Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 00:50

Հասարակություն

Հայաստանը պաշտպանում է դպրոցներում խաչելություն տեղադրելու հայցը

Հինգշաբթի օրը եվրոպական մեկ տասնյակ երկրներ, այդ թվում եւ Հայաստանը, վճռաբեկ բողոքով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պահանջելով վերացնել հանրակրթական դպրոցներում խաչելություն տեղադրելու արգելքը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում
x
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում
Տեքստի չափը - +
Նյու Յորքի համալսարանի իրավագետ Ջոզեֆ Ուայլերը Իտալիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Հունաստանի, Մալթայի, Սան Մարինոյի, Ռումինիայի ու Ռուսաստանի անունից դիմել է դատարան, որպեսզի վերացվի Իտալիայի դպրոցներում խաչելություն տեղադրելու արգելքը։

Անցյալ տարվա նոյեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր ընդունել արգելել կրոնական խորհրդանիշերի տեղադրումը Իտալիայի հանրակրթական դպրոցներում` գտնելով, որ դա կրթական ու կրոնական իրավունքների խախտում է, մասնավորապես` ոչ քրիստոնյա աշակերտների կամ աթեիստների իրավունքների խախտում։ Դատարանի վճռում նշվել էր, որ պետական հանրակրթական դպրոցները պետք է կրոնական չեզոքություն պահպանեն։

Ջոզեֆ Ուայլերը հակադարձում է` ասելով, թե Եվրադատարանի արգելքը նշանակում է, որ մի շարք երկրներ իրենց պետական դրոշներից պետք է հանեն խաչի պատկերը կամ իրենց օրհներգերում չօգտագործեն Աստված բառը:

Հասարակական վայրերում կրոնական խորհրդանիշերի տեղադրման կան արգելման հարցը լայն բանավեճ է առաջացրել քաղաքացիական ու կրոնական շահերը պաշտպանող հատվածների միջեւ։

Եվրախորհրդարանի 33 պատգամավորներ պաշտպանում են վճռաբեկ բողոքը։

Դատական առաջին լսումները սկսվել են տարիներ առաջ, երբ Իտալիայի հյուսիսային քաղաքներից մեկի դպրոցի ղեկավարությունը հրաժարվել էր դասասենյակներից դուրս հանել կրոնական խորհրդանիշերը։ Երկու երեխաների մայր Սուոյլե Լաութսին դատարան դիմեց` համարելով, որ դասասենյակներում տեղադրված խաչելությունները խախտում են իր երեխաների` քաղաքացիական կրթություն ստանալու իրավունքները։ 2006 թվականին Իտալիայի Սահմանադրական դատարանը մերժեց նրա դիմումը, ինչից հետո նա դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հանրակրթական դպրոցների դասասենյակներում խաչելություն տեղադրելու արգելքը Եվրադատարանում ընդունվել էր 7 դատավորի մասնակցությամբ անցկացված լսումների արդյունքում։

Այս որոշման դեմ բողոքը լսվելու է Մեծ պալատում` 19 դատավորի մասնակցությամբ։ Ակնկալվում է, որ վճիռը կկայացվի այս տարվա աշնանը։

Միջազգային գործակալությունները ընդգծում են, որ Եվրադատարանի որոշումը բողոքարկողների շարքում են Հռոմի կաթոլիկ եւ Ռուս ուղղափառ եկեղեցիները, եւ նշում են, որ սա կարող է նպաստել երկու եկեղեցիների մերձեցմանը։

Այլ հրապարակումներ

Աուդիո Հայաստանում է Ռուսաստանի առաջին փոխվարչապետը

Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովն ու Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հարցեր:

Աուդիո Հայաստանի բնակչությունը կազմում է շուրջ 2.9 միլիոն մարդ

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի առկա բնակչության թիվը նվազել է 130 հազարով:

Աուդիո Ավարտվեց վկաների հարցաքննությունը

Վկա Նիկողայոս Ղազարյանը ասաց, որ եղել է 2-3 ամիս, երբ վառելիք ավելի քիչ են ստացել, բայց շատ են ցույց տվել: