Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 16:21

Միջազգային / Ղարաբաղյան խնդիր

Բուռն քննարկումները Ղարաբաղի շուրջ շարունակվում են

Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների` անցած շաբաթավերջին հրապարակած հայտարարությունը, որով Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդեւը եւ Նիկոլա Սարկոզին աջակցություն են հայտնում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու գործում, Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված իշխանամետ ու ընդդիմադիր ուժերը տարակերպ են մեկնաբանում:

Հովսեփ Խուրշուդյան (աջից) եւ Էդուարդ Շարմազանով
x
Հովսեփ Խուրշուդյան (աջից) եւ Էդուարդ Շարմազանով

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Քննարկումները Ղարաբաղի շուրջ շարունակվում են

Տեքստի չափը - +
Խորհրդարանական մեծամասնության` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, թե Հայաստանի իշխանությունները «բարձր են գնահատում նախագահների ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ», սակայն դա չի նշանակում, որ «Հայաստանը գրկաբաց ընդունում է այդ հայտարարությունը»:

Շարմազանովի խոսքով, որոշ հարցեր է առաջացնում «կարգավորման հիմնարար սկզբունքների հաջորդականությունը, որը ենթադրում է օկուպացված տարածների վերադարձ, հետո` Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում». - «Քայլերի հաջորդականությունը, ըստ մեզ, հետեւյալը պետք է լինի` մինչեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը չորոշվի, մնացած բոլոր հարցերը ածանցյալ են»:

ՀՀԿ-ի խոսնակի կարծիքով, հայտարարության մեջ տեղ են գտել Հայաստանի համար «կարեւորագույն երեք սկզբունքները»` կամարտահայտության միջոցով Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշում, Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանց եւ անվտանգության երաշխիքներ:

Ադրբեջանցի փախստականների վերադարձի խնդիրը, ըստ Շարմազանովի, պետք է լուծվի «միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելուց հետո». - «Եթե մեր նպատակն է` կայունության եւ երկարատեւ խաղաղության հասնել տարածաշրջանում եւ հենց Լեռնային Ղարաբաղում, ապա այնտեղ ադրբեջանցի փախստականների վերադարձը առանց կարգավիճակի [հարցի լուծման] նոր կոնֆլիկտներ կարող է ծնել»:

Իսկ խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե նախագահների հայտարարության մեջ հիշատակված հիմնարար սկզբունքները «չեն բխում հայկական կողմի շահերից»:

«Հստակություն չկա. ո՞ւմ կամարտահայտության [հիման վրա է որոշվելու կարգավիճակի հարցը]: Վաղը Ադրբեջանը նորից կասի, թե ամբողջ Ադրբեջանի տարածքում պետք է կամարտահայտություն լինի: Այս փաստաթղթով դա չի երեւում: Երկրորդը` ես չեմ հասկանում, թե ինչից են այդքան ոգեւորված իշխանությունները եւ, մասնավորապես, հանրապետականները»:

«Միանշանակ, սա հետընթաց է Հայաստանի համար եւ հայկական դիրքերի համար: Հաշվի առնելով ամենակարեւորը` որ այս սկզբունքներով ոչ միայն չի ապահովվում Ղարաբաղի մասնակցությունը, այլ նաեւ չի ապահովվում Ղարաբաղի բնակչության անվտանգությունը», - եզրափակեց նա: - «Անորոշ ժամանակի վրա թողնել հանրաքվեի հարցը, որը պետք է որոշի վերջնական կարգավիճակը, եւ թողնել ամեն ինչ ժամանակավոր կարգավիճակին` սա ընդամենը բերելու է արտաքին գործոնների ուժեղացմանը, մեր անվտանգության եւ մեր ինքնիշխանության պակասեցմանը թե' սեփական երկրում եւ թե' Ղարաբաղի ինքիշխանության նվազեցմանը այն տարածքներում, որը ինքը այսօր վերահսկում է»:

Այլ հրապարակումներ

IFC-ն կաջակցի ներդրումային միջավայրի բարեփոխումներին

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ IFC-ի տրամադրած գումարն օգտագործվելու է տեխնիկական աջակցության նպատակով:

Ուրիշի փոխարեն քվեարկողների հարցը` ԱԺ քննարկման առարկա

Քննարկումներից հետո որոշ պատգամավորներ շարունակեցին քվեարկել իրենց գործընկերների փոխարեն:

Եվրախորհրդարանի նախագահը Թուրքիային կոչ է անում ընդունել անցյալը

Շուլցը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին անդրադարձել է Բաղըշի հետ ասուլիսին։

Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Արմեն , : Երևան
30.06.2010 14:36
+0 / -0
Ինչու իմ մեկնաբանությունը չեք տեղադրում?????????????
ՈՒր են Ձեր սկզբունքները ազատ խոսքի մասին???????????????
Ի պատասխան

Վարող
30.06.2010 17:17
+0 / -0
Ձեր մեկնաբանությունը տեղադրում ենք առանց վիրավորական եւ ֆորումի կանոնները խախտող մյուս արտահայտությունների: Եվս մեկ անգամ խնդրում ենք մեկնաբանություններ ուղարկելուց առաջ լավ ծանոթանալ ֆորումի կանոններին:

Արմեն , : Երևան
30.06.2010 13:59
+0 / -0
Ով, որտեղ և ինչ ուզում է թող ասի, միևնույնն է ԱՐՑԱԽԸ ՄԵՐՆ Է ՈՒ ՄԻՇՏ ԷԼ ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ: Հիմա Հայաստանի համար մի խնդիր կամ միայն` պետությունում կարգ ու կանոնի պատշաճ հաստատում, տնտեսական վերելքի ապահովում և ԸՆԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԻ ՄԱՔՐՈՒՄ:
Պետությունում կարգ ու կանոնի հաստատումն առաջնային խնդիր է: Բոլորն էլ պետք է հասկանան ու նաև իմանան, որ երկրում առաջնայինը օրինապահ լինելն է, անկախ որևիցէ հանգամանքից: Այս աշխատանքները իշխանությունները տանում են, բայց արդյունքները գոհացուցիչ չեն, աշխատանքներն էլ կրում են կիսատ-պռատ և ավելի շատ շոու հիշեցնող բնույթ: Պետք է սկզբուքորեն փոխել շխատավոճը: Սա է հիմանկան թերությունը ներկայիս իշխանությունների: Պետք է պատշաճ ձևով պայքարել ստվերային տնտեսության դեմ: Մեր բիզնեսին պակասում է պետական մտածողությունն ու հարգանքը հանդեպ սեփական երկրի օրենքների նկատմամբ, չինովնիկների մասին էլ չեմ ասում: Պետք են նոր մարդիկ և նոր գործելավոճ, մաքուր զեռքերով ու հոգով, կատարյալ օրենքներ:
Երբ մեր երկրում լուծվեն այս խնդրիները, մեզ Արցախի վերաբերյալ ոչ մեկի հայտարարությունները էլ բացարձակ չեն հուզի: ՈՒ կտենեք, որ մեզ շատ ավելի տեղ կտան ու կլսեն:

ԼԵՈ , : Երեւան
30.06.2010 13:45
+0 / -0
Քանի որ պարզվեց, որ Հիլլարի Քլինթոնը ժամանելու է Երեւան հուլիսի 4-ին (իսկ դա ԱՄՆ-ի Անկախության օրն է), Շարմազանովը համոզելու է, որ "դա ԱՄՆ իշխանությունների հարգանքի նշանն է Սերժ Սարգսյանի եւ նրա վարած քաղաքականության նկատմամբ":