաղ թե ուշ քաղաքական խնդիրները կկարգավորվեն: Հայկական ղեկավարությունը, որքան ինձ հայտնի է, մեծ կարեւորություն է տալիս այդ հարցերին: Մեր կողմից համապատասխան աշխատանքներ ենք տանում ե՛ւ Երկաթուղիների միջազգային միության շրջանակներում, ե՛ւ մեր գործընկերների հետ երկկողմանի հարաբերություններում, անում ենք ամեն ինչ, որ երկաթուղային տրանսպորտն աշխատի ժամացույցի նման եւ ենթակա չլինի քաղաքական նեգատիվ ազդեցություններին»:

Յակունինը Երեւան է ժամանել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով: Նա այսօր մասնակցեց նաեւ Երեւանի երկաթուղային կայարանի վերանորոգված շենքի բացման արարողությանը, այցելեց վերանորոգված լոկոմոտիվային դեպո:

Armenia -- The Railway Stationin Yerevan
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության Հայաստանում իրականացրած ներդրումները արդյունավետ են»,- ճեպազրույցում հայտարարեց Վլադիմիր Յակունինը` հիշեցնելով, ներդրումների ընդհանուր ծավալը, ըստ կնքված պայմանագրի, կազմում է 500 մլն դոլար:

Վլադիմիր Յակունին այսօր ընդունել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հանդիպումների ժամանակ, մասնավորապես, քննարկվել են «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությանը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ կողմից տեխնիկական օժանդակության տրամադրման հարցը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ միջեւ ստորագրված Կոնցեսիոն պայմանագրի առանձին դրույթների կատարման ընթացքը։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 100 տոկոսով հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունը: 2008 թ. փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության եւ «Ռուսական երկաթուղիներ»-ի միջեւ կնքված Հավատարմագրային պայմանագրով «Հայկական երկաթուղիներ» ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնվեց «Ռուսական երկաթուղիներին»: Պայմանագրի համաձայն` հավատարմագրային կառավարման ժամկետը 30 տարի` 10 տարի երկարաձգելու իրավունքով:

Հուլիսի 1-ից Երեւան - Բաթումի գնացքը կմեկնի ամեն օր

Միաժամանակ, այսօրվանից Երեւան-Բաթումի ուղեւորատար գնացքը Երեւանի երկաթուղային կայարանից ճանապարհ կընկնի ամեն օր:

«Ճամփորդությունը 16 ժամ է, գնացքի վագոնները վերանորոգված են, ուղեւորների համար ստեղծված են բոլոր հարմարավետ պայմանները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց գնացքի պետ Սամվել Խաչատրյանը:

Գնացքի ուղեւորները հիմնականում Աջարիայի ծովափնյա հանգստավայրեր մեկնողներն են:

Այլ հրապարակումներ

Աուդիո Հայաստանում է Ռուսաստանի առաջին փոխվարչապետը

Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովն ու Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հարցեր:

Աուդիո Հայաստանի բնակչությունը կազմում է շուրջ 2.9 միլիոն մարդ

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի առկա բնակչության թիվը նվազել է 130 հազարով:

Աուդիո Ավարտվեց վկաների հարցաքննությունը

Վկա Նիկողայոս Ղազարյանը ասաց, որ եղել է 2-3 ամիս, երբ վառելիք ավելի քիչ են ստացել, բայց շատ են ցույց տվել: